Երևան
12 °C
2018 թվականի սեպտեմբերի 30-ին հայ-թուրքական սահմանից անհետացած տրակտորը տիրոջը՝ Գոռ Կարապետյանին է վերադարձվել ամբողջովին թալանված եւ վնասված: Հիշեցնենք, որ տրակտորի հայտնաբերման մասին հայկական կողմը տեղեկացել էր դեռ փետրվարի սկզբներին: Խոստացել էին, որ տրակտորը կվերադարձնեն, եթե գյուղացին կարողանա ապացուցել, որ այն իսկապես իրեն է պատկանում: Իսկ սա, պարզվում է, լուրջ խնդիր է, քանի որ գյուղացիական այդ տեխնիկաները սովորաբար չունեն համապատասխան փաստաթղթեր: Գոռ Կարապետյանը, սակայն, կարողացել է ապացուցել, որ մեքենան իրենն է:«Փետրվարի 6-ին ռուսական զորամասից եկան, տեղյակ պահեցին, որ տրակտորի ու պռեսպատբոռչիկի նկարը սայթ է քցած, տեսցնենք քեզի, կճանչե՞ս, քու տրակտորն է, թե չէ: Գնացինք Ախուրիկի ուղեկալը, տեսա նկարը, տրակտորիս վրա ջարդած, փոխած բաներ կային, էլի, ես մանրամասն նկարագրեցի, հավատացին, որ հա, իմս է: Բայց տրակտորը տեսնելու ընձի չտարան: Թուրիքայի կողմեն բերին էս տրակտորը, գռուզավիկի բրա բարձած, իրանց T-150-ի հետեւից կապած, բուկսիռով, ու ոչ մի բան չկա մեջը: Էն հասարակ բոլտ ու գայկեքից բռնած, կլյուչներից բռնած, խոտհնձիչի պահեստամաս ունեի, որը դրված էր կաբինկի մեջ, ամեն բան թալանած է, նույնիսկ հայլիները, սաղ ջարդած, փչացրած է, շարժիչն էլ տեղն է, բայց տրաքած է, պիտանի չէ, բդի հանեմ, շպրտեմ»,-պատմեց Կարապետյանը:
Տրակտորը սեպտեմբերին անհետացել էր մամլիչի հետ: Սակայն հայ-թուրքական սահմանից վերադարձվել է միայն թալանված եւ վնասված տրակտորը: Ասել են՝ մամլիչը չենք գտել:
«Մամլիչի համար հարցրեցի, ասին՝ դեռ չենք գտել, հետո ինչ որ դակումենտ է, ինչ է գուզեն, չգիտեմ: Բայց տրակտորն, որ տարել են, էդ էլ հետն է էղել, ախր: Ասի՝ տրակտորը ուրդի՞ց եք գտել, ասին՝ ամայի տարածքից: Բայց ըդպես բան հնարավոր չէ: Նախ ամայի դաշտի մեջից չեն գտել, որովհետեւ եթե ըդպես եղնիր, ըդքան անձրեւը, ձյունը, վերն գուկար ու հմի բդի սաղ սառուց էղնիր: Տրակտորը խոտի դեզի տակն են պահել, սաղ մեջը ծղոտ է, ու սաղ ձեռքի վրձինով ներկած է»:Տրակտորն ու մամլիչը Կրապետյանի ապրուստի միակ միջոցներն էին: Դրանցով գյուղացիական աշխատանքներ էր իրականացնում: Ամիսներ առաջ, հույս ուներ, որ տրակտորը կգտնեին, կվերադարձնեին, կշարունակեր աշխատանքը: Այսօր, սակայն, հայ-թուրքական սահմանից տրակտորը վերադարձվել է ջարդոնի վերածված, իսկ այն նորոգելու եւ թալանված ավտոպահեստամասերը գնելու համար վերջինս գումար չունի:
«Եթե շարժիչը վերանորոգեմ, 2000 դոլարից շատ կնստի վրես, չհաշված էն մյուս բաները: Թալանված մասերը, որ գտնեմ, գնեմ, մինչեւ 3000 դոլարի կհասնի: Բայց ես միջոց չունիմ: Ան գարնանային աշխատանքները կսկսվին, ես էլ էս տարկտորով գումար կաշխատեի, հմի չիդեմ, ինչ բդի էղնի: Քանիմ հատ ոչխար ունիմ, 4 հատ կով, որ ծախեմ, ըդքան չի էլ էղնի, որ էդ գումարով ես գոնե տրակտորմ առնիմ»:
Գոռ Կարապետյանն ասում է՝ կամ փոխմարզպետը, կամ գոնե նոր մարզպետը իր խնդրին հետամուտ լինի: Հնարավորության դեպքում նաեւ մամլիչը պահանջեն:
Դեպքով Հայաստանի կայազորային քննչական բաժնում նոյեմբերի 5-ին քրեական գործ է հարուցվել անհայտ անձի կողմից ուրիշին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առիթով: Եւս մեկ քրեական գործ էլ հարուցվել էր անհայտ անձի կողմից ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու մասով: Այնուհետ քրեական գործը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավված անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը
Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ
Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ
Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից
Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»
Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ
Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել
Հաշվետվություն
Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան
Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին
Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
Իդրամն արդեն Yerevan City-ում է
Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան
Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ
Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան
Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT