Կրթության եւ գիտության նախարարը թելադրություն է տալու. վայրը անակնկալ է պահում

Մարտի 30-ին՝ ժամը 13:00-ին, կազմակերպվելու է համապետական կամ, թերեւս, ավելի ճիշտ կլինի ասել, համազգային թելադրություն:

Կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, ի տարբերություն որոշ դպրոցներում առկա կարծիքի, ընդգծեց, որ թելադրությունը կամավոր է, եւ դրան կարող են մասնակցել ինչպես դպրոցականները, այնպես էլ յուրաքանչյուր անձ: «Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի հեղինակը «Բաց կրթություն» հասարակական կազմակերպությունն է:

«Դա նախաձեռնություն է կամավորության սկզբունքով, որն առաջին անգամ մեկնարկել է 2018 թվականին՝ նախաձեռնող խմբի կողմից: Իմաստը հետեւյալն է՝ նույն օրը եւ նույն ժամին թե՛ Հայաստանի տարբեր շրջաններում, թե՛ արտասահմանյան մի քանի երկրների հայկական տարբեր համայնքներում գրելու են թելադրության նույն տեքստը: Այս տարի նախագիծը նվիրված է Թումանյանի 150-ամյակին: Նպատակն է բարձրաձայնել հայոց լեզվի խնդիրները, հայապահպանության անհրաժեշտությունը, ընդգծել գրագետ լինելու կարեւորությունը, նպաստել աշխարհում հայերենի տարածմանն ու պահպանմանը: Նախարարությունն աջակցում է այդ նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում: Ցանկացողները կարող են գրանցվել http://teladrutyun.am կայքում՝ որպես թելադրող կամ թելադրություն գրող, ուղղակի մի թերթ ու գրիչով մասնակցել թելադրությանը, խմբով գրել եւ հաճույք ստանալ թելադրությունից: Վստահաբար, դպրոցը ավարտելուց հետո բոլորով միասին թելադրություն չենք գրել»,- ասաց Գոհար Մամիկոնյանը:

Թելադրություն գրելու համար հարթակ դառնալու առաջարկ են արել մշակութային ու կրթական տարբեր հաստատություններ: Օրինակ՝ Հովհաննես Թումանյանի թանգարանը, Դերենիկ Դեմիրճյանի եւ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները, Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայաստանի ագրարային համալսարանը: Դպրոցներից Երեւանի N142-ը, N134-ը, «Վարդանանք» կրթահամալիրը, մարզերում Էջմիածնի «Էռնեկյան» դպրոցը, Աբովյանի N10-ը, Եղվարդի N3-ը եւ այլն: Թելադրության հարթակներ կլինեն նաեւ Գերմանիայի, Չեխիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Սիրիայի հայաշատ տարբեր քաղաքներ: «Միացել են նախագծին եւ ստեղծել են հարթակներ, որտեղ կարող են մեր հայրենակիցները, հայերեն իմացող մարդիկ, հայագետները, անկախ տարիքից, գրեն թելադրություն»,- նշեց նախարարի խորհրդականը:  

«Թելադրություն» կրթական նախագծին արդեն ընդհանուր առմամբ միացել է շուրջ 40 հարթակ: Թե՛ մասնակիցների, թե՛ հարթակների եւ թե՛ կամավորների գրանցումը շարունակում է: Գրավոր աշխատանքները ստուգելու են կամավորները: Հայոց լեզվի մասնագետ լինելը պարտադիր չէ: Նրանցից պարզապես պահանջվելու է մասնակիցների գրած թելադրության տեքստը համեմատել բնօրինակի հետ:

Ինչ վերաբերում է թելադրություն տվողներին, ապա նրանց մեջ կլինեն նաեւ հայտնի պետական, քաղաքական ու մշակույթի գործիչներ: Նրանց թվում՝ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում նախարարին հարցրինք, թե ո՞ր կենտրոնում է թելադրություն տալու: Ասաց, որ ուզում է դա անակնկալ լինի:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը եւս կլինի թելադրողներից մեկը: Այս դեպքում նույնպես վայրը դեռ հստակ չէ: «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի համար կենտրոնը պիտի հարմարեցված լինի: Մարզում է լինելու: Պիտի տեսնենք հարմարեցում կարողանո՞ւմ ենք ապահովել, թե ոչ»,- ասաց Գոհար Մամիկոնյանը: Ի դեպ, «Թելադրություն» նախագծին միացել է նաեւ լսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցը: «Այս տարի մեր թելադրությունը ներառական է լինելու եւ նաեւ ժեստերի լեզվով կթելադրվի նրանց համար, ովքեր կգրանցվեն լսողական խնդիրներով: Մենք կփորձեք ապահովել սարքեր, որ տեսողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիները եւս կարողանան մասնակցել»,- նկատեց ԿԳ նախարարի խորհրդականը:

Միջոցառման կազմակերպիչներն իրենց առաջ խնդիր են դրել այս տարի ունենալ ավելի շատ մասնակիցներ ու հարթակներ: Անցյալ տարի թելադրություն գրողների թիվը եղել է 333, հարթակներինը՝ 4: «Անցյալ տարի, ամենաերիտասարդ մասնակիցը, եթե չեմ սխալվում, եղել է 9 տարեկան, ամենամեծահասակը՝ 73»,- մանրամասնեց նա:

Նաեւ ընդգծեց, որ թելադրություն գրելու պարտադրանք չի եղել ինչպես նախագծի մասնակիցների, այնպես էլ դրան միացած հաստատությունների նկատմամբ. «Եթե որեւէ մեկը չի ցանկանում, ոչ ոք չի կարող սպառնալ, ստիպել, որ գրանցվի եւ թելադրություն գրի, ի սեր Աստծո: Կարծում եմ՝ ժամանակն է (նույնիսկ ուշացել ենք ) դուրս գալու այդ պարտադիրության սկզբունքից: Սա կամավոր գործընթաց է: Ուղղակի նախարարությունն ասում է՝ ես կարեւորում եմ հայոց լեզվի հետ կապված ցանկացած նախաձեռնություն, կարեւորում եմ հայոց լեզվի տարածումը, պահպանումը Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս, կարեւորում եմ, որ մեր քաղաքացիները կարողանան հայերեն ճիշտ գրել, հայերեն ճիշտ խոսել իմանան: Մենք բացարձակապես որեւէ մի հարթակի չենք ասել, հորդորել՝ միացիր մեզ: Դա իրենց կամավոր ընտրությունն է: Ասեմ ավելին, եղել են դպրոցների տնօրեններ, որոնք զանգել կամ գրել են՝ մենք սպասում ենք ձեր հրահանգին: Մենք ասել ենք, որ սա կամավորության սկզբունքով է, ուզում եք միացեք, չեք ուզում, մի միացեք: Հրահանգ չի լինելու»:

Թելադրությունը անսխալ գրած հարյուր մասնակիցները կստանան խրախուսական նվեր՝ գիրք: Անհատական արդյունքները չեն հրապարակայնացվի, այլ կուղարկվեն յուրաքանչյուր մասնակցին առանձին՝ ըստ կոդերի:

Տպել
7363 դիտում

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում՝ միջնադարի խավարն անցել է, Աստծո անունով չի ստացվի մոլորեցնել․ Թորոսյան

Քիչ է մնում Զախարովան անձամբ գա Հայաստան ու Գալստանյանի հետ մասնակցի գործընթացներին. Առաքելյան

Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունը Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է․ Սաֆարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Կառավարության նիստն անցկացվել է սահմանված կարգով

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել

Վազգեն Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է օրը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 72 ժամով

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը և ցուցումներ տվել հրամանատարներին

ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ կարևոր է․ վարչապետ

Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է

Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Գնել Սանոսյանին վերագրվող տունը կառուցում են նրա եղբայրները՝ ծնողների համար. մանրամասներ

ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման քաղաքական կամք և փոխադարձման պարագայում հնարավոր է հասնել խաղաղության․ Միրզոյան

8 թունավորում՝ 2024-ին․ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չօգտագործել անհայտ ծագման սունկ

Պարո՛ն Հակոբյան, երևի ժամանակի զգացողությունը կորցրել եք․ վեճ և Կառավարությանը հղված ուղերձ՝ Գյումրու ավագանու նիստում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է․ ինչ մարտահրավերներ են քննարկման առանցքում

Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դու պրովակատոր ես, «արա»-ով խոսելու արժանի կին, Կիրանց եկել եք՝ Արցախ 2 անե՞ք. Գեղամ Նազարյանը՝ Անի Գևորգյանին

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատարանում է

Բրյուսելի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը․ վարչապետն ընդունել է Դոմբրովսկիսին

Ժնևում կարճ առանձնազրույց են ունեցել Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

ՎԶԵԲ-ի գործարար համաժողովի շրջանակում քննարկվել է ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը տեղափոխվել է ոստիկանություն, երեխան՝ մանկատուն (տեսանյութ)

Սփյուռքում գործում է ավելի քան 800 հայկական դպրոց․ Փաշինյանը կարևորել է այդ կրթօջախներին աջակցության ցուցաբերումը