Զարգացման ծրագիրը կարող է իրականանալ, երբ կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատն ու գիտակցությունը

Ջրամբարների, քաղաքացիների եւ Էդմոն Մարուքյանի մասին․ Արարատ Միրզոյանի ելույթը

Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ խմբագրեց նախապես պատրաստած ելույթը՝ այն վերնագրելով «Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին»․

«Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ։ Ո՞ւր են ձեր թվերը՝ իրավացիորեն հարցնում են մեր գործընկերները, որտե՞ղ, ի՞նչ ժամկետներում և քանի ջրամբար եք կառուցելու: Այս հարցերի պատասխանը կառավարության ծրագրում, այո, չկա, բայց ջրամբարները կառուցվելու են։ Այս հարցադրումները արդարացիորեն տանում են մեկ տարի հետ, երբ քննարկումներ էինք անում մեր գործընկերների հետ, և հասկանում էինք, որ հայտնվել էինք մի պահի, երբ կար երկու ճանապարհ՝ կամ շարունակում ենք ապրել ճորտատիրական ճահճում և մեր պետությունը նետվում է ձախողված պետությունների զամբյուղը կամ մենք հաղթահարում ենք դա, անիվը հանում ենք փոսից և կանգնում զարգացման ճանապարհին»,-իր ելույթն այսպես սկսեց Միրզոյանը։

Նա անդրադարձավ հեղափոխությունից առաջ Էդմոն Մարուքյանի նախանշած «երրորդ ճանապարհին»․

«Մեր գործընկերները փորձում էին համոզել, որ կա երրորդ ճանապարհ: Չկա՛, ասում էինք մենք, մենք ասում էինք՝ կամ սա անում ենք, կամ չենք անում։ Բա ո՞րն է ձեր պլանը՝ հարցնում էին մեզ ամեն տեղ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս, և մենք ամբողջ ընթացքում ասում էինք՝ մեր պլանը մեկն է՝ քաղաքացու հավատի ու գիտակցության արթնացում, քաղաքացու մասնակցություն և քաղաքացու հաղթանակ: Այո՛, մանթրայի պես կրկնում էինք, և կյանքը ցույց տվեց, որ քաղաքացու մասնակցությամբ ապահովվեց քաղաքացու հաղթանակը: Ո՞ւր են ձեր թվերը, հարցնում են մեզ: Այդ ջրամբարները կառուցվելու են, պատասխանում ենք մենք»:

Միրզոյանն ասաց, որ ինքը համաձայն է իր լավ բարեկամի եւ գործընկերոջ՝ Էդմոն Մարուքյանի այն մտքի հետ, որ շատ դժվար է լինել ընդդիմություն հեղափոխությունից հետո, բայց, իր կարծիքով, տասնապատիկ ավելի դժվար է լինել իշխանություն եւ հարյուրապատիկ ավելի դժվար է լինել քաղաքացի։ Արարատ Միրզոյանը շուրջ հազար տարի հետ գնաց՝ իր միտքը մեկնաբանելու համար․

«1000 տարի առաջ կորցրինք պետականությունը և սովորեցինք ապրել պայմաններում, երբ հարկահավաքը, ոստիկանը, տեղական ադմինիստրացիան, կենտրոնական իշխանությունը, պատերազմը, բանակը, հաղթանակը, խաղաղությունը մերը չէին, մերը մեր տունն էր ու հողամասը: Եվ այդպես մեր մտքերում եւ ֆիզիկապես առաջացան բարձր պարիսպները՝ մեր հողամասերի ու մնացած աշխարհի միջև: Եվ այդպես է մինչև հիմա, որովհետև մարդը չի տեսնում կապն իր աշխատանքի, իր եկամտի, իր պարսպից դուրս գտնվող ցեխոտ ճանապարհի, կառուցվող հիվանդանոցի կամ դպրոցի, պահվող բանակի եւ հաղթանակի եւ խաղաղության միջև… Եւ երբ 3-րդ հանրապետություն ունեցանք, պետականություն, էլի հայտնվեցինք պատերազմի մեջ, կառուցեցինք ինստիտուտները, բայց հետո էլի անիվը հայտնվեց իր սիրած փոսում, հայտնվեցինք ճահճում, երբ մի գյուղի մի ջրանցքի վինտիլի միացումը համաձայնեցնում էր մինչեւ վերեւ․․․: Բայց մենք այդ բացառիկ էպիզոդներում եղել ենք քաղաքացի ու հանրույթ և հաջողել ենք: Այդպես էր Արցախյան ազատամարտի ժամանակ, այդպես էր ապրիլյան պատերազմի ժամանակ, այդպես էր մեկ տարի առաջ, և կարողացանք արթնացնել քաղաքացիներին և ապահովվեց քաղաքացիների հաղթանակը»:

ԱԺ նախագահն ասաց, որ շատ ճիշտ է անում վարչապետը, երբ ասում է, որ զարգացման ծրագիրը կարող է իրականանալ, երբ կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, մասնակցությունը, այդ դեպքում կապահովվի քաղաքացիների հաղթանակը․

«Սա կառավարության միակ ու լրջագույն մարտահրավերն է: Եթե հաջողվի, կկառուցվեն ջրամբարներն ու թոշակները կբարձրանան, չի հաջողվի՝ ծրագիրը չի կատարվի: Կհասկանա՞ խանութպանը, որ իր տված ՀԴՄ-ից իր ծնողի թոշակի հարցն է լուծվելու, կհաջողենք, կհասկանա՞ մարդը, որը չգրանցված է աշխատում, եւ կհասկանա՞, որ շուստրիությամբ չպիտի փարոսից օգտվի, կհաջողենք․․․: Սա հասարակական հարաբերությունների ձևավորման հարց է, որովհետև օբյեկտիվորեն հազար տարի չենք իմացել պետությունն ինչ է, և ինչպիսի հարաբերություն պետք է լինի քաղաքացի-պետության միջև: Սա՛ է մեր խնդիրը, և էստեղ պետք է ազգովի աշխատենք»:

Միրզոյանն իր ելույթն ավարտեց մտքով, որ հաճախ պնդում են, թե քաղաքականությունը հաշվարկների եւ բանականության տիրույթում է, բայց եթե նույնիսկ այդպես է, քաղաքականությունը նաեւ զգացմունքների հարց է, որովհետեւ եթե մենք հաշվեինք, թե ինչի դեմ ենք դուրս գալու եւ ինչ շանսեր ունենք, երեւի չսկսեինք, բայց մեր մեջ եղած զգացմունքներն էին, որ մեզ առաջնորդում էին՝ հեղափոխություն անել:

Տպել
5413 դիտում

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան