Իմ ընտանիքը միշտ իմ կողքին է եղել, հիմա ակնկալում են, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ․ Նիկոլ Փաշինյան

Ես ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքը եղել է ինձ հետ եւ իմ կողքին, երբ ես զրոյից ստեղծել եմ լրատվամիջոց, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ իմ դեմ տեռոր են իրականացրել, քրեական եւ քրեածին, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ հանրահավաքներ եմ անցկացրել, իմ ընտանիքը եղել է իմ կողքին։ Ակնկալիքն էն ա, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ։ Եւ էդ ակնկալիքի հեղինակները նրանք են, որոնք հանդես են գալիս Հայաստանում ընտանեկան արժեքի պահապաններ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով իր ընտանիքի վերաբերյալ հարցին։

Փաշինյանը խոսեց նաեւ կառավարական առանձնատան մասին․

«Հիմա իմ ընտանիքն ապրում է կառավարական առանձնատանը, եւ այդ առանձնատունը պահվում է պետական բյուջեի միջոցներով։ Այդպես է։ Մենք համարում ենք, որ մեր քաղաքացիները պետք է մեր արած եւ մտածած ամեն ինչի մասին տեղեկացված լինեն։ Որեւէ մեկի մոտ չպիտի հարց առաջանա՝ կարող ա՞ ճիշտ ա, տենց ա՞, թե՞ չէ։ Մեզ ոչինչ չի խանգարում ինչ-որ սխալի դեպքում կանգնել ներողություն խնդրել»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ կառավարական առանձնատուն տեղափոխվել է մեկ պատճառով․

«Որովհետեւ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, եւ կառավարական առանձնատունը պետական կարեւոր խորհրդանիշներից մեկն էր, եւ էդ պահին էնտեղ ապրում էր Սերժ Սարգսյանը։ Դա նույնն էր, եթե ես վարչապետ ընտրվեի եւ ասեի, որ Բաղրամյան 26 չեմ գնում։ Էս վրանը ստեղ հրապարակում խփած՝ շարունակելու եմ աշխատել։ Այնպես չէ, որ կառավարական առանձնատունը մեզ առանձնապես հաճույք է պատճառում։ Երբ այնտեղ դեռ դատարկ էր, մենք նույնիսկ ընտանիքով լրջորեն քննարկել ենք՝ արդյոք մեզ պետք է շարունակել այդտեղ լինել, թե ոչ», - նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ում վարչապետի տիկնոջ աշխատասենյակ ունենալուն՝ Փաշինյանն ասաց, որ դա նոր բան չէ, այդպես է եղել նաեւ 1993 թվականին, այդպես էր նաեւ հեղափոխությունից առաջ․

«Իմ կնոջ գործունեությունը ոնց է սկսվել․ նույն 2018-ի հեղափոխությունից հետո ձեզ հայտնի մարդիկ սկսեցին հիմնադրամները փակել, եւ հարց էր, բա էս «Լույս» հիմնադրամի երեխեքը ո՞նց մնան, փակված մյուս հիմնադրամները բա, եւ էդ հիմնադրամի շահառուները դիմում էին ինձ, նույն մշակութային դաշտը, դիմում՝ ասում էին, որ եթե միջոցներ չձեռնարկեք՝ կոլապս կլինի։ Ես ինքս եմ նախաձեռնել, որ նման պրոցես սկսվի։ Հիմա էլ պարզվում է, որ հիմնադրամին նվիրատվություններ են արել մարդիկ, ովքեր փող ունեն, պատկերացնում ե՞ք ինչ խայտաառակություն, պետք ա նվիրատվություն անեին մարդիկ, ովքեր փող չունեն»,-ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Աննա Հակոբյանի գործունեությունը կարեւոր է նաեւ հանրային կյանքում կանանց ներգրավվածության առումով։ Փաշինյանը եւս մեկ անգամ նշեց, որ հեղափոխության ժամանակ կանայք մեծ ներգրավվածություն ու կարեւոր նշանակություն ունեցան։

Տպել
6097 դիտում

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը