Գոնե 50 տոկոսն իմանա, որ FM 107.7-ը Հանրային ռադիոն է. Ռուբեն Շահինյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին

Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին է պատրաստվում մասնակցել Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համալրման մրցույթը հայտարարել էր փետրվարի 22-ին: Հավանական թեկանածուներից դեռեւս Ռուբեն Շահինյանի անունն է միայն հայտնի: Շահինյանի հետ մեր հարցազրույցը ստորեւ.

- Պարոն Շահինյան մրցույթում ի՞նչ ծրագիր եք ներկայացնելու:

- Չեմ ուզում փակագծեր շատ բացել, բայց փորձեմ մեկ օրինակի վրա ցույց տալ. մեր ռադիո լսող հայրենակիցների գոնե 50 տոկոսը իմանա, որ FM 107.7-ը Հանրային ռադիոյի հաճախականությունն է: Վիզուալիզացիայի մեջ եմ որոշ կետեր առանձնացրել, սակայն դրանց մասին դեռեւս չեմ ուզում բարձրաձայնել: Նպատակն է Հանրային ռադիոյի լսարանը մեծացնել, զուգահեռ՝ վստահությունը այնտեղից հնչող ամեն մի տառի նկատմամբ: Հանրային ռադիոն պետք է տարբեր քննարկումների հանրային հարթակ լինի:

- Կադրային քաղաքականության հետ կապված անելիքներ տեսնու՞մ եք:

- Այո, այդտեղ շատ անելիքներ կան: Այն ինֆորմացիան, որ ես ունեմ մամուլից եւ տարբեր տեղերից, գիտեմ, որ կա խնդիր մարդկանց աշխատավարձերի, եւ տարիների վաստակ ունեցող աշխատողների գնահատման տեսանկյունից: Բայց ավելի շատ սոցիալական խնդիրներից էին մարդիկ խոսում:

- Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի հրաժարականի պատճառներից մեկն էր նաեւ վերջինիս կատարած կադրային փոփոխությունը: Այդ առումով մտավախություն չունե՞ք, քանի որ ռադիոյի մի շարք աշխատակիցներ բողոքի ակցիա էին սկսել եւ գործադուլ անելու հայտարարություն տարածել հենց դրանից հետո:

- Տվյալ պահին դրսից դատելը մի փոքր սխալ կլինի, բայց մի բան կարող եմ հստակ ասել, այդքան մարդ չէր կարող սխալվել եւ անհիմն բողոքել: Մեր առաջնային խնդիրներից է կադրային քաղաքականությունը, պետք է հասկանալ եւ գնահատել ըստ արժանվույնի: Չի կարելի լավագույն կադրերին հենց այնպես հանել եւ կրճատել, եթե նրանք այդ հիմնարկին պետք են եւ օգուտ են տալիս: Եթե մեկ-երկու հոգի լիներ այդ բողոքի ակցիայի մասնակիցների թվում, այլ հարց է, իսկ այս դեպքում ոտքի էր ելել Հանրային ռադիոյի ողջ անձնակազմը, այսինքն, այդտեղ առաջնահերթ լուծելու հարցեր կան: Բայց այդ հարցերն ավելի ամբողջական պարզ կդառնան, երբ նմանօրինակ խոհանոցային հարցերին ավելի ներսից ծանոթանամ: Ամեն դեպքում այդ մասով անելիքներն առաջնային են, քանի որ ցածր աշխատավարձերի պատճառով ռադիոյում կադրային կոտորած կարող է լինել, եթե շուտափույթ այդ հարցը չլուծվի:

- Նախկին տնօրենի 1 մլն 500 հազար դրամ աշխատավարձն ապշեցրել էր ռադիոյի բոլոր աշխատողներին, իրենց ստացած չնչին գումարների կողքին թերեւս սա էլ էր բողոքի ալիքի պատճառ դարձել։

- Եթե մրցույթում ես հաղթեմ, այդ աշխատավարձը նույնը չի մնա: Երկար ժամանակ աշխատել եմ պետական հիմնարկի հետ համագործակցելով, կարողացել եմ բավարարվել նրանով, ինչ ստանում եմ: Ուստի, իմ աշխատավարձն ու նույն հիմնարկի մեկ այլ աշխատողինը պարզապես չեն կարող տասնյակ անգամ տարբերվել: Ես չեմ պատրաստվում միլիոններ ստանալ: Եթե տնտեսումներ ունենամ տնօրենի աշխատավարձից կամ այլ տեղից, դա ուղղվելու է ռադիոյի կադրային քաղաքականությանը, այսինքն նոր մասնագետներ, եղածների վերանայում, կամ ենթադրենք մի տեխնիկական միջոց, որի կարիքը կա:

- Պարոն Շահինյան, տեղյա՞կ եք՝ ովքեր են ձեր մրցակիցները:

- Մամուլից մի քանի տեղեկություն ունեմ, բայց ստույգ չեն, ինքս էլ շատ չեմ խորացել, թե ովքեր են իմ մրցակիցները: Հնարավոր է՝ ռադիոյից էլ լինեն: Այս ընթացքում իմ առաջ ուրիշ խնդիր եմ դրել:

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

- Եթե մրցույթ անցկացնող հանձնաժողովը կգտնի, որ ես այն մասնագետն եմ, որը պետք է այսօր ռադիոյին՝ ես կլինեմ, եթե կգտնի, որ այլ մասնագետ է իրենց պետք, այլ մարդու կընտրեն: Ամեն դեպքում, ես գոհ եմ թե՛ իմ այսօրվա աշխատանքից, որն ունեմ, թե՛ այն հնարավորությունից, որը կարող է ստեղծվել: Շանսերի մասին դեռ չեմ փորձում մտածել: Հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանում մրցույթը լինելու է անաչառ: Անկախ արդյունքներից, ես անգամ այսօր կարող եմ շնորհավորել այն մարդուն, որն ընտրվելու է, քանի որ որեւէ կասկած չունեմ անաչառության հետ կապված:

- Ըստ ձեզ, հանձնաժողովի անդամները հիմնականում կարեւորություն են տալու ներկայացված ծրագրին, դրա իրատեսական լինելուն, թե՞ այնուամենայնիվ մեծ դեր է խաղալու տվյալ մասնակցի կենսագրությունն ու գործունեությունը:

- Իմ կարծիքով՝ կառավարման փորձի եւ ծրագրերի համադրում է լինելու, գնահատելու են՝ տվյալ անձն ունի՞ կառավարման փորձ, թե՝ ո՛չ: Ըստ իս, այն ծրագիրը, որը ես եմ ներկայացնելու՝ շատ իրատեսական է: Նմանատիպ փորձ ունեմ, այս նույն ծրագիրն իրագործվել է մեկ այլ մեծ պրոյեկտում, մեծ մասն աշխատել է: Այսինքն, այն, որ իմ ներկայացրած ծրագիրը միանշանակ կաշխատի, դրանում համոզված եմ:

Տպել
8649 դիտում

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)