«Red Eagles» ֆան-ակումբը 3 պահանջ է ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, որոնցից մեկը գլխավոր քարտուղար, գործկոմի տնօրեն Արմեն Մելիքբեկյանի հրաժարականն է: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ֆան-ակումբի ղեկավարներ Դենիս Սարգսյանը (լուսանկարում՝ ձախից) եւ Դավիթ Թորոսյանը: Նրանք նշում են, որ այն պահից, ինչ ֆեդերացիան նոր ղեկավարություն ունի, իրենց խանգարող որոշումներ են կայացվում, եւ դա ուղղորդվում է Մելքբեկյանի կողմից:

«Նոր ֆեդերացիան հենց առաջին օրվանից ֆան-շարժումների մեջ սկսեց տարբերություններ դնել. առավելություն տալ մեկին (խմբ. նկատի ունի ՖԱՖ-ին), մյուսի՝ մեզ համար ավելի շատ խոչըդոտներ ստեղծել: Դեռ ֆեդերացիան չէր ձեւավորվել, հանդիպում եղավ Վանեցյան-հայկական ֆուտբոլային աշխարհ, մեզ որեւէ մեկը չէր հրավիրել, բայց մյուս շարժումը ներկա էր»,- պատմեց Սարգսյանը:

Նա կողմնակալություն է տեսնում այն աոումով, որ գործկոմի կազմում կա ՖԱՖ-ի հետ կապ ունեցող 2 անդամ (Կարեն Շաբոյան, Խաչատուր Ադումյան): Նշում է, որ գումարած դրան ֆեդերացիայում ֆան-շարժումների, երկրպագուների հարցերով պատասխանատուն նույնպես ՖԱՖ-ի անդամ է: Ըստ Red Eagles-ի՝ այս պարագայում Մելիքբեկյանի հեռացումով ու ֆան-ակումբների միջեւ հավասարություն պահպանելով է հնարավոր լուծել առաջացած խնդիրները:  

«Մեզ մնում է 1 բան, պայքարել նմանատիպ երեւույթների դեմ: 3 պահանջ ունենք ֆեդերացիայի դեմ, եւ այդ պահանջների համար սկսելու ենք գործողություներ: Պահանջներն ենք Արմեն Մելիքբեկյանի հեռացումը ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնից, ՀՖՖ գործկոմի բալանսավորում. կա՛մ 2 ֆան-ակումբներից են լինելու ներկայացուցիչներ, կա՛մ ոչ մեկից չի լինելու: Իմիջայլոց մենք հակված չենք լինել, քանի որ այդպես քչանում է անկախությունը: 3-րդը, երկրպագուների գծով պատասխանատուն որեւէ ֆան-շարժումից չպետք է լինի»,- ասաց Սարգսյանը:

Red Eagles-ի ներկայացուցիչները նաեւ պատմեցին՝ ինչպես են խնդիրներ ունեցել հավաքականի տնային խաղերի տոմսեր ձեռք բերելու հարցում: Սարգսյանի օրինակներից մեկն այն է, որ Ազգերի լիգայի խմբային փուլի Ջիբրալթարի դեմ խաղում իրենք կարողացել են նստելու տեղ գտել, սակայն հաջորդ հանդիպման ժամանակ պարզել են, որ այդ տոմսերը չեն կարող գնել: Երբ փորձել են բացատրություն ստանալ, իրենցասել են, թե թյուրիմացաբար այդ տեղերը տվել են հայ մրցավարներին:

Սարգսյանը նշում է նաեւ, որ ամիսներ առաջ հանդիպում են ունեցել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Քննարկել են ֆան-ակումբների տեղերը մարզադաշտում: Հաստատել են, որ արեւելյան տրիբունայում մի հատված հատկացված է լինելու նրանց, երբ սկսվել է Եվրո 2020-ի ընտրական փուլի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը, պարզվել է, որ այդ տեղերը ու որոշ հատված էլ ավելի տրվել է ՖԱՖ-ին: Մելքիբեկյանը Red Eagles-ին պարզաբանում է տվել, ըստ որի, ՖԱՖ-ը 2000 տոմսի հայտ է ներկայացրել, այդ պատճառով է այդպես ստացվել, սակայն, ըստ Սարգսյանի, իրականում 1000 տոմսի հայտ է եղել: Սարգսայի խոսքով՝ ՀՀ առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ այս հարցի շուրջ Մելքիբեկյանի հետ խոսելուց հետո իրենց մոտեցել են ՀՖՖ ներկայացուցիչներ ու քաշքշուկ սկսել, ինչին Մելքիբեկյանը չի արձագանքել:

Ինչ վերաբերում է առաջիկա խաղի տոմսերին, ապա, Սարգսյանը կրկնում է օրեր առաջ արված պաշտոնական հայտարարությունը, որ տոմսարկղում իրենց ասել են, որ հրահանգված է Red Eagles-ին տոմսեր չվաճառել: Այդ պատճառով իրենք ստիպված են եղել այլ կերպ դրանք ձեռք բերել: Նշում է, որ իրենց փոխարեն ուրիշներն են գնում կատարել, արդեն մոտ 200 տոմս ունեն, ու մարզադաշտ գնալու են:

Red Eagles-ի ղեկավարներն ընդգծում են, որ իրենց ու ՖԱՖ-ի միջեւ ոչ մի խնդիր չկա ու այս հարցում ամենեւին մյուս ֆան-ակումբին չեն մեղադրում: Սա, ըստ նրանց, բացառապես ֆեդերացիայի վերաբերմունքն է, ինչի պատճառն այն է, որ Մելիքբեկյանն անձնական համակրանք ունի ՖԱՖ-ի նկատմամբ:

«Պատճառն այն է, որ մյուս ֆան շարժման ստեղծման ակունքներում կանգնած է Մելիքբեկյանը: ՖԱՖ-ի 4-ամյակին, եթե ձեզանից որեւէ մեկը ներկա է եղել, նույն Մելքիբեկյանը շատ հպարտորեն ասում էր. «Ես շատ հպարտ եմ, որ ՖԱՖ-ի ստեղծման ակունքներում եմ կանգնած»»,- ասաց Սարգսյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՖՖ-ից ասել էին, որ Red Eagles-ին մերժել են տոմսեր վաճառել, միայն այն պատճառով, որ նրանք հրաժարվել են անվտանգության եւ վարքի նորմերի վերաբերյալ համաձայնագիր կնքել: Red Eagles-ն ընդգծում է, որ համաձայնագրում կան կետեր, որոնք անընդունելի են: Դրանցից մեկը այն է, որ ՀՖՖ-ն պահանջում է, որպեսզի ֆան-ակումբը, բացի այն տեղերից, որտեղ իր անդամները նստելու են, գնի եւս 3 շարքի տոմսեր ու դրանք թողնի ազատ: Սարգսյանը նշում է, որ դա մեծ գումար է: Ասում է, որ իրենք դժգոհ են նաեւ այն փաստից, որ բոլոր կազմակերպությունները, բացի ֆան-ակումբներից, իրավուքն ունեն կորպորատիվ հայտերով զեղչեր ստանալ:

«Ֆան-ակումբը ՀՖՖ-ի զեղչերից չի օգտվում: Մեզ հատկացված տեղերն արժեն 5 հազար դրամ: Մեզ ասում են, եթե նստում ես այդտեղ, պետք է վերեւի է 3 շարքերն էլ գնես, որպեսզի մնացածին չխանգարես: Հարց ենք տալիս՝ ինչ սկզբունքով է որոշվում, որ ֆան-ակումբները պետք է զեղչերից չօգտվեն, մյուս կազմակերպությունները օգտվեն: Ֆանտաստիկ պատասխան են մեզ տալիս, թե գիտեք՝ ի՞նչ, դուք միեւնույն է գալու եք, մեր գլխավոր նպատակը մնացածի գալն է: Սա ասել է քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: Եթե վատագույն դեպքում գնանք 150 հոգով՝ 105 հավելյալ տոմս պետք է գնենք: 105 հավելյալ տոմսն արժե 525 հազար դրամ: Ստացվում է՝ կազմակերպությունների համար զեղչ է, իսկ ֆան-ակումբի համար ոչ միայն զեղչ չէ, այլ մոտ 50%-ով թանկ է»,- ասաց նա:

Մյուս կետն այն է, որ ՀՖՖ-ն պահանջում է խաղերից առաջ համաձայնեցնել այն ակցիաները, որոնք ֆան-ակումբը պատրաստվում է իրականացնել հանդիպման ժամանակ, ու այն, ինչ գրված է լինելու պաստառների վրա: Սա «Red Eagles»-ի համար նույնպես ընդունելի չէ: Սարգսյանը նշում է, որ սա անհարկի միջամտություն է իրենց գործերին:

««Red Eagles» ֆան-ակումբն ամբողջությամբ անկախ է եւ չի կարող թույլ տալ, որ ֆեդերացիան խառնվի իր որոշումներին: Բնականաբար չէինք կարող ստորագրել այդ թուղթը, որովհետեւ ինչպե՞ս եք պատկերացնում, որ գնանք քննարկենք, թե ինչ ակցիա պետք է անենք: Պատկերացրեք՝ բողոքի ակցիա ենք անում, գնանք հարցնենք՝ կարելի՞ է ձեզ դեմ բողոքել, թե՝ չէ: Գլխավոր պայմանը դա է եղել, որ չենք ստորագրել»,- ասաց նա:

«Red Eagles»-ին զարմացրել է ՀՖՖ-ի եւս մեկ պահանջ: Համաձայնագրի կետերից մեկն այն մասին է, որ իրենք պետք է վճարեն ֆեդերացիայի նկատմամբ միջազգային ֆեդերացիաներից եկած այն տուգանքները, որոնք կլինեն հանդիպումների ընթացքում ֆան-ակումբների գործողությունների հետեւանքով:

«Աշխարհում կա՞ այդպիսի պարակտիկա, որ ֆան-ակումբը պետք է վճարի տուգանքի համար»,- ասաց նա, իսկ Դավիթ Թորոսյանն ավելացրեց, որ եղել է դեպք, որ ՀՖՖ-ն տուգանվել է, քանի որ ոստիկանության անփութության պատճառով թերություններ են եղել, եւ ինքը չի կարծում, որ այդ տուգանքը վճարել է ոստիկանությունը:

«Red Eagles»-ը չի պատրաստվում բողոքի որեւէ ակցիա անել Եվրո 2020-ի որակավորման փուլի հավաքականի առաջին տնային հանդիպման ժամանակ, որի շրջանակներում մարտի 26-ին ՀՀ-ն ընդունելու է Ֆինլանդիային: Սակայն հետագայում քայլեր են ձեռնարկելու: Բողոքի գործողություններ են լինելու ՀՀ առաջնության, հավաքականի խաղերի ընթացքում եւ այլ տարբերակներով:

Տպել
2302 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ