«ԳեոՊրոՄայնինգ»-ի ֆինանսավորմամբ կապիտալ կվերանորոգվի և կբարեկարգվի Արարատ քաղաքի թիվ 1 մանկապարտեզը

«ԳեոՊրոՄայնինգ» միջազգային հանքարդյունաբերական ընկերությունը մեկնարկեց Արարատ քաղաքի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագիրը։ Ըստ այդմ, սույն թվականի փետրվարի 14-ին, համապատասխան համաձայնագիր ստորագրեցին  ընկերության ղեկավարը և Արարատի քաղաքապետը։

Ավելի վաղ, դեռ 2018 թվականին, ընկերությունը իրականացրել էր մանկապարտեզի երկու մասնաշենքի վերանորոգումը, որն էլ դարձավ կապիտալ վերանորոգման ծրագրի սկիզբը։ 
Նախագծի շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ»-ը պարտավորվում է վերակառուցման և բարեկարգման աշխատանքները ավարտել երկու տարում։

Նշված ժամանակահատվածում մանկապարտեզին կտրամադրվի կահույք և անհրաժեշտ այլ սարքավորումներ։ Նախագիծը ներառում է տանիքի, կոմունիկացիոն հանգույցների նորոգում, 4 խմբասենյակների ներքին հարդարանք, ինչպես նաև բակային տարածքի և սպորտային հրապարակի բարեկարգում։ Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզն իր դռները կբացի նախադպրոցական տարիքի 200 սաների առջև։

«Ի թիվս սոցիալական այլ ծրագրերի «Գեոպրոմայնինգը»առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երեխաների դաստիարակության և կրթության ծրագրերին, որոնց շահառուներն են ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ համայնքի այլ բնակիչների երեխաները: Առողջ, կիրթ և կյանքին առավելագույնս նախապատրաստված երիտասարդ սերունդ ունենալը մեր ընկերության սոցիալական ծրագրերի առաջնահերթություններից է»,- իր խոսքում նշեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:


Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն էլ ավելացրեց․ «Ժամանակակից, բարեկարգ և նախադպրոցական կրթության անհրաժեշտության հարցում քաղաքացիների պահանջները բավարարող մանկապարտեզի առկայությունը Արարատ քաղաքի համար վաղուց հասունացած խնդիր էր։ Մենք ողջունում ենք «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախաձեռնությունը և պատրաստակամությունը՝ քաղաքին օգնելու հարցում, և կարծում ենք, որ այդ նախաձեռնությամբ ընկերությունն իր ավանդն է ներդնում քաղաքի սոցիալական զարգացման և մեր երեխաների կյանքի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու գործում»։


«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգին» են պատկանում երկու ձեռնարկություն՝ «Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը» /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն․ ԱՄՆ դոլար։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 11 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 մլն․ ԱՄՆ դոլարը։

Տպել
2076 դիտում

«Ամենալկտի ոստիկանն է, այդ տավարը, լրիվ անգրագետ բութ եք». Բադոյանը սադրում և վիրավորում է ոստիկաններին (տեսանյութ)

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը իր դեմ հայտարարությունները անվանեց զրպարտանք, Գալստանյանը ներողություն խնդրեց

Մի խումբ անձինք մահակներով ու փայտերով հարվածներ են հասցրել հանդիպակաց եկող մեքենայի ուղևորներին, հնչել են կրակոցներ

2 տարեկան երեխան ընկել է պատուհանից. փոքրիկին հոսպիտալացրել են

Բելգիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար

Հայտնի է, թե ով կփոխարինի Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Երևանում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Աշխատում ենք, որ միգրանտների հոսքը ահաբեկչության համար սպառնալիք չդառնա. ՌԴ ԱԳՆ

Որքանո՞վ է հիմնավոր քահանաների՝ հարկ չտալը, «Բենթլի» վարելով՝ զերծ մնան պետության կարիքների համար վճարումից. Իոաննիսյան

Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է․ Պատել

Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները. կան բերման ենթարկվածներ

2-6-ժամյա հոսանքազրկումներ՝ Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն. ինչ է նախատեսվում

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Քաղաքացին մոտ 7 մետրից ընկել է փոսը. նրան դուրս են բերել, հոսպիտալացրել

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել