Արարատ Միրզոյանը կտրուկ է արձագանքել ՌԴ որոշ գործընկերների վարքագծին

Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տարակուսանք է հայտնել առ այն, որ Ռուսաստանցի որոշ գործընկերներ, որոնցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են, երեկ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի։

«Ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ երեկ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի: Ավելին, արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են»,- քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ելույթ ունենալով պատգամավորների առջև՝ հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։

Առաջին անգամ պատմության մեջ ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել ՌԴ Դաշնության խորհրդի լիագումար նիստում: Արարատ Միրզոյանը նշել է, որ մտադիր է շարունակել իր ռուս գործընկերների հետ երկխոսությունը, ամրապնդել եւ զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը:

Իր խոսքում նա նաեւ նշել է, որ Հայաստանը Ռուսաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը, սա Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, որն արտացոլված է Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում, հայտնում է «Խորհրդարանական թերթը»։

«Ուղիղ և անկեղծ, բարեկամական երկխոսությունը, որն ուղղված է փոխադարձ վստահության ամրապնդմանը հատուկ արժեք է ձեռք բերում այն հանգամանքների լույսի ներքո, երբ որոշ շրջանակներ եւ երրորդ երկրներ փորձում են Հայաստանում առկա գործընթացները ներկայացնել կեղծ լույսի ներքո, թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային ասպարեզում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման փորձերը ի սկզբանե ձախողված են՝ սեպ խրել մեր հարաբերություններում անհնար է, դրանք վեր են քաղաքական կոնյունկտուրայից», - հայտարարել է Միրզոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է նաև, որ միայն երկու երկրների քաղաքական գործիչները կարող են որոշել երկկողմ հարաբերությունների օրակարգը` «ելնելով երկու երկրների և ժողովուրդների հոգեւոր և բարեկամական պատմական հարաբերություններից»:

Արարատ Միրզոյանը համագործակցության առանցքային կետերից մեկը համարեց տարածաշրջանում և աշխարհում անվտանգության պահպանումը. «Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու տարբերակին եւ աջակցում ենք Ռուսաստանի՝ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը: Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասաց ԱԺ նախագահը:

Տպել
11702 դիտում

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ