Սիմֆոնիկ նվագախումբը մեծ աշխատանք է կատարում՝ մոռացությունից փրկելով մեր կոմպոզիտորների գործերը. Ռուբեն Ասատրյան

Տիգրան Չուհաճյանի Անդադար շարժում դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությունը Հայաստանում առաջին անգամ հնչեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի շրջանակներում։ Այն կատարեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի առաքելությունն է հանրությանը ներկայացնել հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորների ստեղծագործությունները, որոնք, ցավոք, հաճախ չեն հնչում։ Այդպիսին է նաև Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, որը հնչել է մոտ 60 տարի առաջ։ Փետրվարի 23-ին փառատոնային համերգի ընթացքում կատարվեց նաև այս մեծակտավ ստեղծագործությունը։ Երեկոյի ընթացքում Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Դենիս Շապովալովը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կատարեց նաև Առնո Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը։

Թավջութակահար, կոմպոզիտոր և դիրիժոր Դենիս Շապովալովը խոստովանեց, որ շատ է սիրում հայ կոմպոզիտորներին։ Ուրախ է նաև, որ երաժշտասերներին կարող է ծանոթացնել Առնո Բաբաջանյանի արվեստին այլ կողմից՝ նրա սիմֆոնիկ ստեղծագործության միջոցով։ Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը Շապովալովը կատարում էր առաջին անգամ և պատրաստել էր հենց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համար։ Երաժիշտը նշում է, որ իր երկացանկում ընդգրկված է նաև Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը, որը նա նվագել է Մոսկվայում՝ հայ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված համերգին։ Ըստ թավջութակահարի՝ շատ հետաքրքիր կոլորիտ ունի հայկական երաժշտությունը։

Դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը նկատեց, որ Չուհաճյանի Անդադար շարժում գեղեցիկ ստեղծագործության հետ իրեն ծանոթացրել է չուհաջյանագետ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Աննա Ասատրյանը։ Ստեղծագործությունը, տասնամյակներ մնալով արխիվում, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում նոր կյանք ստացավ։

Դիրիոժոր Ռուբեն Ասատրյանը, ներկայացնելով Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, նկատեց, որ այն գրվել է 20-րդ դարի կեսերին՝ Հովհաննես Շիրազի «Հրազդան» պոեմի մոտիվներով։ Սիմֆոնիան ձայնագրվել է «Մելոդիա» ստուդիայի կողմից Ռաֆայել Մանգասարյանի ղեկավարությամբ և մոտ 60 տարի չի հնչել։ «Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երկարատև դադարից հետո կրկին հանդիսատեսին ենք ներկայացնում մեր արժանավոր հեղինակի՝ Գրիգոր Եղիազարյանի սիմֆոնիան։ Ես հաճույքով պետք է հնչեցնեմ այն, քանի որ «Հրազդանը» հայ սիմֆոնիկ արվեստի լավագույն նմուշներից է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պրոֆեսիոնալ մեծ աշխատանք է կատարում՝ մոռացությունից փրկելով, խմբագրելով, հնչեցնելով և թվայնացնելով մեր կոմպոզիտորների գործերը»,- նշեց Ռուբեն Ասատրյանը։    

Հիշեցնենք, որ Ավետ Տերտերյանի 90-ամյակին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Տպել
1880 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ