Երևան
12 °C
Կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին: Աբրահամյանը նշել էր, թե վերջերս հրապարակվել է Ատոմ Ջանջուղազյանի եւ Մհեր Գրիգորյանի կոմունիկացիոն նամակը, որտեղ խոսվում էր հնարավոր օպտիմալացման մասին՝ պետական կառավարման համակարգում: Ապա մի շարք հարցադրումներ էր արել. «Արդյո՞ք ընթացակարգեր ներդրվել են աշխատողների աշխատանքի գնահատման: Ինչպե՞ս են գնահատելու արժեք ստեղծելը: Ինչպե՞ս են գնահատելու հավելյալ արժեք ստեղծելը՝ պետական ապարատում հստակ պարտավորություններ ունեցող մարդկանց համար: Եւ որքա՞ն ժամանակ է տրվելու այդ մարդկանց իմանալու՝ իրենց աշխատանքը կորցնելու մասին եւ որքա՞ն ժամանակ նրանք աշխատանք կստանան»:
Ի պատասխան վարչապետն ասաց.
«Ի՞նչ է ասվում. եթե պարզվի, որ պետական կառավարման համակարգում 10 հազար արդյունք չստեղծող մարդ կա, պետք է այդ մարդկանցից ազատվել: Սրան հանրապետական կուսակցության ներկայացուցչի արձագանքն է, թե՝ էս ի՞նչ եք ասում: Նրանք իրականում խոստովանում են կառավարման համակարգի վերաբերյալ իրենց պատկերացումը՝ ո՞նց, համակարգում պետք է արդյունք ստեղծող մարդիկ լինե՞ն, ոչ, նրանք պետք է նստեն եւ ոչինչ չանեն, սա պատկերացում է ստեղծում, թե Հայաստանը 20 տարի ոնց է կառավարվել՝ ծանոթ, ընկեր, բարեկամ, ընտրակեղծարար, ամբողջը լցվել են պետական կառավարման համակարգ: Արդյո՞ք գերանդին առնելու եւ հնձելու ենք: Ո´չ, ըստ էության՝ կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով, եւ կրկնվող նախարարությունների կրկնվող օղակների աշխատողների շրջանակներից կլինեն»:
Վարչապետի խոսքով՝ չկրկնվող օղակներից մարդիկ չեն կրճատվի, յուրաքանչյուրը, բոլորը՝ առանց բացառության, շանս կստանան՝ ապացուցելու, որ նոր պայմաններում պատրաստ են եւ կարող են նոր չափանիշներով աշխատել: Կառավարության ղեկավարը նաեւ ուշադրություն հրավիրեց այսօր եղած իրավիճակին, նշեց՝ երբեք խնդիր չեն դրել եւ չեն դնելու՝ ռեպրեսիոն ճանապարհով գնալ: Նա ասաց՝ այսօր պետական կառավարման համակարգում մարդիկ կան, ովքեր ոչ մի բանով չեն զբաղվում, սպասում են «Mulberry»-ով հետաքրքիր բան շրջանառվի, իրենց հանրապետական ղեկավարներին ուղարկեն:
«Այս աղմուկը ցույց է տալիս ամեն ինչ, սա դիագնոզ է՝ այն ամենի, ինչ ՀՀ-ում տեղի է ունեցել: Որ մեկը ասում է՝ վայ, բռնեք, փախավ, վազում է, բոլորը վազում են: Խնդրո´ւմ եմ, վազելուց առաջ մի պահ կանգնենք, հարցնենք՝ ո՞վ փախավ, ո՞ւր, ի՞նչ ուղղությամբ, ինչո՞ւ, եւ կպարզվի, որ ոչ մեկն էլ ոչ մի տեղ չի փախել»,- ասաց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱդրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT