Երբ մարդուն վտանգ ա սպառնում, ես կանխում եմ, ոչ թե ջարդում, քցում գետնին, մի քանի անգամ քացով տալիս. ԱԺ պատգամավոր

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանը չի ընդունում, որ անցած տարի «Օլիմպավանում» ծեծի է ենթարկել Վյաչեսլավ Հարությունովին:

«Ես չեմ մասնակցել ո՛չ ծեծկռտուքի, չե՛մ եղել էդ սենյակում: Ես Ծառուկյանի հետ բարձրացել եմ վերեւ, մի երկու հոգի ընդունել ա Ծառուկյանը, մոտ մի ժամ ա տևացել, թողել գնացել ենք: Էդքան բան»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բաբայանը: Վերջինս ասաց, թե ինքը ոչ թե մարդուն ծեծում է, այլ վտանգ սպառանալու դեպքում՝ կանխում. «Բայց ոչ թե ծեծեմ-ջարդեմ, քցեմ գետին, մի քանի անգամ քացով տամ»,- ի պատասխան մեր հարցին ասաց Բաբայանը: Հարցին՝ 10 տարվա ընթացքում երբեւեւէ մարդ ծեծե՞լ եք, Բաբայանը պատասխանեց՝ ոչ. «Ես ընդհանրապես մարդ չեմ ծեծում»,- հավելեց նա:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում էր նրա վերաբերյալ ծեծկռտուքի գործը. այս գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովը, ըստ ոստիկանության, հաղորդում էր տվել, որ իրեն հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը: Որոշ ժամանակ անց, սակայն, Հարությունովը հայտարարել է, որ ինքն ուղղակի սայթաքել է, իսկ Բաբայանն ու Ծառուկյանը իրեն չեն հարվածել, նրա հետ գտնվում է ջերմ հարաբերությունների մեջ:

Տուժողն այսօր դատարանում եւս շտապեց հայտարարել, որ ինքն իրեն տուժող չի համարում: Իսկ դատավորն էլ ասաց, որ այդ մասին ինքը կասի իր ցուցմունքում:

Սույն գործով դատաքննությունը սկսելուց հետո մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը հրապարակեց Բաբայանի մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ՝ Էդուարդ Բաբայանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2018 թվականի հուլիս 2-ին, ժամը 19:00-ի սահմաններում «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովի աջ կողային հատվածին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։

Հրապարակումից հետո Էդուարդ Բաբայանն ասաց, որ իրեն մեղադրանքը պարզ է, սակայն այն չի ընդունում: Դատավորի հարցին՝ ինչո՞ւ մեղավոր չեք ճանաչում, Բաբայանը պատասխանեց. «Որովհետեւ ես այդ դահլիճում չեմ եղել, մարդ չեմ ծեծել»: Մեղադրանքի հրապարակումից հետո Վյաչեսլավ Հարությունովը կրկին վեր կացավ եւ հայտարարեց. «Տենց բան չի եղել»:

Սույն գործով դատակոչված վկաները երեքն էին, որոնք էլ այսօր ցուցմունք տվեցին, նրանցից երկուսը՝ «Արմենիա» ԲԿ-ից, որտեղ տեղափոխվել էր տուժողը, իսկ մյուսը՝ «Օլիմպավանում» ծառայություն իրականացող ոստիկան:

Վկա Կարեն Փափազյանը, որը դեպքի ժամանակ աշխատելիս է եղել «Արմենիա» ԲԿ-ում որպես վիրաբույժ, դատարանում հայտարարեց, որ դեպքի օրը հերթապահ է եղել, իրեն կանչել են վերակենդանացման բաժանմունք՝ հիվանդին տեսնելու: Մեղադրողի հարցին ի պատասխան վիրաբույժն ասաց, որ հիվանդի մոտ առկա էին բութ տրավմայի հետեւանքներ: Հարցին՝ թե վնասվածքների պատճառման մասին ի՞նչ եք լսել Վյաչեսլավ Հարությունովից, վկան ասաց, որ չի լսել, որովհետեւ ավելի շատ փորձել է գնահատել հիվանդի վնասվածքը: Հարցին՝ այս դեպքով իրավապահ մարմինների ներկայացուցիչներ եկե՞լ էին, վկան դրական պատասխան տվեց. «Ահազանգը ընդունարանն է տալիս, եկել են, քննել են»,- հավելեց Փափազյանը: Մեղադրող Սարգսյանի հարցին՝ տուժողն ի վիճակի՞ էր որեւէ գործողության մասնակցելու այդ թվում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու, վկան ասաց, որ մանրամասն չի հիշում. «Բայց այդ հարցը շատ հեշտ է պարզել, եթե նա ի վիճակի չլիներ, ուրեմն, մեր կողմից տրված կլիներ տեղեկանք, որ հիվանդը ի վիճակի չէ ցուցմունք տալու, եթե տվել են, ուրեմն չէին կարող, եթե չենք տվել, ուրեմն ի վիճակի էր»,- նշեց Կարեն Փափազյանը: Վերջինիս խոսքով՝ Վյաչեսլավ Հարությունովին ուղեկցել են երկու անձինք, որոնց հագին եղել է զինվորական հագուստ, բայց ոչ սահմանված կարգին համապատասխան. «Էն որ բանվորները, քաղաքացիները ուղղակի հագնում են»: 

Տուժող կողմը նույնպես հարցեր ուղղեց վկային, որից շատերը, սակայն, դատավորի կողմից հանվեցին՝ գործի հետ կապ չունենալու պատճառաբանությամբ: Մասնավորապես տուժողի ներկայացուցչին հետաքրքրում էր, թե բժիշկը երբվանից է աշխատում ԲԿ-ում, որ ժամից որ ժամը:

Տուժող կողմի ներկայացուցիչ Վահագն Բաբայանի հարցին՝ հիվանդը ցավեր ունե՞ր, դրա մասին նա բարձրաձայնե՞լ է, վկան պատասխանեց. «Հիվանդն ասաց, որ ցավ ունի կրծքավանդակի շրջանում, որի համար էլ կատարվեց ռենտգեն քննություն: Բնական է՝ ցանակացած հիվանդ, որը ցավ ունի, ցավազրկվում է»,- ասաց Փափազյանը: Ճշտող հարցին՝ ի՞նչ ցավազրկող է նրան տրվել, վկան ասաց. «Նարկոտիկ անալգետիկ»:

էդուարդ Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանի հարցին՝ երբ հիվանդը, որը այլ բաժանմունքից տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք, դուք այլեւս որեւէ իրավունքներ, պարտականություններ ունե՞ք այդ հիվանդի նկատմամբ, իրավունք ունե՞ք թույլատրել նրա հետ գործողություն կատարելու, վկան պատասխանեց, որ չի հիշում՝ տեղեկանք տվել են իրավապահներին, որ տուժողն ի վիճակի չէ ցուցմունք տալու, թե՝ ոչ: Ճշտող հարցին՝ հիշո՞ւմ եք, որ թույլատրած լինեք որեւէ քննչական գործողություն կատարած լինեն Վյաչեսլավ Հարությունովի հետ, վկան ասաց՝ տվյալ պահին չեմ հիշում: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ հիվանդը, որը ծանր վնասվածքով գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, թույլատրել եք նրա հետ քննչական գործողություններ կատարել, առավել եւս, երբ ընդգծել եք, որ տուժողին «նարկոտիկ-անալգետիկ» է ներարկվել եւ նա 8 ժամվա ընթացքում 4 ցուցմունքներ է տվել, Կարեն Փափազյանը պատասխանեց, որ հարցերը պետք է հղել ռեանեմատոլոգին. «Չգիտեմ, այդպես ստացվեց: Չեմ հիշում, ազնվորեն»:

Վկայի հարցաքննությունից հետո տուժողի ներկայացուցիչը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, թե հակասություններ կան, սակայն տեսնելով, որ պաշտպանական կողմն առարկում է դրա դեմ, ներկայացուցիչը չպնդեց իր միջնորդությունը:

Դատարանում այնուհետեւ ցուցմունք տվեց «Արմենիա» ԲԿ-ի բուժքույրը, որն առհասարակ չէր էլ հիշում՝ ինքը նախաքննության ընթացքում հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ: Դատավորը հիշեցրեց, որ հարցաքննվել է, բուժքույրը հարցրեց՝ ե՞րբ: Նա ասաց, որ Վյաչեսլավ Հարությունովը տարբեր վնասվածքներ ուներ, դեմքին այտուց կար:

Գործով վերջին վկան ոստիկան Միքայել Գասպարյանն էր, որը ծառայություն է իրականացնում «Օլիմպավան»-ում: Եվ չնայած այս հանգամանքին՝ վկան այսօր դատարանում հայտարարեց, թե դեպքից ոչինչ չգիտի, այդ մասին «սայթերից» է իմացել: Դատավորի հարցին ի պատասխան վկան ասաց, որ ճանաչում է ամբաստանյալ էդուարդ Բաբայանին, ապա մատնացույց արեց տուժող Վյաչեսլավ Հարությունովին՝ նշելով, որ նրա անունը չգիտի, բայց տեսել է «Օլիմպավանում», տպավորվել է, քանի որ զինվորական համազգեստով է եղել: Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ դեպքը տեղի է ունեցել մարզական համալիրի դահլիճում, որտեղ, ըստ ոստիկանի՝ ինքն իրավունք չուներ մտնել: «Մեր մոտ տարին 12 ամիս ժողով է տեղի ունենում, եւ մենք իրավունք չունենք մտնել ժողովի տեղը, դրսում անվտանգություն ենք իրականացնում», - ասաց Գասպարյանը: Մեղադրող Սարգսյանի հարցին ի պատասխան, վկան ասաց, որ այդ օրը դահլիճում ժողով է եղել, որի նախաձեռնողը Գագիկ Ծառուկյանն է եղել: Հարցին՝ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին այդ օրը համալիրում տեսե՞լ եք, թե՝ ոչ, Գասպարյանը պատասխանեց, թե չի հիշում: Վերջինս նշեց, որ Գագիկ Ծառուկյանի՝ մարզական համալիր գալու պահն ինքը հիշում է, բայց չի հիշում՝ Բաբայանը հետն է եղել, թե՞ ոչ:

Նա ասաց, որ այդ օրը երեկոյան, երբ ոստիկանության աշխատակիցներ են եկել համալիր, նոր այդ ժամանակ է իմացել, որ ինչ-որ բան է կատարվել: Տուժողի ներկայացուցիչ Վահագն Բաբայանի հարցին ի պատասխան նա ասաց, որ այդ օրը ինքը եւ ես մեկ ոստիկան են ծառայություն իրականացրել՝ շրջիկ. «Ասենք՝ երեխաներ են, վազում են շոշը, պիտի թույլ չտանք, կամ գուցե փորձեն գազոնների մեջ մտնել, կամ մարզիկները սեմչկա չրթեն, մենք պիտի թույլ չտանք»,- հավելեց ոստիկանը: Պաշտպան Արմեն Մելքոնյանի հարցին՝ թե նա ինչ կրթություն ունի, ոստիկանն ասաց՝ միջնակարգ: Ճշտող հարցին ի պատասխան վկան ասաց, որ վարժ  կարդալ չի կարողանում: Հարցին, թե որքա՞ն ժամանակ կպահանջվեր երեք էջ ցուցմունքն ընթերցելու համար, վկա ոստիկանը պատասխանեց՝ երկար, մեկ ժամ կտեւեր:

Պաշտպանի հարցին ի պատասխան վկան ասաց, որ ՀՔԾ-ում ցուցմունք է տվել մի քանի ժամ՝ 21:00-ից 22:00-ի սահմաններում գնացել է այնտեղ, ապա 04:00-ից 05:00-ի սահմաններում դուրս եկել: Ըստ ոստիկանի՝ իրեն երկու քննիչ է հարցաքննել տարբեր սենյակներում:

Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ էական հակասություններ տեսնելով վկայի դատարանում տված ցուցմունքների միջեւ, ինչը դատարանը բավարարեց: Նախաքննության ընթացում վկան ցուցմունք էր տվել, որ Էդուարդ Բաբայանին տեսել է դեպքի օրը՝ Գագիկ Ծառուկյանին ուղեկցելիս. ըստ այդմ՝ Ծառուկյանի հետ են եղել Հրաչյա Ռոստոմյանը, Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Ըստ վկայի ցուցմունքի՝ ժողովի մասնակիցներից դուրս գալուց շուրջ 20 րոպե անց վարչական շենքից Ծառուկյանը, Էդուրադ Բաբայանը դուրս են եկել: Ծառուկյանի հետ մարզահամալիրից գնացել է նաև Հրաչյա Ռոստոմյանը:

Նախաքննական ցուցմունքում Գասպարյանը նշել է նաեւ, որ հուլիսի 2-ի երեկոյան մարզահամալիր են եկել ոստիկաններ, որոնք ցանկացել են որոշակի գործողություններ կատարել այնտեղ: Համալիրի տնօրեն Կարեն Պապիկյանը, սակայն, ասել է, որ պետք է Գագիկ Ծառուկյանից թույլտվություն վերցնի, ապա քիչ անց ասել, որ ոստիկանները կարող են մտնել ներս:

Ցուցմունքների հրապարակումից հետո Միքայել Գասպարյանը հայտարարեց, որ ինքը ցուցմունքը չի կարդացել եւ դրանում որոշակի անճշտություններ կան: Ըստ նրա՝ ինքը դատարանում չի ասել, որ Բաբայանն այնտեղ չի եղել, այլ նշել է, որ այդ հանգամանքը չի հիշում:

Նշենք, որ մեզ չհաջողվեց լուսա եւ տեսանկարահանել վկաներին, քանի որ դատավոր Մեսրոպ Մակյանը 5 րոպեով էր թույլատրել տեսանկարահանումը: Դրա դեմ այսօր առարակել էր միայն տուժող կողմը:

Տպել
3170 դիտում

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը