Գաղտնալսումների գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը մերժվեց

 

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու պաշտպանական կողմի բողոքը մերժվեց։

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մեկնարկեց Քոչարյանին տուժող ճանաչելու մերժման որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը համացանցում էր հայտնվել 2018  թվականի սեպտեմբերի 5-ին: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց բողոքը՝ նշելով, որ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը միասին համաձայնեցված ազդեցություն են ունեցել դատավորի նկատմամբ, որն, ըստ նրա, դրսեւորվել է Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության ընթացքում դատարանին ԱԱԾ տնօրենի կողմից կոնկրետ ելքը թելադրված լինելու հանգամանքով:

Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց Արթուր Վանեցյանի կողմից հեռախոսային խոսակցության ընթացքում արված այն արտահայտությունները, որից, ըստ պաշտպանի՝ երեւում է, որ Վանեցյանը միջամտել է դատարանի գործունեությանը: «Ձայնագրության 01։38-ից մինչեւ 02։10 ներառյալ ժամանակահատվածում Արթուր Վանեցյանի կողմից արվում են հետեւյալ արտահայտությունները․ «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա, Հրաչ ա անու՞նը․․․ Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով։ Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ․․․ Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»։ Արթուր Վանեցյանի խոսքի վերլուծությունից հետեւում է, որ դատավորը կալանքի որոշման հիմքերի լրացուցիչ ուսումնասիրման կարիք է զգացել, ինչին ի պատասխան Վանեցյանը, նշելով, որ դատավորը «ուզի-չուզի կալանքը պտի տա», միջամտել է դատարանի գործունեությանը՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով։ Վանեցյանի խոսքից կարելի է ենթադրել, որ եթե դատավորը, ուսումնասիրելով կալանքի հիմքերը, հանգեր հետեւության, որ դրանք բավարար չեն կամ առհասարակ չկան եւ չցանկանար կալանքի որոշում կայացնել, ապա անգամ այդ պարագայում պետք է կայացներ կալանավորման որոշում, քանի որ այդպիսին է եղել ԱԱԾ տնօրենի ցուցումը՝ «կալանքը ուզես-չուզես պտի տաս»»,- իր բողոքում նշեց Քոչարյանի պաշտպանը: Վերջինիս խոսքով՝ Արթուր Վանեցյանը հեռախոսային խոսակցությունների ձայնագրության հրապարակումից հետո նույն օրը տված ասուլիսում լրագրողների հետ զրույցում ընդունել է, որ այդ խոսակցությունները իրականում տեղի ունեցել են. «Նա հայտարարել է՝ «Ես սխալ ինֆորմացիա չեմ տվել, ես չեմ խոսել Հրաչ, ազգանունը չգիտեմ, ճիշտն ասած, ոնց է, Հրաչի հետ չեմ խոսել։ Դա անհերքելի փաստ է, կարող են բոլորը տեսնել, որ ես դատավորի հետ անգամ ծանոթ չեմ եւ երբեք չեմ խոսել»: Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտարարել է․ «Ստացել եմ զանգեր ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն ա տրիվոգա դրել էսպես ասած, տարբեր բաներ են ասում, ընդհուպ ասում են, որ գործը ջուր ա, բան չկա տակը, ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ՝ ասում են՝ ահազանգ կա, չգիտեմ ինչ դատավոր զանգել ա, թե չգիտեմ … անկեղծ ասած, մինչեւ հիմա չգիտեմ էլ՝ զանգել ա, չգիտեմ՝ էտ կոմունիկացիան ոնց ա եղել, մանրամասներն երեւի էական էլ չի, ասել եմ, որ գիտեք ասել են սենց բան կա, ասում են, որ լավը չի գործը, պինդ չի, ինքը ասել ա, որ գիտեք, մենք քննչական մարմին ենք եւ գիտենք՝ ինչ ենք անում»»,- մեջբերեց Խուդոյանը՝ հավելելով, թե այս խոսակցությունները եւս վկայում են, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց դատավորի մասնակցությամբ: «Նույնիսկ եթե հեռախոսազրույցը տեղի չի ունեցել ԱԱԾ տնօրենի նախաձեռնությամբ կամ տեղի չի ունեցել անմիջապես դատավոր Վաչե Մարգարյանի հետ, միեւնույն է՝ հրապարակված ձայնագրությունների, ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ վարչապետի հայտարարությունների բովանդակությունից ողջամիտ կասկած է առաջանում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննելիս եւ որոշում կայացնելիս դատավորը չի գործել ներքին համոզմունքով, այլ ստացել է ցուցում՝ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանավորելու վերաբերյալ: Հատկանշական է այն հայտարարությունը, որ դատարանից տեղեկություն է ստացվել, որ «գործը ջուր է, բան չկա տակը, լավը չի գործը, պինդ չի»»,- հայտարարեց պաշտպանը:

Խուդոյանի խոսքով՝ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առեւերույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունը ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից:

Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեն մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: Քննիչի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, ապա մերժելուց հետո՝ Վերաքննիչ դատարան։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դտարանին խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կայացնել նոր դատական ակտ՝ Ռոբերտ Քոչարյանին քրեական գործով ճանաչել տուժող:

Մեղադրող դատախազ Պողոսյանը, սակայն, նշեց, որ ներկայացված բողոքն անհիմն է եւ ենթակա մերժման: Ըստ նրա՝ առաջին ատյանի դատարանի եւ վարույթն իրականացնող մարմնի որոշումները Ռոբերտ Քոչարյանին տուժող չճանաչելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ հիմնավորված են: Մեղադրող դատախազն ասաց, որ քրեական գործի հարուցումից  մինչ օրս որեւէ փաստական տվյալ դեռեւս չեն ստացվել, որ այդ առերեւույթ հանցագործությամբ անմիջականորեն վնաս է պատճառվել կամ կարող էր վնաս պատճառվել Ռոբերտ Քոչարյանին: «Այդ պատճառաբանությամբ թե՛ վարույթն իրականացնող մարմինն է միջնորդությունը մերժել եւ թե դատարանը իր հիմնավորումները ներկայացրել: Այս փուլում էլ դեռեւս առկա չէ որեւէ փաստական տվյալ, որով կհաստատվի, որ անմիջականորեն վնաս կա պատճառված. որ փուլում որ ի հայտ գան այդպիսի տվյալներ, այդ փուլում տվյալ անձը կճանաչվի տուժող»,- ասաց մեղադրող դատախազը: Գործը քննող քննիչ Կամո Սահակյան էլ, միանալով դատախազին, փաստեց, որ քննության ներկա փուլում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքներով ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք հաստատվեն դատարանի նկատմամբ ազդեցության եւ Քոչարյանի կալանավորումը այդ ազդեցությամբ կայացված լինելու հանգամանքներ, ուստի նա խնդրեց ներկայացված բողոքը մերժել եւ օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը: Նախագահող դատավոր Մհեր Արղամանյանի հարցին՝ թե գործով որեւէ անձի մեղադրանք առաջադրվե՞լ է, Սահակյանը բացասական պատասխան տվեց: Դատավորի հարցին ի պատասխան քննիչն ասաց՝ օրինական ճանապարհով գաղտնալսում իրականացնելու մենաշնորհը պետությանն է, իսկ տվյալ պայմաններում անհայտ է, թե ինչ եղանակով է իրականացվել այդ գաղտնալսումը: «Եթե քննության արդյունքներով պարզվի, որ իրականում այդ գաղտնալսումն իրականացվել է օրինական ճանապարհով, այլ քննչական գործողությունների արդյունքում կհաստատվի դատարանի նկատմամբ միջամտության հանգամանքը, բնականաբար, համապատասխան անձանց արարքներին կտվեն համապատասխան իրավական գնահատակններ եւ մինչ դա այն անձը, որը տուժել է այդ գործողություններից, բնականաբար, կճանաչվի տուժող»,- հայտարարեց քննիչ Սահակյանը:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժեց Քոչարյանին տուժող ճանաչելու պաշտպանական կողմի բողոքը եւ օրինական ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը:

Որոշման հրապարակումից հետո Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատարանի այս որոշումը կբողոքակեն Վճռաբեկ դատարան։ Մեր հարցին ի պատասխան Խուդոյանն ասաց, որ այս գործով պարտադիր ՄԻԵԴ գանգատ են ներկայացնելու։

Տպել
6539 դիտում

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը