Հայ մարմնամարզիկներին միջազգային մրցումներում օգնում են այլ հավաքականների բժիշկները

Հայաստանի մարմնամարզության հավաքականը միջազգային մրցումների է մեկնում առանց պատվիրակության կազմում բժիշկ ունենալու: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դոհայի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներն ամփոփելիս ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Այդպես է եղել նաեւ Դոհայում: Այնտեղ որակավորման փուլում Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ) ցավեցրել է ծունկը, ու նրան օգնել են այլ երկրների բժիշկներ: Երկընտրանքի առաջ են կանգնել՝ մասնակցի եզրափակչին, թե՝ ոչ: Մարզիկը վստահեցրել է, որ կարող է:

«Չէի ուզում, ճիշտն ասած, որ մասնակցեր: Նա խնդրեց, թույլ տվեցինք: Առաջին ցատկն այնքան լավ կատարեց, որ 2-րդի բարդությունը չստացվեց ցավի պատճառով, ունեցավ վրիպում, բայց վրիպումով հանդերձ միջին գնահատականով մեդալ նվաճեց: Շատ ուրախալի է, որ հասկանում է՝ ինչ է կատարվում իր հետ: Մենք, քանի որ չունեինք էլ բժիշկ... ճիշտ է՝ շատ օգնեցին, տեղի բժիշկը, էլի բժիշկներ կային, բոլորը պատրաստակամ էին օգնելու»,- ասաց նա:

Սերոբյանն ընդգծեց, որ սպորտային բժշկության մեջ մասնագիտացված բժիշկների խնդիրը Հայաստանում շատ լուրջ է: Նշեց, որ այս պահին մարմնամարզիկներին բժշկական օգնություն ստանալու համար խանգարում է ոչ թե ֆինանսի բացակայությունը, ինչը խնդիր է շատ այլ հարցերում, այլ այն, որ Հայաստանում չկան համապատասխան մասնագետներ:

«Առաջինը պետք է բժիշկ լինի, որ ավելի կոնկրետ հետազոտվեն: Երբ մենք էինք մարզվում, մանավանդ ուսումնամարզական հավաքի ժամանակ, դահլիճում եղել է բժիշկ, որը հետեւել է: Բժշկի հարցը շատ լուրջ է: Գալիս են թիմեր լուրջ բժիշկներ, ամոթ է... բայց պատրաստակամ են, այնքան ուրախությամբ են օգնում մեր երխաներին....»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մարտի 20-23-ը կայացած Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությանը, ապա մարզիչը շատ գոհ է: Արթուր Դավթյանը (հենացատկ), անկախ վնասվածքից, նվաճեց բրոնզե մեդալ, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանը (օղակներ) դարձավ արծաթեմեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը (օղակներ)՝ բրոնզեմեդալակիր: Առանց մեդալի վերադարձավ միայն Եվորապայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Հարություն Մերդինյանը: Նժույգթափերի եզրափակչում 5-րդ տեղը զբաղեցրեց:

«Աշխարհի գավաթի խաղարկությունը, որը նաեւ վարկանիշային էր օլիմպիական խաղերի համար, մեզ համար շատ լավ ստացվեց: Ես գնահատում եմ շատ լավ. 4 մասնակից, 4 եզրափակիչ, 100%-անոց արդյունք էր: Կարող եմ ասել՝ ոչ մի թիմ չի եղել, որ բոլոր մասնակիցները լինեն եզրափակչում»,- ասաց Սերոբյանը՝ ավելացնելով, որ Մերդինյանի 5-րդ տեղի համար չի կարող ոչինչ ասել, քանի որ 34-ամյա մարզիկն արել է իր առավելագույնը:

Դոհայում Արթուր Դավթյանը միակը չի եղել, որ ելույթ է ունեցել խնդիրներով: Վահագն Դավթյանը տեւական ժամանակ չէր մարզվել. ուսի վնասվածք ուներ, որը հիմա էլ ամբողջությամբ չի անցել: Մինչեւ մարտի 12-14-ը կայացած ՀՀ առաջնությունը նա 1 ամսից ավելի չէր մարզվել: Երկրի առաջնությունից առաջ էլ մի քանի անգամ էր փորձել իր վարժությունը: Նշում է, որ Դոհայում արդյունքի հասավ հոգեբանորեն լավ տրամադրվելու շնորհիվ:

«Հոգեբանորեն էի տրամադրվել ե՛ւ այս մրցումներից, ե՛ւ ՀՀ առաջնությունից առաջ: Ինչքան ժամանակը քիչ է, այնքան ավելի շատ ես մտովի կապվում, հոգեբանորեն ես քեզ փորձում տրամադրել: Այո՛, ժամանակը մի փոքր քիչ էր իմ նախապատրաստվելու համար, բայց հասցրեցի: Մի քիչ թուլացավ ցավը: Մի քիչ էլ ժամանակ կա առջեւում: Այդ ընթացքում, երեւի, ավելի շատ կհասցնի վերականգնվել, որովհետեւ դեռ տեղ կա վերականգնվելու»,- ասաց նա:

Այս մրցաշարից հետո ՀՀ հավաքականը կենտրոնանում է Եվրոպայի առաջնության վրա, որը կայանալու է ապրիլի 10-14-ը Լեհաստանում: Մինչեւ այդ մարտի 28-ից մեծահասականերն ու 5 երիտասարդներ տասնօրյա հավաք են անցկացնելու Թբիլիսիում, որից հետո մեծահասակներն ապրիլի 7-ին մեկնելու են Լեհաստան, իսկ երիտասարդները վերադառնալու են Հայաստան:

Եվրոպայի առաջնությունում ՀՀ են ներկայացնելու Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթեմեդալակիր Արթուր Ավետիսյանը, որն առաջին անգամ է մասնակցելու մեծահասակների պայքարին, Վիգեն Խաչատրյանը: Մրցաշարում ՀՀ-ն ունենալու է նաեւ 2 մրցավար՝ Սերոբյանը եւ Արթուր Գյուրջինյանը:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է ամռանը կայանալիք Եվրոպական խաղերի համար: Առանձին գործիքների դեպքում ուղեգիրը տրվելու է մեդալակիրներին, բազմամարտում՝ մինչեւ 18-րդ տեղը գրաված մարզիկներին: Եվրոպական խաղերում մեկ երկիրն առավելագույնը 3 մարմնամարզիկ ներկայացնելու իրավունք է ունենալու:

Եվրոպական խաղերից հետո սպասվում է աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունը, որը, ըստ Սերոբյանի, շատ կարեւոր է ՀՀ համար, քանի որ հաշվի առնելով այս մարզաձեւում մրցակցությունը, միայն այս մրցաշարում է իրատեսական Տոկիո 2020-ի ուղեգրեր նվաճել: Այդտեղ նույնպես 1 երկիրը 3-ի ավելի մասնակից ունենալու իրավունք չունի: Մարզչական խորհրդն արդեն եկել է եզրակացության, որ մասնակցելու են Մերդինյանը, Արթուր Դավթյանը եւ օղակների 2 առաջատարներից՝ Վահագն Դավթյանից ու Արթուր Թովմասյանից, մեկը: Տվյալ պարագայում լինելու է Թովմասյանը, քանի որ վերջին մի քանի մրցաշարերում՝ Քոթբուսի գավաթի խաղարկությունում, ՀՀ առաջնությունում ու Դոհայում առաջ է անցել Վահագնից: Սերոբյանը նշում է, որ ընտրության այս կարգը հայտնի է նաեւ մարզիկներին, այդ պատճառով, նույնիսկ հարց չի առաջանում՝ ով է գնալու, իրենք էլ նախապես իմանում են:

Տպել
1436 դիտում

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում, դիտարկվում է Նորագյուղը դարձնել Երևանի նոր կենտրոնը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես սեփական ցանկությամբ, զինծառայողները սննդի կարիք չունեն. ՊՆ

Մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է. Միրզոյան

Եթե ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Հայաստանում թունավորման ավելի քան 900 դեպք է գրանցվել․ մասնագետը զգուշացնում է

AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն

Ադրբեջանում 21 մարդ հետախուզվում է մարդկանց վաճառքով զբաղվելու, թրաֆիքինգի մեջ ներգրավելու համար

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է