Էլ մի հեքիաթ պատմեք, թե ստեղից գրանցումը հանել ես, այնտեղ ես գրանցվել. Սամվել Բաբայան

Երեկ Արցախի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում էր տարածել Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկելու հարցի վերաբերյալ: Պարզաբանման մեջ նշվում էր, թե քանի որ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին Սամվել Անդրանիկի Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի իր բնակարանի հաշվառումից՝ ՀՀ Երեւան քաղաքում հաշվառվելու համար եւ նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի իր բնակարանում, ուստի, ընդգրկված չէ ԱՀ ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է ՀՀ ընտրողների ռեգիստրում: Ելնելով վերոգրյալից, Սամվել Բաբայանը, ցանկության դեպքում կարող է դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություն՝ Արցախի Հանրապետության որեւէ համայնքում հաշվառվելու համար: Արցախի Հանրապետությունում հաշվառվելու դեպքում նա վերոհիշյալ օրենսգրքի ուժով կընդգրկվի Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում:

«Բարձրաձայն ասեք կամ գրավոր փաստաթղթի վրա տվեք, ես քաղաքացի՞ եմ, թե զրկել եք քաղաքացիությունից»,- այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը:

- Պարոն Բաբայան, երեկ Արցախի ոստիկանությունը պարզաբանում ներկայացրեց ձեզ քաղացիությունից զրկվելու վերաբերյալ: Արդյո՞ք բավարարում է ձեզ այդ պատասխանը:

- Չի կարող բավարարել, որովհետեւ մենք գրել ենք՝ մենք քաղաքացի՞ ենք, թե՞ ոչ: Մենք չենք գրել՝ մեր գրանցումը որտե՞ղ է: Իսկ ըստ օրենքի՝ Հայաստանի նախագահ կամ այլ երկրի նախագահ լինելու դեպքում օրենքը չի շեշտում, որ պետք է ինչ-որ մի տեղ գրանցված լինես, որ թեկնածու լինես: Այսինքն, եթե անձնագրով տվյալ երկրի քաղաքացի ես, կարող ես թեկնածու լինել: Այսինքն, թե իմ գրանցումը որտեղ է, դա որեւիցե մեկին չի վերաբերվում: Երկրորդն էլ, երբ որ մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ ու ԼՂՀ օրենքները նույնն են: Այդ հարցերը պետք չի շփոթել: Մենք հստակ հարց ենք տվել, մենք Ղարաբաղի քաղաքացի՞ ենք, թե՝ չէ, թե մեզ քաղաքացիությունից զրկել են: Եթե մենք քաղաքացի ենք, իմ գրանցումը Երեւանում է, Մեղրիում է, թե մի այլ վայրում է, որեւիցե մեկին դա չի վերաբերվում: Դա հարցը շրջանցել փորձել է: Իսկ եթե քաղաքացիությունը որոշվում է ինչ-որ համակարգչի տվյալներով՝ գրանցված ենք, թե չէ, ապա այդքանը գրեիք Սահմանադրությունում, ճշտեիք, որ գրանցումը պիտի լինի, որ դու քաղաքացի համարվես: Այդ ժամանակ կհասկանայինք, քանի դեռ չկա այդ շեշտումը, մնացած բացատրությունները անիմաստ են: Նորից եմ կրկնում՝ բարձրաձայն ասեք կամ գրավոր փաստաթղթի վրա տվեք, ես քաղաքացի՞ եմ, թե զրկել եք քաղաքացիությունից:

- Այժմ Ձեր քայլը ո՞րն է լինելու: Դատական կարգո՞վ եք փորձելու խնդիրը լուծել:

- Երբ որ գրավոր ստանամ այդ պատասխանը, դիմելու ենք Արդարադատության նախարարություն, որ իրենք էլ գրավոր պատասխանեն, թե ինչով են բացատրում սա: Դրանից հետո արդեն կդիմենք դատարան եւ այնտեղ կվիճարկենք Սահմանադրության այդ կետը: Ղարաբաղի Սահմանադրության 47-րդ հոդվածով որեւիցե մեկը որեւիցե կերպով իրավունք չունի զրկել քաղաքացիությունից: Ո՞վ է այդ իրավունքն իրենց վերապահել, որ գրանցում հանել տեղափոխելու համար մարդուն զրկեն քաղաքացիությունից:

- Դուք 2007 թվականին պատրաստվում էիք մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին՝ մեծամասնական ընտրակարգով՝ Սյունիքի մարզից: Արդյո՞ք դա չի նշանակում, որ այդ ժամանակ պետք է ՀՀ քաղաքացիություն ունենայիք:

- Ես ՀՀ քաղաքացիություն եմ ունեցել դեռեւս այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիները քաղաքացիություն չունեին եւ ծառայել եմ Ղարաբաղում: Ղարաբաղում այլ անձնագիր չկա, բոլորն էլ ՀՀ քաղաքացու անձնագրով են: Հիմա, եթե ըստ խորհրդարանական ընտրությունների պետք է գրանցման վայր լինի՝ մի տեղից դուրս ես գալիս մյուս տեղում ես գրանցվում, բայց որպես նախագահի թեկնածու չկա գրանցման վայրի շեշտում, ես հենց դա եմ ասում: Այն ժամանակ ՀՀ օրենքով ասվում էր՝ եթե դու խորհրդարանական ընտրությունների ես մասնակցում, պետք է մի տեղից հանես գրանցումդ, մյուս տեղում գրանցվես: Նախագահականում, սակայն, նման կարիք չկա: Եթե Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների ժամանակ՝ հռչակագրի համաձայն, Ղարաբաղը Հայաստանի մի մաս է, գալիս են այդտեղ ընտրվում, ուրեմն նույն ձեւ էլ հայաստանցին կարող է գալ այստեղ ընտրվել: Իմ առաջարկը՝ սահմանադրական փոփոխության մասին հենց սա է: Ասում եմ՝ կարո՞ղ եք դուք ինձ բացատրել, ՀՀ քաղաքացին գալիս կամավոր պաշտպանում է Ղարաբաղի սահմանը, այդ մարդը ծառայությունից հետո իրավունք ունի՞ մասնակցել ընտրություններին եւ պատգամավոր դառնալ կամ ասենք նախագահ դառնալ: Մեռնելուց կարելի է պաշտպանել, բայց երբ որ ղեկավարելու պահ է գալիս, իրավունքից զրկվո՞ւմ է: Կազուսն իրենց օրենքներում է: Եթե Սահմանադրությունում հստակ գրում են՝ քաղաքացի, չեն ասում՝ որտեղ ով է գրանցված:

- Այսինքն, օրենսդրական բացերի խնդի՞ր կա:

- Այո, օրենսդրական բացեր ունեն իրենք: Երբ իրենք ասում են՝ գրանցումից դուրս գալով՝ արդեն ՀՀ քաղաքացի է, դա արդեն աբսուրդ է: Սովետի ժամանակ էր այդպես, եթե վերադարձել ենք սովետմիություն, ասեք իմանանք: Եթե այդպես է, թող Սահմանադրությունում շեշտեին այդ կետը:

- Այժմ դուք դիմե՞լ եք Արցախում հաշվառվելու համար:

- Չէ, ոչ մի բան էլ չեմ արել: Ասենք Ղարաբաղի քաղաքացին եկել է Հայաստանում բարձրագույն կրթություն է ստացել, այդտեղ ապրում է ու 4 տարի աշխատում է, եթե ուզում է գալ այստեղ ընտրությունների մասնակցել, իրավունք չունի՞, դու ասում՝ ես 5 տարի այստեղ չես ապրել: Այդ ստորագրահավաքը հենց դրա համար է, որ ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ԼՂՀ ընտրովի պաշտոններին մասնակցել, որեւիցե խոչընդոտ չի կարող լինել: Պատճառաբանությունը հետեւյալն է՝ եթե ես Ղարաբաղի պաշտպանության համար պիտի գամ առաջին գծում կանգնեմ, պաշտպանեմ, ուրեմն ես իրավունք էլ պիտի ունենամ՝ ընտրեմ եւ ընտրվեմ:

- Այսինքն, զուտ բարոյական առումո՞վ պետք է օրենքը փոխվի:

- Եթե բարոյականությունից ենք խոսում, թող շեշտեին՝ ինչի համար չպետք է ընտրվի: Չգիտեմ՝ ինչ ձեւ են ուզում իրենք բացատրել:

- Իսկ դատական հարցերը երկար չե՞ն տեւի: Հնարավո՞ր է, այնքան ձգվի արդեն մոտենա ընտրությունների ժամանակը:

- Խնդիրը քաղաքացիական դատարանն է, որ 15 օրվա մեջ պիտի պատասխանեն: 1 տարի, 1 ամիս դեռ կա այդ ընտրություններին: Չեմ կարծում, որ իրենք այդքան ժամանակում պետք է պարզեն՝ ես վերջիվերջո քաղաքացի եմ, թե քաղաքացի չեմ: Ես ծնվել եմ Ստեփանակերտում, մեծացել եմ այստեղ, Ազգային հերոսի կոչում եք տվել, չգիտեմ ինչ եք տվել, քաղաքացի՞ եմ, թե քաղաքացի չեմ, շատ պարզ հարց: Էլ մի հեքիաթ պատմեք, թե ստեղից գրանցումը հանել ես, այնտեղ ես գրանցվել: Ես այստեղ՝ Ստեփանակերտում, ունեմ սեփական տուն, այս տարիներին վճարել եմ կոմունալ վճարները, ժամանակ առ ժամանակ եկել գնացել եմ: Ես պարտավորված չեմ, որ գնամ ստորագրեմ՝ երբ եմ եկել, երբ եմ գնացել: Աբսուրդ խնդիր են դրել, փորձում են շրջանցել: Եթե իրենք չհստակեցնեն, իհարկե, մենք դատարանում ենք վիճարկելու դա:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը վերջերս հայտարարել էր, որ ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում: Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ է վերջին 10 տարվա մշտական բնակություն, իսկ Բաբայան այդ շրջանում Արցախում չի բնակցվել, նա նախատեսում է այս տարվա մարտ ամսից ստորագրահավաք սկսել` Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով: Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նաեւ հայտարարել է, որ վերջերս է իմացել, որ իրեն 2006 թվականին զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից այն դեպքում, որ ոչ մի անգամ նման դիմում չի գրել եւ ոչ էլ դրա մասին հայտարարել է:

Տպել
5413 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)