Քաշմիրյան կռվախնձորը՝ միջուկային պոտենցիալ մարտագլխիկ կամ հայկական դիվանագիտության հերթական վրիպումը

Քաշմիրյան մղձավանջը մխում է գաղութատիրության վախճանից ի վեր։ 1947-ին Անգլիան, հեռանալով Հնդկաստանից, երկիրը բաժանեց երկու մասի՝ Պակիստանի եւ Հնդկաստանի։ Մուսուլմաններին հատկացվեց պակիստանյան փոքր հատվածը, իսկ հնդկականը մնաց հինդուիզմի, քրիստոնության, բուդդիզմի եւ այլ դավանանքի հետնորդներին։ Կրոնական տրոհումը՝ դեռ ոչինչ։ Սակայն Ալբիոնը նախկին գաղութին ասես «հիշատակ» թողեց  Ջամմու եւ Քաշմիր վիճահարույց նահանգը, որի նկատմամբ տարածքային պահանջներ ունեն ե՛ւ Դելին, ե՛ւ Իսլամաբադը։

Եվ այսպես, 70 տարուց ավել նրանք չեն կարողանում համաձայնության գալ Քաշմիրի կարգավիճակի շուրջ եւ ողջ միջազգային հանրությանը պահում են լարվածության մեջ։ Արդյունքում՝ չորս լայնամասշտաբ պատերազմ, սահմանային բախումներ, հարյուր հազարավոր զոհեր։

Մեզ համար դժվար է համեմատության եզրեր գտնել քաշմիրյան եւ ղարաբաղյան կոնֆլիկտների միջեւ, քանզի յուրաքանչյուր  տարածքային պատերազմ իր պատճառներն ու «ձեռագիրն» ունի։ Այդուհանդերձ, եթե ցանկանում եք մոդելավորել որեւէ չկարգավորվող ռազմա-քաղաքական կոնֆլիկտ՝ համայն մարդկության համար անկանխատեսելի հետեւանքներով, որպես նմուշ վերցրեք Քաշմիրը։

Դասական կոնֆլիկտի բոլոր բաղադրիչներից զատ, այն առնչվում  է երեք միջուկային պետության հետ։ Ճիշտ է նրանց (Պակիստան, Հնդկաստան, Չինաստան) միմյանց դեմ միջուկային զենքի օգտագործման հավանականությունը զրոյականից ցածր է։ Սակայն  Քաշմիրի պակիստանյան հատվածում բույն դրած արմատական իսլամն իր ահաբեկչական կառույցներով հանդերձ, պատերազմի դեպքում կարող է հանդես գալ որպես կռվող կողմ, բացառված չէ, ձեռքի տակ ունենալով միջուկային զենք՝ խլված Պակիստանի զինված ուժերից։ («Ջաիշ-ե-Մոհամեդ»-«Մոհամեդի բանակ» ծայրահեղական իսլամական ահաբեկչական կազմակերպություն):  

Սա է վտանգների վտանգը, որը, բնականաբար, մահացու սպառնալիք է քաղաքակիրթ աշխարհի համար։

Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ համեմատաբար խաղաղ շրջանին այս տարվա սկզբին եկավ փոխարինելու ռազմական գործողությունների նոր էսկալացիա։ Փետրվարի 14-ին «Ջաիշ -ե-Մոհամեդի» ահաբեկիչ-մահապարտի մեքենան մխրճվեց հնդիկ ոստիկաններ տեղափոխող ավտոբուսի մեջ։ Զոհերի թիվը 40-ից ավելի է։ Պատասխանը չուշացավ։ Հնդկական օդուժը հարվածեց ահաբեկչական կենտրոնին՝ ոչնչացնելով 350 ահաբեկչի։

Սահմանի երկյանքով օդային մարտերին հաջորդեց հրետանային փոխհրաձգությունը, որը շարունակվում է առ այսօր։ Այդուհանդերձ, փորձագետների կարծիքով, գերլարվածությանը հաջորդում է աստիճանական դեէսկալացիան, որում որոշակի  դեր են խաղում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, արաբական երկրների, անգամ Թուրքիայի ակտիվ դիվանագիտական քայլերը՝ ուղղված կողմերի հաշտեցմանն ու կրակի դադարեցմանը։

Ադրբեջանը նույնպես կոչ է անում հակամարտող կողմերին խաղաղ ճանապարհով կարգավորել կոնֆլիկտը՝ միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում, դրանց տառին ու ոգուն համաձայն։

Միջնորդ-պետությունների շարքում Հայաստանը, ցավոք սրտի, չկա։ Մինչդեռ, նման դիվանագիտական դեմարշը, իմ կարծիքով, կունենար երեք կարեւոր նշանակություն՝ ա/ Հայաստանը հանդես կգար միջազգային-ռազմական կոնֆլիկտը խաղաղ ճանապահով կարգավորելու դիրքերից, բ/ կցուցադրեր միջազգային հանրությանը, որ այս երկիրը զուտ աշխարհագրական անուն չէ  քարտեզի վրա, գ/ կգրավեր Պակիստանի ղեկավարության ուշադրությունը Հայաստանի ուղղությամբ, որին Իսլամաբադը համառորեն չի ճանաչում որպես միջազգային իրավունքի սուբյեկտ եը որոշ պետությունների թելադրանքով հակահայկական ընդգծված դիրքորոշում ունի իսլամական ու մուսուլմանական միջազգային ֆորումներում։

Այսպիով, մենք կրկին անգամ ուշանում ենք եւ հայտնվում միջազգային կարեւոր իրադարձությունների հետնամասում։ Ժամանակն է հրաժարվել նման կրավորական, արատավոր գործելակերպից։ 

Արման Նավասարդյան

Արտակարգ եւ լիազոր դեսպան

Տպել
5840 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը