ԵՄ-ն պատրաստ է մեր ներդրումային ծրագրերին աջակցել, բայց ակնկալում է, որ ՀՀ-ն նույնպես իր ներդրումը կունենա․ վարչապետ

Բրյուսելյան այցի ժամանակ հիշատակած 13 ներդրումային ծրագրերը վերաբերում են Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, Հայաստանում մոտ 2 տասնյակ նոր ջրամբարներ կառուցելու գործընթացին, ճանապարհների բարեկարգմանը, ոստիկանական համակարգի բարեփոխումներին, էներգետիկ համակարգի զարգացմանն ու ներդրումներին, այդ թվում՝ էներգետիկ միջանցքի ձեւավորման գործընթացին, կրթության, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, հարկային վարչարարության բարեփոխումներին, եւ այդպես շարունակ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իրատես» շաբաթաթերթի լրագրողի այն հարցին, թե վարչապետի՝ Բրյուսել կատարած այցի ժամանակ հիշատակած 13 ծրագրերը որոնք են, եւ արդյոք բանակցություններ կա՞ն, թե Եվրոպան որքան գումար է պատրաստ հատկացնել։

Փաշինյանն ասաց, որ ՀՀ պատվիրակությունը Եվրամիությունում արձանագրեց, որ մենք լիարժեք պատրաստ ենք համագործակցել բարեփոխումների ողջ օրակարգի շրջանակներում, եւ ԵՄ բարձր ղեկավարությունը նույնպես պատրաստակամություն հայտնեց աջակցել, բայց, ինչպես կառավարության նիստում վարչապետն արդեն ասել էր՝ ԵՄ-ն ասել է, որ պատրաստ են լուրջ աջակցել այդ ծրագրերին, բայց ոչ ամբողջությամբ ֆինանսավորել․

«Հայաստանը նույնպես պետք է իր բաժին ներդրումն ունենա։ Բայց այդ ներդրման բաժնի համար մենք մի խնդիր ունենք․ Պետական պարտքի մասին օրենքում ունենք սահմանափակում, որ մեր պետական պարտքը չի կարող գերազանցել մեր ՀՆԱ-ի որոշակի տոկոսը։ Հիմա ԵՄ առաջարկած մեխանիզմը հետեւյալն է․ նրանք ասում են, որ մենք պատրաստ ենք մի ամսով գրանտ՝ աջակցություն տալ, բայց ակնկալում են, որ ՀՀ-ն նույնպես իր ներդրումը կունենա։ Մեր ներդրման, այս պահին, ամենատեսանելի աղբյուրը կարող են լինել արտաքին աղբյուրները, ինչը կարող է ենթադրել պետական պարտքի ծավալի մեծացում։ Մենք պիտի լուրջ քննարկում ունենանք՝ արդյոք պատրա՞ստ ենք գնալ այս ուղղությամբ, թե ոչ։ Առաջիկայում Կենտրոնական բանկի հետ քննարկում կունենանք՝ փորձագիտական հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ, որպեսզի այդ հարցով որոշում կայացնենք»,-պատասխանեց Փաշինյանը։

Լրագրողի մյուս հարցին, որ ներդրումներին աջակցելու կոնտեքստում Եվրոպան այսօր շահագրգռված է Հայաստանի էներգետիկ դաշտով՝ ատոմակայան եւ այլն, բայց այս դաշտում ՌԴ-ն ՀՀ-ում ավելի գերիշխող դիրք ունի, այդ դեպքում բալանսը կպահպանվի՞, ինչպե՞ս կդասավորվեն հարաբերությունները, վարչապետը պատասխանեց, որ ատոմակայանի վերաբերյալ բազում քննարկումներ կան, բայց արձանագրեց, որ ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագրում շոշափվում է ոչ թե ատոմակայանի փակման թեման, այլ շեշտադրվում է համարժեք հզորությունների ձեւավորման հարցը․ «Այսինքն, այդ հոդվածը ոչ թե ատոմակայանի փակման մասին է, այլ համարժեք հզորությունների ձեւավորման մասին»,-մասնավորապես նշեց Փաշինյանը։

Լրագրողը նաեւ հարցրեց՝ եթե, պատկերացնենք, Փաշինյանն այսօր անձի երկատում ունենար, եւ ընդդիմություն դառնար, իր ո՞ր քայլը կքննադատեր, ինչին վարչապետը արձագանքեց, որ չի կարծում, թե լավ գաղափար է, որ երկրի վարչապետին մղենք անձի երկվության դաշտ․

«Եթե քննադատության դեֆիցիտ լիներ ՀՀ-ում, եւ մենք ժողովրդավարության, խոսքի ազատության իմաստով երկրում քննադատությունների սահմանափակում ունենայինք, ճիշտ կլիներ, որ վարչապետից ակնկալեինք՝ ինքն իրեն քննադատի, որովհետեւ մյուսները չեն քննադատում, բայց քանի որ մենք նման խնդիր չունենք, կարծում եմ ներողամիտ կգտնվեք, որ այս հարցին չպատասխանեմ։ Ես բացառում եմ, որ ՀՀ-ում կառավարության եւ իմ գործունեության ավելի մեծ եւ ավելի ուժեղ քննադատ լինի, քան ես ինքս եմ։ Բոլոր քննադատությունները նախ ինձնից եմ լսում, հետո մյուսներից»,-պատասխանեց Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5810 դիտում

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ

Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց

«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան

«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված

Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն

ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին

ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ

Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել