Գովազդը շարունակելու է լինել, բայց հնարավորինս ավելի փոքր կլինի եւ ավելի քիչ մարդ կտեսնի դա. Հակոբյան

Կարելի է ասել՝ բոլոր կողմերը գոհ են՝ այդ թվում նաեւ ես: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ արդյունք եղավ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Նշենք, որ Հակոբյանը օրենսդրական նախագծի առաջարկով էր պատրաստվում հանդես գալ, որպեսզի Հայաստանում արգելվեն բուքմեյքերական ընկերությունների գովազդները: Նախագիծը միտված է նրան, որպեսզի Հայաստանում խաղամոլությունը քիչ տարածում ունենա եւ քիչ շահագրգռի մարդկանց: Սակայն հայկական լրատվամիջոցներում սա մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ դրանց մեծ մասում տեղադրված են բուքմեյքերական ընկերությունների գովազդներ եւ դա ֆինանսական եկամուտ է բերում նրանց: Հաշվի առնելով այս ամենը, Հակոբյանը վերջերս հանդիպել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որպեսզի հնարավոր տարբերակներ գտնեն՝ խնդրի կարգավորման համար:

- Պարոն Հակոբյան, ի՞նչ հայտարարի եք եկել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում: Շարունակելո՞ւ են լինել այդ գովազդները, թե՝ ոչ:

- Շարունակելու են լինել: Առաջին հանդիպման ժամանակ ներկա էին լրատվական կայքերի ներկայացուցիչները, բայց երկրորդ հանդիպման ժամանակ կայքերից ներկայացուցիչներ չկային՝ հիմնականում ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն էին: Կայքերում չափի սահմանափակում է դրվելու: Այսինքն, կայքէջի 20 տոկոսից ավելի բուքմեյքերական ընկերությունների գովազդ չպետք է լինի: Ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների հետ նույնպես համաձայնեցված է: Այս պահի դրությամբ օրենքի նախագիծն այն տեսքն ունի, որը թերեւս մեծ հաշվով չի վնասում լրատվամիջոցներին:

- Իսկ նախագիծը որքանո՞վ արդյունավետ կլինի: Արդյո՞ք այսպես կնվազի խաղամոլությունը, քանի որ ամեն դեպքում գովազդները շարունակելու են լինել:

- Գովազդը շարունակելու է լինել, բայց հնարավորինս ավելի փոքր կլինի եւ ավելի քիչ մարդ կտեսնի դա: Բնականաբար ես ավելի շատ կուզեի, որ այդ գովազդները վերանան: Հաշվի առանք, որ շատ լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրի զգալի մասը այդ ընկերություններից է գալիս: Կարծում եմ՝ փուլ առ փուլ կլինի: Այս պահին սահմանափակումը կլինի այսքան, հետո՝ մի որոշ ժամանակ անց երեւի հնարավոր կլինի նոր օրինագիծ բերել: Ժամանակը ցույց կտա: Արդյունք, իհարկե, կունենանք: Արդյունքը կարճաժամկետ չի լինելու: Արդյունքը չի լինելու, որ հենց գովազդը վերացավ՝ խաղացողներ այլեւս չեն լինի, միանշանակ խաղացողը կշարունակի խաղալ, միգուցե մի փոքր նվազի: Արդյունքը շատ ավելի երկար ժամանակից հետո կզգանք: Արդեն մի սերունդ հետո, երբ 18 տարեկան կամ 20 տարեկան պատանին չի տեսնի այս արատավոր երեւույթի գովազդը, հետեւաբար խաղացողների ցուցանիշը կպակասի:

- Նախագիծն արդեն վերջնական պատրա՞ստ է, թե դեռ էլի քննարկումներ պետք է լինեն:

- Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրված: Քննարկումներն արդեն կլինեն կառավարության հետ, հետո ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում:

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ թե՛ լրատվամիջոցները, թե բուքմեյքերական ընկերությունները եւ թե դուք գոհ եք այս լուծումից:

- Այո, թերեւս միակ ոչ այդքան բավարարված մարդը ես եմ եւ կարծում եմ՝ հանրության մի զգալի հատվածը: Վստահ եմ, որ հանրության ճնշող մեծամասնությունն ընդհանրապես դեմ է այս արատավոր երեւույթի գովազդին՝ դա հստակ երեւում է: Կարծում եմ, թեկուզ եւ արտաքին գովազդը վերացնելու պարագայում, հեռուստատեսությունում եւ ռադիոյում ժամեր սահմանելու, կայքերում չափ սահմանելու դեպքում էլի ցուցանիշ կունենանք: Այո, կարելի է ասել՝ բոլոր կողմերը գոհ են՝ այդ թվում նաեւ ես:

Տպել
2737 դիտում

Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած