«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Ղարաբաղյան պատերազմին մասնակից վետերաններից կազմված «Երկրապահ» կամավորական միության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս այդ կազմակերպության՝ երկրի ներսում քաղաքական ու տնտեսական ազդեցության թուլացումը։ Այսինքն՝ «Երկրապահը» քիչ-քիչ լուրջ քաղաքական ու տնտեսական լծակների տիրապետող «վետերանների կաստայի» դիրքերից հեռանում ու ավելի է մոտենում հասարակական կազմակերպության կարգավիճակին, որպիսին որ է, ըստ օրենսդրության։

Դրան եւ ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի վերջին շրջանի ակտիվացմանը զուգահեռ Հայաստանի քաղաքական դիսկուրսում իր դիրքերն է զիջում Արցախի թեման։ Մինչեւ վերջերս Արցախը բնորոշում էր Հայաստանի ներքին քաղաքականության էությունը, իսկ ՊՆ-ին, բանակին կամ զինվորականությանն ուղղված ցանկացած խիստ քննադատության ձայն լռեցվում էր «մենք Արցախ ունենք», «մենք պատերազմող երկիր ենք» արտահայտություններով։ 

Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում «Երկրապահի» ազդեցության վերելքն ու վայրէջքը վերջին 25 տարում տարբեր շրջափուլեր է անցելել։ Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացները, որոնց արդյունքում իշխանության եկավ ռազմական էլիտայի ու ԼՂ պատերազմի հետ ուղիղ կապ չունեցող Նիկոլ Փաշինյանը, ցույց տվեցին, որ Հայաստանում ավարտվում է զինվորականների ու ուժայինների քաղաքական գերիշխանության շրջափուլը։ Հայաստանը տարբեր պատճառներով ավելի ու ավելի է հեռանում այն ժամանակներից, երբ երկիրը փաստացի կառավարում էին կոմբոտանտներն ու ուժայինների վերածված, քաղաքական ու տնտեսական ռեսուրսների տիրապերող նախկին պատերազմի անցյալով զինվորականները։

«Երկրապահի» թուլացումը

Ըստ էության, զինվորականների «կորպորացիա» հանդիսացող «Երկրապահ» կամավորական միությունը, որը ժամանակին հիմնադրել էր ղարաբաղյան պատերազմի հերոս Վազգեն Սարգսյանը, այժմ կորցնում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, նաեւ հանրային ազդեցությունը։ Միության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը, որի հետ կապված սկանդալային քրեական բացահայտումներից հետո խաչակնքվելով հրաժարվեցին երկրապահները, այժմ կալանավորված է։ Պաշտոնական մեղադրանքի ու հանրային պարսավանքի ծանրության տակ կազմակերպությունը երկար ժամանակ ուշքի չէր գալիս եւ նոր առաջնորդ էր որոնում։ Սկզբում խոսվեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հնարավոր թեկնածության մասին, բայց ի վերջո ընտրությունը կանգ առավ Փաշինյանի զինակից եւ ԼՂ պատերազմի վետերան Սասուն Միքայելյանի վրա։

Ընտրությունը տրամաբանական էր եւ ցույց է տալիս, որ փորձ է կատարվում փրկել միության հեղինակությունը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է այդ հեղինակությունից։ Այս առումով Միքայելյանի ընտրությունը պատահական չէ նաեւ մեկ այլ պատճառով՝ թուլացած կազմակերպությանը, որը միավորում է տարբեր խնդիրներ ունեցող վետերանների, անհրաժեշտ է պետական աջակցություն։

Միեւնույն ժամանակ պատերազմող երկրի համար նմանատիպ կարեւոր կառույցի կտրուկ թուլացումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ երկրում տեղի ունեցած կտրուկ քաղաքական փոփոխությունները, ժամանակին կազմակերպության բիզնես կառույցի փոխակերպումը եւ միության փոփոխական վերաբերմունքը երկրում վերջին 15-20 տարում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, տարբեր խաղերը՝ ընդդիմության ու իշխանության դաշտում, ներքին պառակտումները եւ այլն։ 

«Երկրապահ» - վերելքի շրջանը

Անքննելի է, որ «Երկրապահի»՝ հանրային-քաղաքական կյանքում ազդեցության պիկը Վազգեն Սարգսյանի կառավարման շրջանում էր։ Չէ որ այս կառույցի հիմնադիրն ու վետերանների առաջնորդն այդ տարիներին նշանակվում էր Հայաստանի կարեւորագույն պաշտոններում՝ պաշտպանության նախարար, վարչապետ, սերտ կապեր ուներ այն ժամանակվա ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչեւի հետ։ Հայաստանի նկատմամբ Գրաչեւի եւ ռուսական զինվորականության դրական վերաբերմունքը պայմանավորված էր նաեւ Վազգեն Սարգսյանի հետ ՌԴ Պնախարարի անձնական կապերով։ 

Այսքանը բավական է՝ հասկանալու համար, թե ինչ հսկայական ազդեցություն ունեին պատերազմի վետերանների «կաստան» ու իրենց առաջնորդը։ Զինվորականների ակտիվ մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցավ նաեւ 1998 թ-ի «պալատական հեղաշրջումը»։ Ուստի, պատահական չէ, որ հենց Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո միությունը սկսեց քիչ-քիչ հեռանալ երկրի քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնից։

Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմն իշխանության ներսում տեղի ունեցող կոշտ պայքարում պարտվեց։ Մինչեւ վերջերս Տեր-Պետրոսյանը Հայաստանի միակ «քաղաքացիական» ղեկավարն էր, որն անմիջական մասնակցություն չի ունեցել ռազմական գործողություններում։ Նրանից հետո Ղարաբաղը բնորոշում էր Հայաստանի քաղաքականության էությունը, դարձել էր ներքին գործընթաների կենտրոնական օղակը։ ԼՂ հիմնահարցը դարձավ հայկական քաղաքական ինքնության կենտրոնը, իսկ վետերանների «կաստան» տիրապետում էր ամեն ինչին, որոշում էր ամեն հարց՝ ներթափանցելով հանրային, քաղաքական ու տնտեսական կյանքի տարբեր շերտերը։

«Երկրապահ»-վայրէջքի շրջանը

Այն, որ պատերազմից հետո բավականին թույլ քաղաքական ու նոր սաղմնավորվող համակարգ ունեցող պետությունում ռազմական անցյալով կամ պատերազմից նոր վերադարձած զինվորականները վերցում են պետության քաղաքական ու տնտեսական ղեկը, նորություն չէ։ Նման ճանապարհ են անցել Լատինական Ամերիկայի պետությունները, ԱՄՆ-ն եւ Թուրքիան։ Ընդհանրապես ԱՄՆ նախագահ Բենջամեն Ֆրանկլինի 1773 թ-ին հնչեցրած խոսքերը կարծես ամբողջովին համապատասխանում էին 20 տարի առաջվա հայաստանյան իրողություններին։ Եթե շատ ընդհանրացնենք, նա ասել է հետեւյալը՝ մարդիկ, որ պատերազմի ժամանակ կռվել եւ պաշտպանել են իրենց երկրի քաղաքացիների շահերը, ռազմական գործողություններից հետո իրավունք ունեն սնվել նրանցից ու անգամ հարստահարել նրանց։

Թե ինչպես ռազմական անցյալ ունեցող մարդկանց ձեռքում պատերազմից հետո հայտնվեցին հիմնական տնտեսական ոլորտները, բավականին լավ բացատրում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Պատերազմի մեծ ծախսերի տակ գտնվող աղքատ հետխորհրդային երկիրը չէր կարող ապահովել ղարաբաղյան պատերազմի բոլոր վետերաններին այնպես, ինչպես նրանք էին պահանջում։ Ուստի, փողերի փոխարեն պետությունը նրանց տրամադրում էր պրեֆերենցիաներ բիզնեսում։ Մեծ հաշվով պատերազմից հետո վետերանների «կորպորացիան» սերտաճեց պետության հետ եւ դարձավ իշխանության մաս: Արդյունքում ՀՀ-ում ձեւավորվեց ֆեոդալական տոհմերի նման մի բան», - նշում է նա։

Թեպետ տնտեսությունը շուկայական էր հայտարարված, սակայն բիզնեսում հաջողության հասնելու համար այդ ժամանակ կարեւորվում էր «ռազմական կապիտալիզմի» հիերարխիայում զբաղեցրած տեղը։

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նախկին զինվորականների մի մասը ծառայության անցավ ուժային կառույցներում ու սկսեց քիչ-քիչ կորցնել երբեմնի քաղաքական ու տնտեսական ազդեցությունը։ Իսկ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, կարելի է ասել, ազդարարեց այդ շրջափուլի ավարտը։ Տնտեսությունում այլեւս ձեռներեցությունն ու բիզնես ջիղը, ստեղծված տնտեսական իրողություններն են որոշում խաղի կանոնները, ոչ թե մարդկանց ռազմական անցյալը։ Տնտեսական ու քաղաքական էլիտայում տեղի է ունեցել նաեւ սերնդափոխություն։

Միեւնույն ժամանակ պետք չէ շտապել ու միանշանակ «թաղել» ռազմական էլիտայի ու ղարաբաղյան թեմայի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։ Քանի դեռ պատերազմն ավարտված չէ, հակամարտությունը կարգավորված չէ, զինվորականների ձայնը քաղաքականության մեջ տարբեր ժամանակներում շարունակելու է իր ուրույն տեղն ունենալ։ Իսկ ադրբեջանական կողմից արձակված յուրաքանչյուր գնդակ կամ շփման գծում իրավիճակի ցանկացած լուրջ սրացում Ղարաբաղը վերադարձնելու է ՀՀ քաղաքական օրակարգի էպիկենտրոն։

Տպել
3787 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը