Երևան
12 °C
Երեկ՝ փետրվարի 22-ին, «ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր, որ իրենց աշխատակիցներին հրավիրել են հարկային տեսչություն՝ զրույցի։
Ըստ գրառման՝ զրույցի բովանդակությունն այն էր, որ անհրաժեշտ է մտածել պետության մասին եւ ավելացնել հարկային մուտքերը: Գրառման մեջ մասնավորապես ասված է․
«Ուզում ենք հատուկ նշել,որ մեր գործունեության ամբողջ ընթացքում մենք եղել ենք բարեխիղճ հարկատու՝ միշտ խփել ենք ՀԴՄ-ները, եւ բոլոր աշխատողները գրանցված են եղել:
Ներկայացվեց պահանջ, որ մենք գոնե ՀԴՄ-ի մեջ ներառենք 10%-անոց սպասարկման վճար, հակառակ դեպքում «Ամեն օր ձեր աշխատողներին կկանչենք մեր մոտ զրույցի, դուք աշխատող չեք ունենա եւ կստեղծենք այլ խոչնդոտներ ձեր աշխատանքի համար»։
Այդ դեպքում 800 դրամանոց սուրճը ավտոմատ կդառնա 880 դրամ, եւ ամենավատն այն է, որ այդ թանկացումը չունի ոչ մի տնտեսական հիմնավորում եւ այդ տարբերությունը վճարելու եք դուք:
Ամենազայրացնող փաստն այն է, որ մեր հարկային մարմինները գործում են «Ռեկետի մեթոդներով»։
Բոլոր շահագրգիռ կողմերին խնդրում ենք տարածել այս հայտարարությունը եւ օգնել մեզ գտնել ելք այս իրավիճակից: Չէ որ սա սիստեմային խնդիր է»:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն «ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերության կողմից տարածված այս հայտարարության վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, նշված է.
««ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերությունը գործունեություն է ծավալում Երեւանում՝ Դեմիրճյան 22, Բաղրամյան 25 եւ Խորենացի 20, տ40 հասցեներում: Ընդ որում, առաջին երկու հասցեներում ծավալում է հանրային սննդի, իսկ վերջին հասցեում՝ առեւտրային գործունեություն:
Ընկերության կողմից ցույց տրվող միջին օրական ֆիսկալային շրջանառությունը չի վկայում այն մասին, որ «ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերությունն իրացման շրջանառությունը հայտարարագրում է ամբողջությամբ: Հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտոցոլված տվյալները փաստում են, որ ընկերության կողմից ցույց տրվող ֆիսկալային շրջանառությունը Երեւանի 3 հասցեներում գործունեություն իրականացնելու պայմաններում ակնհայտորեն հեռու է իրականությունից եւ պարունակում է իրացման շրջանառության թերհայտարարագրման ակնհայտ ռիսկեր:
Միաժամանակ երեք հասցեներում «ԽԱԼԴԻ.ԿՈ»-ն գործունեությունը ծավալում է աշխատակիցների այնպիսի քանակով, որը չի կարող համարվել իրատեսական: Ավելին՝ գրանցված աշխատակիցների մասնագիտությունները վկայում են այն մասին, որ վերջինս չունի նաեւ տվյալ գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ գրանցված մասնագետներ (օրինակ՝ հնարավոր չէ իրականացնել խոհարարական արտադրանքի պատրաստում եւ մատուցում առանց խոհարար ունենալու):
Ընկերության կողմից հայտարարագրված աշխատողների քանակը (աշխատաժամերը) եւ հայտարարագրված աշխատավարձերի մեծությունը մի քանի անգամ ցածր են Երեւանում վճարվող աշխատավարձերի չափից:
Այս խնդիրները ներկայացվել են հարկ վճարողին՝ առաջարկելով շտկել հարկերի թերհայտարարագրման ռիսկերը: Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի՝ հարկային գաղտնիք է համարվում հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ՝ հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների:
Հաշվի առնելով վերը նշված դրույթը՝ հարկային մարմինը չի կարող հրապարակել ընկերության ցուցանիշները, որոնք ցանկացած քաղաքացու համար հասու կդարձնեին ընկերության մոտ առկա ռիսկային գործոնները:
Այնուամենայնիվ, որպեսզի հանրության մոտ չառաջանա միակողմանի տպավորություն հարկային մարմնի աշխատանքի վերաբերյալ, հարկային մարմինն առաջարկում է «ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերությանը, նմանատիպ հրապարակման հետ միասին, հրապարակել նաեւ ըստ առանձին հասցեների` ընկերության միջին օրական հայտարարագրված ֆիսկալային շրջանառությունը, աշխատողների հայտարարագրված աշխատաժամերը, միջին օրական մաքուր աշխատավարձի չափերը, գրանցված աշխատողների մասնագիտությունները եւ ընկերության հարկային կարգապահությունը բնութագրող այլ ցուցանիշներ:
Որպես այլընտրանք՝ ընկերությունը կարող է տալ իր համաձայնությունը եւ հարկային մարմինը նույնպես կարող է հրապարակել վերը նշված ցուցանիշները»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱդրբեջանցի գործընկերս հրապարակայնորեն մերժել է հանդիպման առաջարկը, բայց այն մնում է սեղանին. Խանդանյան
Ինչ եղանակ է սպասվում ապրիլին. Սուրենյանը նորություն է հայտնել
Ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում
Եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է. Գալջյանը մանրամասնել է
ԱԺ-ից հաստատում են՝ ստացել են Վիլեն Գաբրիելյանի դիմումը մանդատից հրաժարվելու մասին
Հայաստանի և աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ երջանկություն և բարօրություն. վարչապետ
59-ամյա տղամարդը մուտք է գործել գրադարան և բոլորի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել
Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնության արդարացման խոսք է ասում սույն անձը. Մարգարյան
Պորտուգալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
ՃՈ տեսուչը շորթմամբ ստացած կաշառքի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Հայցում եմ ներողություն և հայտարարում՝ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան
Մեծ թափ են ստացել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները
Սիս գյուղի բնակիչներից մեկի տան հողամասում փորված փոսից դուրս է բերվել նրա մարմինը
1 զոհ, 3 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին
Շնորհակալ եմ մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար․ Շիրակի մարզպետ
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը
Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ
Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ
Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից
Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»
Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ
Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել
Հաշվետվություն
Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան
Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին
Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT