Նոր իշխանությունները հին ծուղակում չեն հայտնվելու

Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը հստակ ուղերձ էր ե՛ւ բոլոր նրանց, ովքեր այս օրերին Հայաստանում աղմուկ էին բարձրացրել, թե բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի անունից հանդես գալուց հրաժարվելով՝ Նիկոլ Փաշինյանը միայնակ է թողնում արցախցիներին, ե՛ւ Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք պատրանքներ չունենան՝ Հայաստանը եղել է, կա ու մնալու է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը։

Բայց արի ու տես, որ հիմա էլ քննադատություններ են հնչում, թե վարչապետ Փաշինյանն այնուամենայնիվ չհստակեցրեց Հայաստանի դիրքորոշումը Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած երեք սկզբունքների եւ վեց տարրերի վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ չհստակեցրեց այն «կարմիր գծերը», որոնք հայկական կողմը ոչ մի դեպքում չի հատի։ Փորձենք հասկանալ։

Ժամանակին Սերժ Սարգսյանը այդ նույն սկզբունքների եւ տարրերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակեցրել էր․ հայտարարել էր, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ պիտի Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապ ունենա։ Այսինքն՝ ըստ էության հայտարարել էր, թե դրան հասնելու համար ինչ է պատրաստ զիջել։ Ազատագրված տարածքների մի մասը։ Իսկ ահա Ադրբեջանի իշխանությունները իրենց կողմից իրականացվելիք որեւէ զիջման մասին չէին հայտարարել ու դրա փոխարեն Սերժ Սարգսյանի հայտարարություններն օգտագործում էին որպես հզոր հաղթաթուղթ՝ ցույց տալու համար, որ տարածքների վերադարձի հարցն ըստ էության լուծված է։ Հիմա իրավիճակը հետեւյալն է՝ Հայաստանի նոր իշխանությունները «կարմիր գծերի» (մեր կողմից իրականացվելիք զիջումների) մասին չեն խոսում, որպեսզի ադրբեջանական կողմին զրկեն այն հաղթաթղթից, որը նրանց տվել էր Սերժ Սարգսյանը։ Եվ պնդում են, որ Ադրբեջանի իշխանություններն առաջինը հստակեցնեն, թե որոնք են իրե՛նց «կարմիր գծերը» (այսինքն՝ ի՞նչ զիջումների են պատրաստ իրե՛նք)։

Սա միանգամայն տրամաբանական մոտեցում է։ Այո, մենք պիտի պնդենք, որ առաջինը «իրենց բաժին» զիջումների մասին հայտարարեն ադրբեջանցիները, իրենք էլ պիտի պնդեն, որ առաջինը դա անի Հայաստանը (ինչպես արել էր Սերժ Սարգսյանի օրոք)։ Բայց չգիտես ինչու՝ Հայաստանի ընդդիմադիր շրջանակներն էլ են պահանջում, որ վարչապետ Փաշինյանը հստակեցնի հայկական կողմի «կարմիր գծերը»՝ առանց սպասելու, որ ադրբեջանական կողմը հստակեցնի իր զիջումները։ Ինչո՞ւ։ Որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանն, ասենք, հայտարարի, որ մեզ համար ամենակարեւորը Արցախի անկախությունն է եւ Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապը, նրանք անմիջապես աղմուկ կբարձրացնեն, թե «տեսեք՝ նա պատրաստ է հանձնել ազատագրված տարածքների մեծ մասը», իսկ եթե հայտարարի, որ մեզ համար բացարձակ առաջնահերթություն է ԼՂՀ անկախությունը՝ իր այսօրվա փաստացի սահմաններով, այդ դեպքում Հայաստանը միջազգային հանրության կողմից կընկալվի որպես ապակառուցողական, ու իշխանությունների նկատմամբ միջաղգային ճնշումները կուժեղանան (ինչն էլ ընդդիմությունը կփորձի օգտագործել հանուն սեփական շահերի)։

Շախմատում այդպիսի իրավիճակ կա՝ ցուգցվանգ։ Դա այն վիճակն է, երբ կողմերից որն առաջինը քայլ անի՝ կտրուկ վատացնելու է իր իսկ դիրքերը։ Հիմա բանակցային գործընթացում հենց այդ վիճակն է։ Եվ հայաստանյան ընդդիմությունը պահանջում է․․․ որ Նիկոլ Փաշինյանը քայլ անի (ու քայլ չանելը ներկայացնում է որպես պատասխանատվությունից խուսափելու փորձ)։

Եվս մի նկատառում։ Նախկինները հարցն այնպես են ներկայացնում, թե ահա Փաշինյանը պնդել է, որ Արցախը դառնա բանակցությունների լիարժեք կողմ, Ադրբեջանը կտրուկ մերժել է, ու եթե հիմա Հայաստանը շարունակի բանակցությունները՝ Փաշինյանը «կկորցնի դեմքը», իսկ եթե չշարունակի՝ Ադրբեջանը կունենա պատերազմը վերսկսելու «լեգիտիմ իրավունք»։ Այսինքն՝ նման բան ասողներին թվում է, թե մինչեւ հիմա Ադրբեջանը պատերազմը չի վերսկսել միայն այն պատճառով, որ դրա «լեգիտիմ իրավունքը» չունե՞ր։ Իրականությունն այն է, որ եթե Ադրբեջանը վստահ լինի, որ նոր պատերազմում հաղթելու է (եւ ոչ թե եւս մի քանի շրջան է կորցնելու), առանց վարանելու կվերսկսի պատերազմը՝ թքած ունենալով «լեգիտիմ իրավունքի» վրա էլ, միջազգային հանրության արձագանքների վրա էլ։ Վերջին հաշվով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կասեցրեց ոչ թե միջազգային հանրության կոշտ արձագանքը, այլ հայկական բանակը։

Եվ այդպես լինելու է միշտ։ Անկախ նրանից՝ հակառակորդը «լեգիտիմ իրավունք» կունենա՞, թե ոչ։

Տպել
3519 դիտում

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում՝ միջնադարի խավարն անցել է, Աստծո անունով չի ստացվի մոլորեցնել․ Թորոսյան

Քիչ է մնում Զախարովան անձամբ գա Հայաստան ու Գալստանյանի հետ մասնակցի գործընթացներին. Առաքելյան

Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունը Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է․ Սաֆարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Կառավարության նիստն անցկացվել է սահմանված կարգով

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել

Վազգեն Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է օրը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 72 ժամով