Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքը, փողը վերադարձնել ՀՀ-ին

Անցյալ տարի, երբ ես Մեղրու անցակետ եւ Մեղրու ազատ տնտեսական գոտի էի այցելել, տեսա, որ այն ընդհանրապես հողատարածք չունի։ Դա առաջին հայացքից տարօրինակ փաստ էր, եւ պարզվեց, որ մի շարք նախկին պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շրջակայքի հողերը սեփականաշնորհել էին, ընդ որում՝ ծիծաղելի գներով։ Եվ առաջին քայլը, որ արեցինք, ինչի համար դուք մեզ կքննադատեք, լուր ուղարկեցինք այդ մարդկանց, քաղաքավարի խնդրեցինք, որ չի կարող այսպես լինել, ինքնակամ վերադարձրեք դրանք պետությանը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ապօրինի սեփականաշնորհած հողատարածքների վերաբերյալ հարցին։ Փաշինյանն ասաց, որ այս պահին քրեական գործ է հարուցված, եւ որեւէ կասկած չկա, որ կապացուցվեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինությունները։

«Կամ, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն արդեն իսկ բազմաթիվ կեղծ մրցույթների փաստեր է բացահայտել, եւ ուղարկվել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, որպեսզի այդ հողերը վերադարձվեն համայքներին»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ տեղի է ունեցել ապօրինություն, հողատարածքը կվերադարձվի պետությանը։ 

«Երբ ես օգոստոսին խոսում է անցումային արդարադատության մասին, ասում էին, որ ահա՜, Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց ա։ Հույս ունեմ՝ բոլորդ տեսնում եք, որ ՀՀ-ում նման գործընթաց չկա, բայց մենք անհրաժեշտություն ենք ունենալու անցումային արդարադատության գործիքներ կիրառել։ Դրանցից մեկի մասով էլ՝ նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված փողի, գույքի մասին տան խոստովանական ցուցմունքներ, ներկայանան իրավապահներին եւ վերադարձնեն այդ ամենը ՀՀ-ին։ Եթե որեւէ մեկը մտածում է, որ մենք մոռացել ենք էս օրակարգի մասին, ապա ասեմ՝ չենք կարող մոռանալ։ Մեր իրավապահ մարմիններն այս ուղղությամբ պետք է առավել արդյունավետ գործեն, բայց շատ երկար ժամանակ չունեն բոլորիս ցույց տալու, որ իմ ասածներից անում են հետեւություններ եւ գործում են արդյունավետ՝ ժողովրդից թալանվածը վերադարձնելու ուղղությամբ։ Եթե ես ռեալ գործողություններ չտեսնեմ, ուրեմն կոնկրետ քայլերի պետք է գնամ։ Բայց որեւէ մեկը թող չկարծի, թե մենք այս օրակարգը կմոռանանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3799 դիտում

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ

Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ

Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ

ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով

Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր

Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան