Էֆեկտիվ թալանը եւ թալանածը վերադարձնելու էֆեկտիվությունը. խմբագրական

«Գո՛րծ արեք, գո՛րծ, հերիք ա ժողովրդին տեսարաններով կերակրեք»։ Սա այն հիմնական քարոզչական կարգախոսն է, որով նախկին իշխանություններն ու կառուցողական ընդդիմության անվան տակ ծպտված նրանց թաքուն դաշնակիցները փորձում են ազդել հասարակական գիտակցության վրա։ Իսկ առավել կրթվածներն ավելի բարդ բառեր են օգտագործում՝ «կոնցեպտ», «տեսլական», «հայեցակարգ»․․․Իբր՝ իշխանություններն այդ ամենը չունեն, ու քանի որ չգիտեն ինչ անել՝ ստիպված անում են այն, ինչը գիտեն։

Իսկապե՞ս իշխանությունները չգիտեն՝ ինչ անել։ Բայց տասնամյակներ շարունակ քաղաքական ուժերը՝ տարբեր հարթակներից, փորձագետները՝ լրատվամիջոցների էջերում ու քաղաքացիներն՝ իրենց խոհանոցներում ամենայն մանրամասնությամբ հենց այդ հարցերն էին քննարկում՝ ինչպե՞ս երկիրը դուրս բերել ծանր վիճակից։ Եվ «ճանապարհային քարտեզը» միանգամայն հստակ էր․ պետք է արմատախիլ անել կոռուպցիան, վերացնել ստվերային տնտեսությունը, նորմալ մրցակցային դաշտ ապահովել, ժողովրդից թալանածը ետ բերել, կտրուկ մեծացնել բյուջեի մուտքերը, այդ միջոցներով բարձրացնել բանակի մարտունակությունն ու պետության անվտանգության մակարդակը, ներդրումային բարենպաստ միջավայր ապահովել, կասեցնել արտագաղթը, կրճատել ուռճացված պետական կառավարման համակարգը, բարձրացնել պետական ծախսումների արդյունավետությունը, վերացնել քաղաքական կոռուպցիան եւ ապահովել արդար ընտրություններ, ստեղծել իրապես անկախ դատաիրավական համակարգ․․․

Այլընտրանք պարզապես չկար, որովհետեւ բոլորի համար էլ հասկանալի էր՝ առանց այս քայլերի հնարավոր չի լինելու որեւէ բանի հասնել։ Իշխանությունները, մեծ հաշվով, հենց այս «ճանապարհային քարտեզով» էլ առաջ են շարժվում։ Արագությունը կամ արդյունավետությունը բավարար են, թե ոչ՝ այլ հարց է, բայց «անելիքը չիմանալու» մեջ իշխանություններին մեղադրելը հաստատ տեղին չէ։ Ուրիշ բան, որ այդ քայլերից յուրաքանչյուրը լուրջ դիմադրության է հանդիպում պոտենցիալ տուժողների կողմից, բայց որեւէ մեկը չէր էլ ակնկալում, որ գործընթացը յուղի պես է գնալու։

Հիմա՝ էֆեկտիվության մասին։ Բանն այնտեղ է հասել, որ նախկիններին փառաբանելու համար անգամ տեսակետներ են հնչում, թե «այո, նախկինները թալանել են, բայց թալանելու համար էլ է շնորհք պետք» (իբր՝ ներկաները չեն թալանում, որովհետեւ անգամ դրա շնորհքը չունեն)։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Ի՞նչ էֆեկտիվության մասին է խոսքը, եւ ինչո՞ւ էին նախկիններն իրենց առջեւ դրված խնդիրներն ավելի արդյունավետ լուծում (եթե, իհարկե, համեմատությունն ընդհանրապես տեղին է), քան ներկաները։

Սա հասկանալու համար պետք է արձանագրել, թե ի՞նչ խնդիրներ էին դրել իրենց առաջ նախկինները, եւ ի՞նչ խնդիրներ են փորձում լուծել ներկաները։ Ի վերջո՝ էֆեկտիվության տեսանկյունից ամենակարեւորը հենց նպատակի հստակեցումն է։ Հասկանալի է, չէ՞, որ, ասենք, «կուբիկ-ռուբիկ» հավաքելը շատ ավելի բարդ է, քան դրանով ընկույզ ջարդելը, եւ եթե մեկը որոշել է դրանով ընկույզ ջարդել՝ շատ ավելի էֆեկտիվ կգործի, քան հավաքել փորձողը։ Հիմա տեսեք։ Տնտեսության ոլորտում նախկիններն իրենց առջեւ հետեւյալ խնդիրն էին դրել՝ ստեղծել այնպիսի համակարգ, որ հնարավորինս արագ հարստանան (ամենակարճ ճանապարհը մենաշնորհներ ստեղծելն ու փայ մտնելն է), հանքանյութ արտահանեն, առեւտրային բալանսի մինուսն էլ փակեն արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած փողերով (համ էլ՝ Հայաստանում չեն մնա ու հեղափոխություն չեն անի)։ Համաձայնվեք՝ այս մոդելը կյանքի կոչելու համար մեծ խելք պետք չէ։ Իսկ ահա իրապես մրցունակ տնտեսություն ունենալն ու շրջափակման պայմաններում արդյունավետ զարգացում ապահովելը շատ ավելի բարդ խնդիր է։ Կամ՝ Արցախի հարցում նախկին իշխանություններն ակնհայտորեն իրենց առջեւ խնդիր էին դրել ոչ թե կարգավորել, այլ չկարգավորե՛լ հակամարտությունը։ Հասկանալի է, չէ՞, որ դա այնքան էլ բարդ չէ՝ պետք է պարզապես ձգձգել բանակցությունները, համաձայնվել ինչ-որ զիջումների ու հետո հրաժարվել, եւ այլն (առանց հաշվի առնելու, որ նախ՝ ժամանակը մեր օգտին չի աշխատում, եւ երկրորդ՝ վաղ թե ուշ դա «ինչ-որ տեղից դուրս է գալու»)։ Իսկ ահա հակամարտության կարգավորումը շատ ավելի բարդ է։

Ասվածը վերաբերում է գրեթե բոլոր ոլորտներին։ Ո՞րն է ավելի հեշտ (եւ ֆինանսական տեսանկյունից՝ ավելի ձեռնտու), կաշառք վերցնելն ու քաղաքի կենտրոնում սրճարանների տարածք հատկացնե՞լը, թե՞ դրանց դեմ պայքարելը, ո՞րն է ավելի հեշտ՝ թալանված փողերով «օբշչակ» հավաքելն ու այդ գումարներով քաղաքական «հաճախորդներ» պահե՞լը, թե՞ հանուն պետության ոչ պոպուլյար քայլերի գնալը՝ այդ ընթացքում քաղաքական հակառակորդներ վաստակելով։ Թե՞ այսօրվա իշխանություններն այդ ձեւերը չգիտեն (կամ այդքան «շնորհք» չունեն)։

Այնպես որ՝ էֆեկտիվության պակասը հորինվածք է։ Ընդամենը նշաձողն է բարձրացվել։

Տպել
4787 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին