Առանց դատավճռի գույքի բռնագանձումը որեւէ ձեւով չի առնչվում օտարերկրյա ներդրողներին. Խաչատրյան

Հայաստանի՝ իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործելու համար: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Կարծում եմ՝ կան չօգտագործված ծավալներ։ Այսօր եղած հզորությունները թույլ են տալու կրկնապատկել քանակաները»,- ասաց նախարարը։

Հարցին՝ զուտ տեխնիկապես Իրան-Հայաստան գազամուղի խողովակաշարը թույլ կտա՞, որպեսզի մեր երկիրն էականորեն ավելացնի Իրանից ներմուծվող գազի ծավալները, նախարարը պատասխանեց. «Այո։ Որքան տեղյակ եմ՝ պոտենցիալի կեսն է օգտագործվում կամ ավելի պակաս»։

Հարցին՝ վերջին մեկ տարվա ընթացքում հայաստանյան տնտեսության մեջ իրանական ներդրումներ կատարվե՞լ են, Խաչատրյանը պատասխանեց, որ առնվազն մեկը կարող է նշել.

«Վստահ եմ՝ կան, մեկը կարող եմ առնվազն նշել։ Վանաձորում իրանցի մի ներդրող հետաքրքիր արտադրություն է նախաձեռնել։ Սարքավորումներն արդեն ներկրված են։ Գազաբալոնների պլաստիկ արտադրություն է իրենից ներկայացնում։ Կողմնորոշված է լինելու արտահանմանը՝ ՌԴ եւ Եվրոպա։ Ասում են՝ գարնանը վերջին սարքավորումները կներկրվեն, եւ արտադրությունը կգործարկի։ Վստահ եմ, որ միակ իրանական ներդրումը չէ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Հարցին, թե վերջին շրջանում Հայաստանում ծավալվող պրոցեսները՝ սեփականատերերից գույք առգրավել կամ նվիրատվություն անելու պրոցեսները, ինչպե՞ս կարող են անդրադառնալ ներդրումային միջավայրի վրա եւ արդյո՞ք չի կարող առաջացնել բիզեսմենների մոտ իրենց սեփականության պաշտպանվածության խնդիր, Խաչատրյանը պատասխանեց. «Եթե մենք խոսում ենք օտարերկրյա ներդրողների մասին, ապա առանց դատավճռի գույքի բռնագանձումը որեւէ ձեւով չի առնչվում նրանց: Օտարերկրյա ներդրողների համար կարեւոր է, որ պետական կարգավորումները լինեն պարզ, թափանցիկ, մրցակցային դաշտը հավասար, կոռուպցիայի որեւէ դրսեւորումներ չլինեն: Այդ տեսանկյունից, կարծում եմ՝ այդ երեւույթը այդ գործընթացին առնչվել կամ վնասել չի կարող:

Ներսում գործընթացները օրենքի սահմաններում են եւ առնչվում են միայն այն դեպքերին, երբ հիմքում ունեն որոշակի իրավախախտումներ: Եթե չկան նման՝ անցյալին վերաբերվող իրավախախտումներ, անհանգստանալու բան էլ չկա: Ես կարծում եմ, որ այն գործարարները, ներդրողները, ովքեր գիտեն, որ իրենք չեն կարող այդպիսի հարցերի առնչվել, մտահոգվելու բան չունեն»:

Տպել
1847 դիտում

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)