Մայրապետյանի հետ առերեսվել եմ, եւ նա ընդունել է, որ գումար եմ փոխանցել. Սիլվա Համբարձումյան

«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ին այսօր մասնակցել է գործարար Սիլվա Համբարձումյանը եւ պատասխանել օգտատերերի հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք լրատվամիջոցի պատրաստած նյութը՝ նրա հետ զրույցի մի հատվածի վերաբերյալ: 

«Ես Մայրապետյանի հետ առերեսվել եմ, և առերեսման ժամանակ նա ընդունել է, որ ես փոխանցել եմ [գումար]», - «Ազատության» հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը։

«Մարտի 1»-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին ավելացել է ևս մեկը՝ առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելը։

Ըստ Քոչարյանի փաստաբանների՝ մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի այն հայտարարությունը, որ ինքը Քոչարյանի նախագահության ընթացքում 2 միլիոն դոլարի բանկային փոխանցում է կատարել գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դիվելոփերս» ընկերության հաշվեհամարին, որպեսզի վերջինս միջնորդի երկրի ղեկավարությանը չխոչնդոտել իր բիզնեսը։

«Ազատություն». - Տիկին Համբարձումյան, օգտատերերը հիմնականում հարցնում են՝ որտեղի՞ց Ձեզ այդքան գումար։

Սիլվա Համբարձումյան. - Եթե ես ինքս 29 տարի բիզնեսում եմ Հայստանում և արտերկրում, կարծում եմ, բավականին գումար կունենամ։

«Ազատություն». - Փաստորեն Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին ևս մեկն է ավելացել՝ կաշառք ստանալը, թեև պաշտպանները նշում են, որ նոր մեղադրանքի հիմքում Ձեր հայտարարությունն է ընկած, բայց այդուհանդերձ անդրադառնանք նրան, որ 2003-2009 թվականներին ամեն դեպքում կաշառք տալը եղել է քրեորեն պատժելի, Դուք ասում եք, որ Դուք ազատվել եք դրանից, որովհետև 2011-ին օրենքը փոխվել է: Ամեն դեպքում, օգտատերերը հարցնում են՝ Դուք կաշառքը տալիս ընդունո՞ւմ էիք, որ հանցանք եք կատարում։

Համբարձումյան. - Ես նորից կրկնում եմ՝ ես չեմ ունեցել կրիշ, ես ունեցել եմ փող, իսկ Հայաստանի Հանրապետությունում փողով ամեն ինչ կարող եք ձեռք բերել։ Ես էլ, կրիշ չունենալով, օգտագործել եմ էդ մի տարբերակը։ Ես գիտակցել եմ, որ պատժելի արարք է, և հետո տվել եմ հայտարարություն, իսկ 2008 թվականին, երբ որ կաշառք էինք տալիս, ես կարող էի ցանկացած տարիների ընթացքում դա հայտարարեի և 15 թվականին հայտարարել եմ դա։

«Ազատություն». - Մայրապետյանի հետ առերեսվե՞լ եք

Համբարձումյան. Այո, ես Մայրապետյանի հետ առերեսվել եմ և առերեսման ժամանակ նա ընդունել է, որ ես փոխանցել եմ, բայց չգիտի՝ ինչի համար եմ փոխանցել։

«Ազատություն». - Եթե գումարը չտայիք, ի՞նչ էլ լինելու։

Համբարձումյան. - Դե գործարքը կարող էր չստացվեր։ Բավականին մեծ գործարք էի անում արաբների հետ: Որպեսզի չխոչնդոտվեր, ես կարողանայի իմ գործարքը ավարտել, ես Մայրապետյանի հետ կապի մեջ մտա և փոխանցեցի այդ գումարը։

«Ազատություն». - Ձեզ կանչել էին հարցաքննության «Մարտի 1»-ի թեմայո՞վ։

Համբարձումյան. - Այո, «Մարտի 1-ի» թեմայով են ինձ կանչել հարցաքննության, որպես վկա։ Քանի որ ստուգել էին, էդ ստուգելուց հետո է պարզվել, որ ինձ կանչել են։

«Ազատություն». - Ասում եք, որ չեք հիշում գումարի չափը: Բայց խոսքը 2 միլիոն դոլարի մասին է, ոնց կարող էիք մոռանալ այս մեծ թիվը:

Համբարձումյան. - Քանի որ իմ գործունեության բնագավառում միշտ մեծ գումարների հետ եմ շփվել, կոնկերտ չեմ հիշել: Գուցե ավելին էր, գուցե պակաս։

Տպել
3083 դիտում

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին