ԵՊՀ-ն թեւակոխել է արմատական փոփոխությունների փուլ. դրանք բուհը կառողջացնե՞ն, թե կխորացնեն խնդիրները

Երեւանի պետական համալսարանը թեւակոխել է փոխությունների մի նոր փուլ: Դա համալսարանը կտանի՞ դեպի առողջացում, թե՞ ընդհակառակը, ցույց կտա ժամանակը:

Արդեն իսկ աշխատանքից ազատվել են գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն ու աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Մինչ այդ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել էր սպասվող կադրային ու կառուցվածքային փոփոփոխությունների մասին: Աշխատակազմի ղեկավարի հաստիքը կարծես թե այլեւս չի լինելու, իսկ թե ով է փոխարինելու պաշտոնանկ արված Գեղամ Գեւորգյանին, առայժմ չի նշվում: ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը մեզ պատասխանեց, որ այդ մասին կհայտնեն նոր նշանակումն արվելուց հետո: Մեր չհաստատված տեղեկություններով՝ ապագա պրոռեկտորը երիտասարդ կադր է եւ առայժմ աշխատում է Սլավոնական համալսարանում: Ռեկտորը պատրաստվում է առաջիկայում նրան ներկայացնել աշխատակազմին:

Երեւանի պետական համալսարանում արդեն մի քանի օր է լուրեր են պտտվում, որ աշխատանքից ազատվել կամ ազատվելու է նաեւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: ԵՊՀ մամուլի խոսնակն ասաց, որ Գրիգորյանը շարունակում է աշխատել: Իսկ այդպիսի զարգացումների հնարավորությունը չեն մեկնաբանում ոչ խոսնակը, ոչ էլ պրոռեկտորը: Վերջինս նույնպես միայն ասաց, որ ինքն աշխատում է:

Պաշտոնից հեռացված պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը քառորդ դրույքով շարունակում է մնալ համալսարանի պրոֆեսոր, նաեւ գիտական խմբի եւ դրամաշնորհի ղեկավար է:

Մամուլում հրապարակում էր եղել, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան պաշտոնից ազատել է քաղաքական դրդապատճառներով: Ասվում էր, որ նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության ներկայացուցիչների հետ եւ խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաեւ նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թեւի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն:

Գեւորգ Էմին-Տերյանը փոխանցեց, որ պրոռեկտորի ազատման պատճառը մամուլում հրապարակվածը չէ ու նաեւ չեն հավատում, թե հրապարակումը ճիշտ է: Ավելի վաղ ԵՊՀ-ից միայն հայտնել էին, որ Գեւորգյանին աշխատանքից ազատելու մասին ռեկտորի հրամանի հիմքում նրա նկատմամբ անվստահությունն է:

Բայց Գեղամ Գեւորգյանն, ըստ էության, չհերքեց, որ իրեն պաշտոնից հեռացնելու պատճառը մեջբերված մեղադրանքներն են: Պատասխանելով մեր հարցին, թե ռեկտորն իրեն հայտնե՞լ է՝ ինչն է դարձել այդ անվստահության պատճառը, նախկին պրոռեկտորը նշեց. «Ասում է՝ այստեղից սա եմ լսել, այնտեղից նա եմ լսել»:

«Հանդիպումը լինում է առնվազն երկու հոգու միջեւ: Թող ասեն, էլի, ում հետ եմ հանդիպել, որովհետեւ կարծես թե շատ գաղտնի հանդիպում է եղել եւ հանդիպման մասնակիցները իրար չեն ճանաչում»,- նկատեց նա:

Գեղամ Գեւորգյանն առայժմ չի անդրադառնում իր հետագա անելիքներին, ասենք օրինակ հնարավո՞ր է դատական կարգով բողոքարկի ռեկտորի հրամանը կամ արդյոք պատրաստվո՞ւմ է առաջիկայում մասնակցել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին՝ լինի դա արտահերթ, թե հերթական: Չբացառվող այդ հեռանկարի մասին խոսում են տարբեր շրջանակներում: Նաեւ հայտնի է, որ Արամ Սիմոնյանի հրաժարականի կամ նրան անվտահություն հայտնելու հարցը պարբերաբար դառնում է օրակարգային:

«Երբ որ քայլեր ձեռնարկեմ, անպայման հայտնի կդառնա: Նախապես հայտարարել ինչ-որ բանի մասին, որ դեռ չես արել, իմաստ չեմ տեսնում: Այս ամբողջը կառուցված է ենթադրությունների վրա: Չեմ ուզում նոր ենթադրություններ անել»,- ասաց Գեղամ Գեւորգյանը:

Բուհում մեկնարկած կադրային ու կառուցվածքային փոփոխությունները եւս նա չցանկացավ մեկնաբանել՝ հաշվի առնելով իր ներկայիս կարգավիճակը:  

ստեղծվել է հանձնաժողով

ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ ստեղծվել է ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով: Վերջինս այսօր անցկացրել է իր առաջին նիստը:

Հանձնաժողովի նախագահն Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն է: Հանձնաժողովի կազմում են ներկայացուցիչներ ԵՊՀ գիտակրթական ստորաբաժանումներից եւ ուսանողական խորհրդից:

Ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել է, որ հանձնաժողովի աշխատանքներին չի միջամտելու, բայց  պատրաստակամություն է հայտնել ինչ-ինչ հարցերի վերաբերյալ խորհրդատվության համար հանձնաժողովի նիստերին հրավիրվելու դեպքում ներկա գտնվել: Վահե Հովհաննիսյանը եւս շեշտել է, որ հանձնաժողովն ամբողջությամբ պետք է ինքնուրույն լինի:

«Մեզ միավորում են միայն համալսարանական շահերը: Հնարավոր է՝ փորձ կատարվի քաղաքականացնելու մեր հանձնաժողովի գործունեությունը, մենք պետք է զերծ մնանք: Մեզ միավորում է ավելի լավ համալսարան ունենալու նպատակը, իմիտացիոն գործընթացներին մենք չենք մասնակցելու»,- ասել է նա:

Հովհաննիսյանը նաեւ նախանշել է հանձնաժողովի գործունեության երեք հիմնական ուղիներ. «Առաջին փուլը ենթադրում է առկա խնդիրների գույքագրում: Այսինքն՝ այն թերությունները եւ խնդիրները, որոնք վերաբերում են կրթական, գիտական, ադմինիստրատիվ գործունեությանը կամ ֆինանսատնտեսական ոլորտին: Կառանձնացնենք նաեւ ուսանողներին առնչվող խնդիրները: Դրանք գույքագրելու ենք ոչ միայն ֆակուլտետներից, այլեւ այլ շահագրգիռ կառույցներից: Գրություններ կուղարկենք նրանց՝ սպասելով ԵՊՀ-ին առնչվող խնդիրների վերաբերյալ արձագանքներին»: Երկրորդ փուլում, ըստ նրա, մշակվելու են կոնկրետ ծրագրեր. «Գործողությունների այնպիսի պլան, որոնց իրականացումը մեզ համար ցանկալի արդյունք կապահովի: Երրորդ եւ ամենակարեւոր փուլը կադրային քաղաքականության մշակումն է լինելու: Ունենալու ենք հստակ չափանիշներ, որոնց բավարարման պարագայում կոնկրետ հնարավոր կլինի իրականացնել այդ ծրագիրը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2663 դիտում

Սա ևս մեկ պատմական իրողություն է․ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պաղեստինի առաջին դեսպանը

Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալները

Լավ կյանքը հասանելի է այն մարդկանց, որոնք ուզում են ընթանալ կրթության ճանապարհով՝ անկախ տարիքից․ վարչապետ

Պատմական հարցը, որ լուծվեց․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոմոպեդը գողացած երիտասարդները ձերբակալվել են

Վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

ՀՀ ողջ տարածքում տեղակայված բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերն ավարտվել են․ արձանագրումներ

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Ամիօ բանկ. փոխանցումներ ամբողջ աշխարհում՝ արագ և ապահով

ԱՄՆ-ի նավային շրջափակմանը զուգահեռ Իրանը Չինաստանից հիպերձայնային հականավային հրթիռներ է ձեռք բերում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով 2025-ին ձերբակալվել է 590 անձ. ՀԿԿ տարեկան հաղորդումը

Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. վճիռը մտել է օրինական ուժի մեջ

Կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

Սուրեն Պապիկյանն ու Իրանի ԶՈՒ ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության հարցեր

Միրզոյանը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարին ներկայացրել է խաղաղության հարցում ՀՀ մոտեցումները

Ձերբակալվել է Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը

Մեսրոպ Մանուկյանը փորձում է տաքսու վարորդների համակրանքը շահել՝ մոլորության մեջ դնելով վերջիններիս

Հարգում ենք ժողովրդի քվեն, իսկ Քոչարյանն ու օլիգարխները դուրս կմղվեն քաղաքական դաշտից. Ռուբինյան

ԿԸՀ-ն սահմանել է կուսակցությունների, դաշինքների գրանցման փաստաթղթերի օրինակելի ձևերը և ծախսերի նախահաշիվը

Որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել. Ռուբինյանը՝ Տեր Օշինի մասին

Քննարկվել են թվային հարթակներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի զարգացման ուղիները

Սիսիան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ «Տոյոտա»-ն հայտնվել է դաշտամիջյան հատվածում

Աղջկա հետ կապված հարց է եղել. ինչու Սևանում սպանվեց 20-ամյա երիտասարդը. ովքեր են կատարել հանցագործությունը

Ձմռան վերջին օրերը՝ տեղումնառատ. կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են ձյուն, ձնախառն անձրև, բուք

Դավիթ Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար

Պարգևավճարը չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հնդկաստանում բժշկական ինքնաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր անձինք զոհվել են. տեսանյութ

Ավտոսպորտի զարգացումը ՀՀ-ում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական ու տեխնոլոգիական նշանակություն

Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք ներկրել. տեսանյութ

Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում ՀՀ-Իրան համագործակցության մակարդակը. Պապիկյանը՝ Նասիրզադեին

Զելենսկին առաջին անգամ ցույց է տվել Կիևում գտնվող իր բունկերը. տեսանյութ

Մոսկվայում մահապարտ-ահաբեկիչը ռումբ է նետել ոստիկանական մեքենայի վրա. զոհվել է ոստիկան, կան տուժածներ

Աճուրդ՝ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ գույքի վաճառքի

Սոչիի օդանավակայանում շուրջ 60 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան

Իրանում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ կա ռիսկ՝ դրանք օգտագործելու միջազգային իրավունքի խախտումների համար

Փրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներով. լուսանկարներ

Այցելեցինք Բեռնում ՀՀ նոր դեսպանության շենք, բացումը՝ շուտով․ Միրզոյան

Կոտայքում վրաերթի ենթարկված 2 քաղաքացիներից մեկը՝ 20-ամյա տղան, մահացել է