ԱԺ-ն նախնական կալանքի մեկ օրը 1,5 հաշվելու մասին ԼՀԿ-ական պատգամավորների նախագիծը չընդգրկեց լիագումար նիստի օրակարգ

Ազգային ժողովը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացրած նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելու մասին նախագիծը լիագումար նիստի օրակարգ մտցնելու մասին որոշումը չընդունեց: Նախագիծն օրակարգ մտցնելուն կողմ քվեարկեց 35, դեմ` 61 պատգամավոր:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը զեկուցեց նախագիծը՝ նշելով, որ այն ներկայացված է եղել նաեւ նախորդ գումարման խորհրդարանում։ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենս­գրքի 69-րդ հոդ­վա­ծում փոփոխություն կատարել, որի համաձայն՝ մինչեւ դատա­վճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշ­վակցվի ազատազրկման, կար­գա­պա­հական գումարտակում պահելու ձեւով նշա­նա­կված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:

Ըստ նախագծի հիմնավորման՝ այս օրենքի նախագծով նախնական կալանքի տակ պահելու ժամկետն ազա­տազրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժի մեկ օրվա հաշվակցումը մեկ ու կես օրով պայմանավորված է ՀՀ-ում նախնական կա­լան­քի վայրերի պայմաններով, որոնք երբեմն ավելի ծանր են, քան քրեակատարողական հիմ­նարկներում։

ՀՀ կառավարությունը փետրվարի 15-ի նիստում բացասական եզրակացություն էր տվել այս նույն նախագծին։ Ինչպես իր ելույթում նշեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նախորդ նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանին առաջարկել էին փոփոխություններ մտցնել եւ նախաձեռնությունը տարածել ոչ թե ապագային ուղղված իրավահավասարություններին, այլ անցյալին ուղղված իրավահավասարություններին: Պատգամավորն ասաց, որ ԼՀԿ-ն, հաշվի առնելով կառավարության առաջարկությունները, փոփոխություններ է կատարել եւ նախագիծը նորից ներկայացնել, բայց կառավարությունն այս անգամ էլ է բացասական եզրակացություն տվել, նույնը՝ նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը:

Տարոն Սիմոնյանը ներկայացրեց նախագծի նպատակը՝ նշելով, որ կալանքի տակ պահելու պայմանները շատ ավելի խիստ են, քան ազատազրկման ձեւով մարդուն պատասխանատվության ենթարկելը: Եվ, բնականաբար, այդ խիստ պայմանները հաշվի առնելով պետք է տարբերություն լինի կալանքի տակ պահելու օրերի եւ ազատազրկման օրերի հաշվարկման միջեւ: Սիմոնյանը հավելեց` նախագիծը պետք է դիտարկել նաեւ որպես մարդասիրական վերաբերմունքի դրսեւորում եւ անկախ հանձնաժողովի բացասական եզրակացությունից՝ նախագիծը նիստի օրակարգ ընդգրկելու մասին որոշում ընդունել:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը ներկայացրեց հանձնաժողովի տեսակետը եւ մեկնաբանեց, թե ինչու են տվել բացասական եզրակացություն․

«Վերջին տարիներին դատական պրակտիկան տուժողի կարծիքին պատճառած նյութական վնասի վերականգնման հանգամանքին էական տեղ է հատկացնում: Քննարկվող օրենքի նախագծի ընդունման պարագայում այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ տուժողը, որը ժամանակին բավարարված է զգացել նշանակված պատժաչափով, այժմ հանկարծ տեղեկանալու է, որ պատժաչափը նվազել է: Եվ այն կարող է տուժողների շրջանում դժգոհություն առաջացնել։ Պատժաչափը կրճատելով՝ նաեւ խախտվում են արդարացի պատժի նշանակման հանցավորի անձը բնութագրող տվյալներից ելնող պատժի տեսակը եւ չափը որոշելու սկզբունքները»,-ասաց Ատոմյանը։

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը վարման կարգով ելույթ ունեցավ՝ նկատելով, որ նախորդ գումարման խորհրդարանում շատ են եղել նման դեպքեր, երբ հարցերը, որոնք ունեն քննարկման կարիք, չեն մտնում օրակարգ։ Գորգիսյանն ասաց, որ հիմա քննարկվում է նախագիծը օրակարգ մտցնելու եւ հանրային լիարժեք քննարկում ծավալելու հարցը եւ կոչ արեց դրական քվեարկել։

Այնուամենայնիվ՝ նախագիծը քվեարկությամբ չընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ:

Տպել
2084 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը