Մոսկվան դեմ չի լինի, որ իրանական գազը ՀՀ տարածքով հասնի Վրաստան, քաղաքական խոչընդոտներ չկան. Իգոր Յուշկով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ժամանակ Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման եւս մեկ անգամ վեր հանված գաղափարը, որին պաշտոնապես աջակցություն հայտնեց նաեւ Հասան Ռոհանին, մեծ ուշադրության չարժանացավ։ Ավելի ճիշտ՝ միայն տեխնիկապես բացատրվեց այս պահին դրա իրականացման անհնարինությունը՝ անտեսելով աշխարհաքաղաքական նրբությունները։ Ուստի, այն դասվեց երազանք հիշեցնող հերթական հայտարարությունների շարքը։

«Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ», - Թեհրանում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իրանի նախագահը մի փոքր ավելի բացեց փակագծերը՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան», - ասաց Ռոհանին:

Ո՞ր խողովակաշարով

Այն, ինչ ասվեց Թեհրանում փետրվարի 27-ին տեղի ունեցած նախագահ Ռոհանի-վարչապետ Փաշինյան հանդիպումից հետո Հայաստանի տարածքով գազի տարանցման պատրաստակամության մասին, ինչ-որ առումով աննախադեպ էր՝ հաշվի առնելով դրա իրականացման համար տեխնիկական սահմանափակումները։ Իսկ եթե ավելի պարզ ասենք, ապա տարանցիկ երկիր դառնալու համար համապատասխան հզորության խողովակաշարի բացակայությունը։ Հայաստանից դեպի այլ պետություն դուրս եկող խողովակաշար չկա։ Գործում է երկու խողովակաշար, մեկը՝ Իրանից գազ էլեկտրաէնեգիայի դիմաց բարտերային առեւտրի տարբերակով, մյուսով էլ Վրաստանի տարածքով ռուսական գազն է առաքվում Հայաստան։

Գումարած, Հայաստանի ողջ գազատրանսպորտային համակարգը, այդ թվում Իրանից եկող գազատարը «Գազպրոմի» վերահսկողության տակ է։ Ուստի, գազի տարանցիկ երկիր դառանալու Հայաստանի հեռանկարի վերաբերյալ որոշ փորձագետների ու քաղաքական գործիչների զարմանքը առաջին հայացքից հասկանալի է։ Բայց նրանք հաշվի են առնում միայն առկա ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորությունները՝ աչքերը պինդ փակելով տարածաշրջանային աշխարհաքաղաքականության դինամիկայի վրա։ Սա կարող է այն դեպքերից լինել, որ աշխարհաքաղաքական գիտակցությունը որոշի տարածաշրջանային կեցությունը։

Երեւանում մարտի 19-ին տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինայնը թեպետ նշեց, որ առայժմ քննարկումները նոր խողովակաշարի կառուցման մասին չեն, բայց դրա հետ մեկտեղ կարեւոր տեղեկատվություն հայտնեց։ Այն է, Փաշինյանն իրանական գազի տարանցման խնդիրը մինչեւ Թեհրան մեկնելը քննարկել է «Հյուսիս-հարավ» առանցքի բոլոր կողմերի՝ Վրաստանի, Ռուսաստանի ու անգամ Թուրքմենստանի ղեկավարության հետ։ «Բոլոր կողմերը հետաքրքրված են այս օրակարգով», - ասաց վարչապետը, որի խոսքը վերը նշված աշխարհաքաղաքական նոր իրողությունների կարեւոր արձանագրումն էր։

Այսինքն՝ Հարավային Կովկասում շահերն այնպես են դասավորվում, որ այժմ առավել քան երբեւէ, տեսանելի է դառնում Հյուսիս-հարավ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջացքի ձեւավորման հեռանկարը։

Մոսկվան հաստատ դեմ չի լինի

«Մոսկվան հաստատ դեմ չի լինի, որ իրանական գազը Հայաստանի տարածքով հասնի Վրաստան», վստահ է Մոսկվայի Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան, էներգետիկ քաղաքականության փորձագետ Իգոր Յուշկովը։ Գաղափարի իրագործման համար նա քաղաքական խոչընդոտներ չի տեսնում ու իր կարծիքը հիմնավորում է այսպես․ «Ռուսաստանի համար կարեւոր է Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցի ձեւավորումը։ Այժմ քննարկվում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ միջանցքը, սակայն այն ավելի ամբողջական է դառնում, եթե ավելանում է գազը։ Բացի այդ, Ռուսաստանը Վրաստանում չունի լուրջ գազային շահեր, ուստի, կարծում եմ, ՌԴ-ն քաղաքական առումով դեմ չի լինի, որ այդ գաղափարը կյանքի կոչվի։ Այլ հարց է՝ արդյոք առկա տեխնիկական հնարավորությունները թույլ կտան ՀՀ տարածքով գազ արտահանել Վրաստան»։

Տեխնիկական հնարավորությունները, իհարկե, տարանցման «ճոխություն» չեն ենթադրում։ Իրան-Հայաստան գործող գազատարը տարանցիկ ուղի չի կարող դառնալ։ Նախ դրա թողունակությունը լավագույն դեպքում ներկայիս 400 մլն խորհանարդ մետրից կարելի է բարձրացնել մինչեւ 2 մլրդի, որը փոքր թիվ է լուրջ տարանցիկ երկրի հայտ ներկայացնելու համար։ Հայաստանը չունի նաեւ դեպի Վրաստան մտնող գազատար։ Ուստի, այս տարբերակով տարանցումը նշանակում է՝ փոխմատակարարում՝ «սվոպի» տարբերակով։

Այսինքն՝ ֆորմալ առումով ՀՀ-ն ռուսական գազատարից Վրաստանին գազ կվաճառի, փոխարենը կստանա Իրանից։ Գործարքի երկու կողմերում Իրանն ու Ռուսաստանն են լինելու, իսկ Հայաստանի համար շահավետ կլինի այն, որ Իրան-Հայաստան գազատարը կսկսի աշխատել իր ողջ հզորությամբ եւ ՀՀ-ն ավելի շատ էլեկտրաէներգիա կարտահանի Իրան։ Այս տարբերակը շատ է քննարկվել, նորություն չէ։

Սակայն այժմ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն ու ադրբեջանա-թուրքական էներգետիկ-տրանսպորտային օղակում Վրաստանի խորացող կախվածությունից Թբիլիսիի համար առաջացող անհարմարությունները (Ադրբեջանը Վրաստանի գազի գլխավոր մատակարարն է եւ հայտարարում է գազի սակագնի բարձրացման մասին, Վրաստանում քիչ-քիչ առաջանում են հակաթուրքական տրամադրություններ ու դրանք դուրս են գալիս քաղաքական հարթություն՝ անգամ ցույցերի տեսքով), ինչպես նաեւ Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ձեւավորմամբ Ռուսաստանի հետաքրքրվածության բարձրացումը, տարածաշրջանի էներգետիկ-տրանսպորտային քարտեզի վերաձեւավորման համար լուրջ հնարավորություններ են ստեղծում։

Այժմ առավել, քան երբեւէ

Թեպետ միջազգային գազային շուկայում Ռուսաստանն ու Իրանը մրցակիցներ են, սակայն Հյուսիս-հարավ միջանցքի պարագայում իրավիճակը կարծես թե այլ է։ «Ռուսաստանը լավ է գիտակցում, որ չունի գազային շահեր Վրաստանում։ Վրաստանում էլ ռուսական գազը ներքաղաքական եւ ՌԴ-ի հետ ունեցած հակամարտության պատճառներով լուրջ այլընտրանք չեն դիտարկում։ Սակայն «Հյուսիս-հարավ» էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ձեւավորումը կթուլացնի Վրաստանի վրա Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությունը, ինչը շահեկան է Ռուսաստանի համար»,- մեզ հետ զրույցում նշեց Յուշկովը՝ հավելելով, որ եթե Փաշինյանն ու Ռոհանին հայտարարում են գազի տարանցման մասին, ապա գոնե տեղյակ են, որ Մոսկվան այդ գաղափարին դեմ չէ։

Այժմ առավել, քան երբեւէ այս գաղափարի իրականացման համար ստեղծված են հարմար աշխարհաքաղաքական պայմաններ, վստահ է էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը։ «Աշխարհաքաղաքական պահն է հասունացել առաջին հեթին Իրանում եւ Ռուսաստանում։ Ուրախալի են նաեւ Վրաստանում որոշակի տենդենցներ։ «Հյուսիս-հարավի» ձեւավորումը բացի տնտեսական շահերի բավարարումից, շատ ձեռնտու է Իրանին նաեւ աշխարհաքաղաքական առումով։ Հարավային Կովկասում թուլանում են Իրանի հիմնական հակառակորդների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքերը», - նշում է փորձագետն ու խորհուրդ տալիս Հայաստանին չշտապել։

«Սա այն դեպքն է, որ քարշակ ուժը պետք է լինի Իրանը, որը 23 անգամ ՀՀ-ից մեծ է եւ 30 անգամ ավելի հզոր։ Հետեւաբար Թեհրանը մոտավորապես 30 անգամ ավելի պետք է շահագրգռված լինի Հայաստանի հետ տրանզիտային ծրագրերի իրագործմամբ։ Սակայն շատ էյֆորիայի մեջ էլ պետք չէ ընկնել, քանի որ մենք գործ ունենք Իրանի նման բարդ պետության հետ։ Ուստի, պետք է տեսնենք, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում տարիներ շարունակ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը։ Ուղղակի պետք է աչքներս բաց պահենք», - նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, արտաքին միջավայրի խթանների ու խոչընդոտների ազդեցությամբ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Վրաստանի համար։ «Ժամանակն է՝ գիտակցել իրավիճակը եւ տարածաշրջանին այլ աչքերով նայել՝ որոշակի փոփոխություններ կատարելով քաղաքականության մեջ։ Խոսքը «Հյուսիս-հարավ» առանցքի մասին է, որն իրենից ներկայացնում է գազի, էլեկտրաէներգիայի եւ տրանսպորտի բաղկացուցիչներ։ Սրանցից մեկի իրականացումը հանգեցնելու է մյուս ծրագրերի իրականացման կտրուկ հեշտացմանը», - նշում է նա։

Թեպետ այժմ քննարկվում է գազի տարանցման միայն գաղափարը, սակայն հատկանշական է այն, որ ներկա պահին այդ գաղափարի մասին խոսում են ոչ միայն փորձագետները, այլեւ երկրների ղեկավարները։ Իհարկե, նոր գազատարի կառուցման մասին դեռեւս հստակ չի խոսվում։ Բայց հաշվի առնելով Իրանի ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Թուրքիայի ու Ադրբեջանի աճող ազդեցությունից օր-օրի անհարմար զգացող Թբիլիսիի՝ էներգետիկ այլընտրանքների փնտրտուքը, կարելի է ենթադրել, առկա են գրեթե բոլոր աշխարհաքաղաքական «գումարելիները»՝ տարածաշրջանային էներգետիկ-տրանսպորտային քարտեզի վերաձեւավորման համար։

Տպել
3928 դիտում

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան