ՀՀ-ում հեռացվեց ռուսաստանամետ քողի տակ թաքնված օլիգարխիկ ռեժիմը. ռուսաստանցի փորձագետ

Հայաստանի նոր ղեկավարության հետ, որը վայելում է ժողովրդի աջակցությունը, Ռուսաստանը պետք է արդյունավետ երկխոսություն ծավալի: Մենք չպետք է սխալ քայլերով հայերին դրդենք ԱՄՆ-ի եւ արեւմուտքի գիրկը: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի հայտնի փորձագետ, պատմագիտության դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի դիվանագիության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Նիկոլայ Պլատոշկինը:

Նրա հիշեցրել է, որ Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, հայ-թուրքական սահմանը պահպանում են ռուսաստանցի սահմանապահները, Ռուսաստանում բնակվում են շուրջ երեք միլիոն հայեր: «Ես այս հարցում ունեմ հստակ ընդգծված ռուսաստանամետ մոտեցում: Ես չեմ կարող ուղղակի ընդունել այն հայտարարությունները, որ Հայաստանում տեղի է ունենում երկրորդ Ուկրաինա, որտեղ շուրջ տասը հազար մարդ մահացավ: Ի՞նչ է, մենք նույն բանն ուզո՞ւմ ենք Հայաստանում», - հարցադրում է կատարել բանախոսը:

Պլատոշկինը հիշեցրել է, որ Հայաստանում անցած տարի մարդիկ դուրս եկան փողոց եւ հեռացրեցին օլիգարխիկ ռեժիմը, որը թաքնվում էր պրոռուսական հովանոցի տակ:

«Միայն թաքնվում էր այդ հովանոցի տակ, սակայն երբեք ռուսաստանամետ չի եղել այդ ռեժիմը: Իրականում անտեղ բոլոր ռուսաստանամետ գործիչները բանտերում էին: Իսկ մեր ղեկավարության շրջանում սկսվեցին հնչել հայտարարություններ, թե բա այնտեղ մեր մարդն էր, որը Գազպրոմում էր աշխատում եւ այլն, իսկ հիմա ամեն ինչ առանց մեզ արեք», - ընդգծել է փորձագետը եւ զարմանք հայտնել, որ ՌԴ ղեկավարությունն իր չկշռադատված գործողություննեով կարող է Ռուսաստանին շատ բարեկամաբար տրամադրված հայերին դրդի դեպի ԱՄՆ-ի գիրկը:  

«Մենք դա՞ ենք ցանկանում: Մեզ քի՞չ է Ուկրաինան, եւս մեկ լարվածության գոտի ենք ուզում ստեղծել», - հարց է հնչեցրել Պլատոշկինը եւ հավելել, որ Ռուսաստանը պետք է արդյունավետ դիալոգ ծավալի ՀՀ նոր իշխանությունների հետ: «Ճիշտ կլինի խուսափել այդ ռիսկերից եւ ՀՀ նոր իշխանության հետ, որն ունի իր ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը, լավ հարաբերություններ հաստատել: Ավելին, նման ցանկություն ունեն ՀՀ նոր իշխանությունները», - հավելել է նա:

Նա անդրադարձել է նաեւ Հայաստանում երբեմն հնչող հակառուսական հայտարարություններին: «Որոշ մարդիկ, որոշ տեղեր, որոշ բաներ են խոսում: Ի՞նչ է, հիմարներ մեր երկրում չկա՞ն: Կան ու շատ-շատ», - ասել է նա ու անդրադարձել Գագերգին Նժդեհի վերաբերյալ Ռուսաստանում առկա միակողմանի վերաբերմունքին: Փորձագետն ավելի հասկանալի լինելու համար մի շարք պատմական զուգահեռներ տարավ Հնդկաստանի ու այլ պետությունների հետ՝ վերջում խոսելով Նժդեհի՝ Հիտլերյան Գերմանիայի հետ համագործակցության մոտիվներց եւ անթույլատրելի համարելով նրան համեմատել այդ ֆաշիստական գործիչների հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20211 դիտում

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության սպան ինքնասպան է եղել

Օդի ջերմաստիճանը 3 մարզում կնվազի 8-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

Հայաստանն ու Գյումրին հաղթանակած դուք եք դարձնում. Շիրակի մարզպետն ընդունել է Քիշնևից վերադարձած ծանրորդներին

Տալլինում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին

«Վանանդ կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Հաքան Ֆիդանը Քաթարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ

Տալլինում եմ. մտածում եմ՝ ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ. պատասխանի մի տարբերակ կա. վարչապետ

Մայիսի 1-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնի՞ց, թե՞ անմիջապես Կիևից

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ

Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ

Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել

ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը

Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ

Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ

«Աշխարհի հայերի» միության նախաձեռնությամբ մայիսի 17-ին Վերին Արտաշատում կանցկացվի երաժշտական մրցույթ-փառատոն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի

Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին

Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ

Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան

Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ