Իրենք, հասկանում եք, իրենց համար չեն արել, ազգի համար են արել. հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, թե պարզապես բիզնես էր

Նկատե՞լ եք, թե Հայաստանում ինչքան շատ են «ազգային արժեքները»։ Աջուձախ որ կողմ նայում ես՝ «ազգային արժեքներ» են։ Ասենք, մեկը խորհրդային տարիներին լենուբոլ բյուջեից փող է կպցրել ու հուշարձանի անվան տակ ինչ-որ անճոռնի մետաղական կոնստրուկցիա տեղադրել ինչ-որ այգում կամ ինչ-որ ճանապարհի եզրին՝ վերջ, ձեռք տալ չի կարելի, ազգային արժեք է։ Ինչ-որ մեկը Երեւանում ինչ-որ ստանդարտ-քառակուսի բնակելի շենք է սարքել՝ ազգային արժեք է / ու անպայման շենքի ճակատին պիտի գրվի, որ կառուցել է նույնպես ազգային արժեք այսինչ ճարտարապետը/, ինչ-որ մեկը հովանավորներ է «կպցրել» ու ինչ-որ տխմար ֆիլմ նկարել՝ վերջ, ոչ միայն ֆիլմն է ազգային արժեք, այլեւ հեղինակները՝ բոլորն առանձին-առանձին, ինչ-որ մեկը շոու-բիզնեսով է զբաղվել ու ինչ-որ ստուդիա բացել /անվանումը կապ չունի/՝ վերջ, ինքն էլ է ազգային արժեք, իր ստեղծածն էլ․․․ Որովհետեւ իրենք, հասկանում եք, իրենց համար չեն արել, ազգի համար են արել /հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, թե պարզապես բիզնես էր/։ Հետեւաբար՝ որեւէ մեկն իրենց ձեռք տալու իրավունք չունի, եւ պետությունը պարտավոր է պահպանել ու փայփայել բոլորին։ Ու սա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Գիտե՞ք ինչքան այդպիսի «ազգային արժեքներ» կան, ասենք, հանրային հեռուստաընկերությունում կամ ռադիոյում, ովքեր իրենք իրենց անձեռնմխելի են համարում, որովհետեւ, ասենք, 60-ական թվականներին լուսանկարվել են Քոչինյանի հետ կամ ռեպորտաժ են պատրաստել Արփա-Սեւանի թունելից։ Երեւանի պետական համալսարանն էլ է ազգային արժեք, ու հետեւաբար՝ ձեռք տալ չի կարելի /ոչինչ, որ աշխարհի 300 լավագույն բուհերի ցանկում ԵՊՀ-ն չկա, եւ ընդհանրապես՝ հայաստանյան որեւէ բուհ չկա, իսկ ադրբեջանական՝ կա/։ Հայաստանում քիչ է մնում սուպերմարկետների ցանցերն էլ իրենք իրենց ազգային արժեք հռչակեն, որովհետեւ կարեւորը հո բիզնեսը չէ՞, ինչ անում են՝ ազգի համար են անում, աշխատատեղեր են ստեղծում․․․

Աշխարհում կան պահպանողական հասարակություններ, որոնք առանձնապես շատ բան չեն ուզում փոխել, որովհետեւ լավ վիճակում են /օրինակ՝ անգլիացիները/, կան հասարակություններ, որոնց վիճակը լավ չէ, եւ ցանկություն կա փոխել հնարավոր ամեն ինչ, իսկ ահա մեր վիճակը փոքր-ինչ տարօրինակ է՝ առանձնապես լավ վիճակում չենք, համոզված ենք, որ «այսպես երկար շարունակվել չի կարող», ու միաժամանակ որեւէ բան փոխելու ցանկացած փորձ սվիններով ենք ընդունում, որովհետեւ ինչին ձեռք ենք տալիս՝ պարզվում է «ազգային արժեք» է։ Ու որեւէ մեկի մոտ հարց չի առաջանում՝ բա եթե այսքան շատ ազգային արժեքներ ունենք, ինչո՞ւ ենք այս վիճակում։

Հայաստանն ինչ-որ նոր մեկնակետից առաջ է շարժվում, ու ճանապարհն ակնհայտորեն հարթ չի լինելու։ Իսկ ճամփորդները սովորաբար իրենց հետ վերցնում են ամենակարեւորը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե անկարեւորը պետք է մի կողմ շպրտել։ Պարզապես եթե պետության միջոցները սահմանափակ են՝ պետք է կարողանալ զանազանել կարեւորն անկարեւորից ու սահմանափակ միջոցներն ուղղել կարեւորի պահպանմանն ու զարգացմանը։ Սա, ի դեպ, անպայմանորեն չի նշանակում նաեւ, որ այս օրերին «օպտիմալացման» կամ «բարեփոխումների» անվան տակ ինչ արվում է՝ ճիշտ է արվում։ Ի վերջո Հայաստանում նաեւ իրական ազգային արժեքներ կան /ու ոչ քիչ/, ու դրանց իսկապես ոչ միայն ձեռք տալ չի կարելի, այլեւ պետք է անգամ սուղ միջոցներով զարգացնել։ Օրինակ՝ հայկական շախմատն իսկապես ազգային արժեք է ու մեզ համար կարող է անգամ «ազգային բրենդ» դառնալ /ասենք՝ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը լինելու իրողության պես/, հետեւաբար՝ «օպտիմալացումը» պիտի հեռու պահել այդ ոլորտից։ Իսկ այն ոլորտները, որոնք կարող էին աշխարհում հայկական «ազգային բրենդ» դառնալ, բայց չեն դարձել /օրինակ՝ կրթությունն ու գիտությունը, հատկապես՝ ճշգրիտ գիտությունները/, պիտի արմատապես բարեփոխվեն։ Հենց այն պատճառով, որ կարող էին ազգային արժեք դառնալ, բայց չեն դարձել, այսինքն՝ պոտենցիալը եղել է, բայց չի օգտագործվել։

Իսկ ինչո՞ւ է այսպիսի խառնաշփոթ ստեղծվել, ինչո՞ւ է ընդհանուր առմամբ արմատական փոփոխությունների կողմնակից հասարակության զգալի հատվածն այնուամենայնիվ դժկամությամբ եւ անգամ թշնամանքով ընդունում փոփոխության ցանկացած առանձին դրվագ։ Որովհետեւ մի կողմից՝ ակտիվ հակաքարոզչությունն է աշխատում, մյուս կողմից՝ իշխանությունները կարծես թե լավ չեն բացատրում, թե ինչի համար է արվում այս ամենը, եւ որն է վերջնանպատակը, ու սրան գումարվում է նաեւ այն, որ «այս ամենն» անողներն իրենք հաճախ կամ լավ չեն հասկանում իրենց արածի իմաստը, կամ հասարակության հետ մինչեւ վերջ անկեղծ զրույցի համարձակություն չունեն։

Չէ՞ որ «ազգային արժեքների» դեմ պայքարողի խարանից խուսափում են բոլորը։ Անգամ նրանք, ովքեր հստակ տեսնում են ազգային արժեքների եւ «ազգային արժեքների» տարբերությունը։

Տպել
4929 դիտում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին

Ես էլ եմ տեսել և ուրախ եմ, որ այդ սքրին-շոթերը տարածվել են, դրանք ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար ենք․ Խանդանյան

Մետաքսե ազդագիր, Իսահակյանի սրճեփը, Ֆրունզի կամոդը․ ինչ է առաջարկում Գյումրին Թանգարանների միջազգային օր-գիշերում

Կրակել են, գրասենյակի պատի ժամացույցով հարվածել ընկերներին․ քրվարույթի նախաքննությունը 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնևի համալսարան, հանդիպել ուսանողների հետ

Սուրեն Պապիկյանը հետևել է ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժությունների գործնական փուլի ընթացքին (լուսանկարներ)

Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ մտքեր են փոխանակել

Կոնվերս բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները

Ոստիկանական բռնաճնշումներն անընդունելի են, ցուցարարների հետ վարվեք այնպես, ինչպես Քոչարյանի ժամանակ. Ղազարյան