«Ժպիտների քաղաք»-ն արդեն հասցրել է օգնել մոտ 120 երեխայի և երիտասարդի. կբարեփոխվեն քաղցկեղի բուժման ծառայությունները

27/03/2019 schedule09:59

«Ժպիտների քաղաք» (City of smile) բարեգործական հիմնադրամը, չնայած գործունեության կարճ ժամանակին, արդեն հասցրել է մոտ 250 մլն դրամի աջակցություն ցուցաբերել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների ու երիտասարդների: Հիմնադրամը, ձգտելով ընդլայնել նվիրատվությունների ցանկը, նպատակ ունի քաղցկեղի բուժման ծառայությունները Հայաստանում դարձնել եվրոպական ստանդարտներին մոտ: «Արմենպրես»-ը հիմնադրամի գործունեության և արդեն արձանագրած արդյունքների մասին զրուցել է «Ժպիտների քաղաք»-ի տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ:

- Տիկին Դեմիրճյան, գործունեության օրից մինչև հիմա հիմնադրամի հաշվին որքա՞ ն գումար է հանգանակվել և այդ գումարը քանի՞ երեխայի է տրամադրվել:

-«Ժպիտների քաղաք» հիմնադրամն իր հիմնադրման մասին հայտարարել է հուլիսին, սակայն մեր հիմնական գործունությունը սկսել ենք 2018թ. սեպտեմբերից: Այդ ընթացքում մոտավորապես 250 մլն դրամի կարգի նվիրատվություն է եղել, սակայն սա միջին ցուցանիշն է: Այսօրվա դրությամբ արդեն ունենք մոտ 120 շահառու: Շահառու են 0-25 տարեկան երեխաներ և երիտասարդներ, որոնք ունեն քաղցկեղի կամ արյան հիվանդության ախտորոշում: Միջինում յուրաքանչյուր ամիս մենք աջակցում ենք 45-50 շահառուի: Բուժումը երկարաժամկետ է, և հետևաբար մեկ անգամվա օժանդակությամբ չենք ավարտում: Օգնությունը տրվում է բուժման հետ կապված բոլոր ծախսերի համար: Եթե երեխային կամ երիտասարդին ցուցված են դեղեր, հետազոտություններ, վիրահատական միջամտություն, հիմնադրամը ամբողջովին հոգում է: Հիմնադրամը, բացի բուժման ծախսերից, ապահովում է նաև հիվանդանոցում երեխաների 4-անգամյա սնունդը, որպեսզի այս խնդիրն էլ թեթևացնենք ծնողների համար, որ իրենց հոգսը լինի միայն երեխաների մասին հոգ տանելը: Ապահովում ենք նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն, ինչը երեխաների, նրանց ընտանիքի համար իսկապես շատ կարևոր է: 

-Հիմնադրամի շահառու դառնալու կարգն ինչպե ՞ս է, իրե ՞նք են ձեզ դիմում, թե ՞ դուք եք գտնում այն երեխաներին ու երիտասարդներին: Շա ՞տ են դիմում:

-Սովորաբար իրենք են դիմում մեզ: Քանի որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ու «Մուրացան»-ի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները միացան, մենք գործում ենք Արյունաբանական կենտրոնում՝ հեշտացնելով ծնողների խնդիրը, որ մեզ երկար չփնտրեն: Մեր՝ արյունաբանական կենտրոնոմ գտնվելու նպատակն է, որ ծնողներին հնարավորինս մատչելի լինենք: Բժիշկներն էլ միշտ հուշում են մեր տեղը: Նրանք դիմում են մեզ, մեր էքսպերտներն այն դիտարկում են, և եթե հաստատվում է, երեխան դառնում է մեր շահառու: Ունենք միայն տարիքային չափանիշ: Ամեն օր մենք ունենք 2-3 նոր դիմում: Բավականին շատ են դիմումները։ Շատ մեծ կարևորություն ենք տալիս այս երեխաների հետ աշխատելուն, բազմաթիվ միջոցառումներ ենք փորձում կազմակերպել, որ նրանց ներգրավենք մեր սոցիալական կյանք: Հաճախ նրանք փորձում են փակվել, մեկուսանալ: Սա վարակիչ չէ, ամոթ ու դատավճիռ չէ, և եթե երեխան ունի քաղցկեղ, դա դեռ չի նշանակում, թե ավարտն է: Մանկական քաղցկեղի պարագայում բուժելիության ցուցանիշը բավականին բարձր է՝ 70-75 տոկոս:

-Բոլոր բուժհիմնարկներում քաղցկեղ կամ արյան հիվանդություն ունեցող երեխաներին կարողանո ՞ւմ եք արդյոք հավասարաչափ օգնություն տրամադրել։

-Իհարկե: Մենք օգնություն ենք տրամադրում, եթե ծնողը դիմում է մեզ: Հիմնականում այս խնդրով երեխաների 90 տոկոսը գտնվում է Արյունաբանական կենտրոնում, սակայն ունենք շահառուներ, որոնք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում են,  Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում և այլ հիվանդանոցներում: Բոլորը հավասարապես մեր շահառուներն են:

-Տիկին Դեմիրճյան, ձեր ամենափոքր շահառուն քանի ՞ տարեկան է:

-6-8 ամսական երեխաներ էլ ունենք:

-Հիմնադրամի շահառուներից արդեն լիարժեք բուժված երեխաներ կամ երիտասարդներ եղե՞լ են:

-Այնպես չէ, որ միայն մեզնով սկսել են և մեզնով ավարտել են: Մեր գործունեության ժամկետը շատ կարճ է: Սակայն ունենք երեխաներ, որոնք նախկինում այլ տեղերից են աջակցություն ստացել, իսկ հետո դարձել են մեր շահառու: Եվ այո, մենք ունենք մի քանի դեպքեր, որ երեխաներն առողջացել են: Այդ դեպքերը մեզ շատ ուժ ու եռանդ են տալիս: Երբ արդյունք ենք տեսնում, հասկանում ենք, որ մեր պայքարն իսկապես արժե:

-Տիկին Դեմիրճյան, խոսեցիք այլ հիմնադրամներից աջակցություն ստացած երեխաներից, «Նվիրիր կյանք»-ն այլևս չի շարունակում իր գործունությունը, այդ հիմնադրամի արդյոք բոլո՞ր շահառու երեխաներն են հիմա ստանում ձեր աջակցությունը, դուրս մնացածներ կա ՞ն:

-Ես չեմ կարող ասել՝ բոլորն են, թե ոչ, քանի որ ես չգիտեմ այդ հիմնադրամի բոլոր շահառուներին: Այնուամենայնիվ, ունենք շատ-շատ շահառուներ, որոնք եկել են այդ հիմնադրամից, բնականաբար այն հիմնական մասը, որը վաղուց է բուժվում և ժամանակին եղել է «Նվիրիր կյանք»-ի շահառու, փակվելուց հետո փորձել է գտնել այլ ուղի: Ծնողներն ու բժիշկները միմյանց հետ շփվում են, և կարծում եմ չկա մեկը, ով օգնության կարիք ունի և մեր մասին չգիտի: 

-Տիկին Դեմիրճյան, տեղյակ եմ, որ ծխախոտ արտադրող 3 ընկերությունների հետ հանդիպում եք ունեցել: Ինչպես ավելի վաղ նշել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը` դրանցից մեկը մերժել էմյուսը սիմվոլիկ գումար էփոխանցելմյուսի հետ բանակցություններն ի՞նչ փուլում են:

-Այո մեկը մերժեց, մյուսի հետ բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ մեկի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ որոշակի գումար կփոխանցի հիմնադրամին:

 -Այս առումով որոշակի հակասական կարծիքներ հնչեցին, որպես տնօրեն ի՞նչ եք կարծումհիմնադրամի անվանը չի վնասի՞ արդյոք այն փաստը, որ քաղցկեղով հիվանդ անձանց բուժմանհամար գումար է տրամադրվում քաղցկեղ առաջացնող ապրանքի` ծխախոտի վաճառքից:

-Անկեղծ ասած, ես հակառակ կողմից եմ դրան նայում: Իմ անձնական կարծիքով, եթե որևէ կազմակերպության արտադրանքի արդյունքում կարող է քաղցկեղ առաջանալ, ապա աջակցություն ցուցաբերելն առավել ևս իր առաջնային պարտականությունը պետք է լինի: Կարծում եմ, որ սա ինչ-որ առումով իրենց սոցիալական պատասխանատվությունն է: Օրենսդրությունը ուսումնասիրել ենք, այս առումով որևէ սահմանափակում չունենք: Փորձում ենք ընդլայնել և մարդկանց տարբեր տեսակի հնարավորություններ տալ՝ մեզ աջակցելու համար: Ունենք բջջային հաղորդագրությամբ աջակցելու հնարավորություն, խանութներում նվիրատվության արկղեր ունենք:

-Տիկին Հակոբյանը նաև տեղեկացրել էր, որ լայն սպառման ապրանք արտադրողների հետ եք հանդիպումներ ունենալու՝ աջակցության ակնկալիքով: Արդեն հանդիպումներ եղե՞լ են և ո՞ւմ հետ:

-Հանդիպումներ նախատեսում ենք մյուս ամսվա համար: Սակայն մենք համագործակցություն ունենք նաև որոշ ռեստորանների հետ: Ցանկացած ռեստորան կամ սրճարան կարող է ունենալ մեկ ճաշատեսակ կամ սուրճի տեսակ, որի անունը դնելով «City of smile», դրա վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցում է հիմնադրամին: «Ոսկեվազ» ռեստորանում այդպիսի աղցան ունենք, «Գարուն» սրճարանում՝ սենդվիչ: Իսկ «Կարաս» սննդի ցանցից ամեն երկուշաբթի առաքված սննդի գումարի 5 տոկոսը ևս փոխանցվում է հիմնադրամին: «Սաս» սուպերմարկետներում «City of smile» խմորեղենի վաճառքի ողջ հասույթը ևս փոխանցվում է հիմնադրամին: Կարծում եմ, որ շատ գեղեցիկ ձև է, որ մարդիկ, վայելելով իրենց ժամանցը, միաժամանակ գիտակցում են, որ ինչ-որ բարի գործ են անում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
2920 դիտում

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ