Սահմանին իրավիճակի սրումը ավելի կթեժացնի հակամարտությունը եւ այդ դեպքում խաղաղ լուծման շանս չկա. քաղաքագետ

Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Մինսկի խումբը հայտարարեց, որ հանդիպմանը ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարեւորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ: Նույն օրը, սակայն, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձեւաչափ չի լինելու. «Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձեւաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձեւակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: 

Ինչ զարգացումներ կարող են հետեւել այս ամենին: Մեր հարցերին պատասխանել է քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

- Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: Ի՞նչ ակնկալել այս հանդիպումից եւ ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել դրանից հետո տեղի ունեցած հայտարարություններից:

- Ընդհանուր առմամբ հանդիպումը կարելի է դրական համարել՝ դատելով հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունից, ըստ որի՝ հանդիպումը անցել է դրական մթնոլորտում եւ կողմերը նաեւ որոշել են մի շարք մարդասիրական նախաձեռնություններ իրականացնել, որը նաեւ կնպաստի կողմերի միջեւ փոխվստահելիության մակարդակի բարձրացմանը: Իսկ ընդհանրապես միամտություն կլիներ ակնկալել, որ Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումից հետո բեկում կլինի բանակցային գործընթացում:

Ղարաբաղյան հակամարտությունն այնքան բարդ հակամարտություն է, որ դրա լուծման համար ոչ թե 1, 2, 3 հանդիպումներ են պետք, այլ տարիներ: Բնականաբար առաջին հանդիպումը չէր կարող բեկումնային լինել: Բայց, ինչպես նշեցի, դատելով կողմերի տարածած հայտարարությունից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունից հանդիպումը դրական է անցել:

- Ինչպես նշեցիք՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ: Հնարավո՞ր է, որ այդ շրջանակներում գերիների փոխանակություն տեղի ունենա եւ առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը վերադարձվի Հայաստան:

- Ես կարծում եմ, որ դա միանգամայն հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ վերջերս ադրբեջանական կողմից ինչ-որ մեկն անցել էր սահմանը: Շատ հնարավոր է գերիների փոխանակում եւ դա միանգամայն տրամաբանական կլինի ու կմեծացնի փոխվստահության մակարդակը: Սա նաեւ շատ կարեւոր ուղերձ կլինի՝ հետագայում կողմերի համար դրական մթնոլորտի ներքո բանակցությունները շարունակելու:

Ընդհանրապես այսպիսի հակամարտությունները միանգամից չեն լուծվում: Դրանք քայլ առ քայլ՝ փոքր քայլերով են լուծվում եւ այս տեսանկյունից շատ տրամաբանական կլինի, եթե երկու կողմերի մոտ գտնվող գերիները փոխանակվեն եւ այլեւս չլինեն գերիներ:

- Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը կտրականապես դեմ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն:

- Ալիեւը մտահոգվում է այն պատճառով, որ եթե նա բանակցությունների մեջ մտնի Արցախի ներկայացուցիչների հետ, ապա ըստ էության կճանաչի Արցախի սուբյեկտայնությունը, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին փորձում է անել այնպես, որ չճանաչի: Մասնավորապես նրանք անընդհատ իրենց հաղորդագրություններում եւ հայտարարություններում նշում են՝ Ղարաբաղի անջատողական ուժեր, եւ եթե նրանք իրենց կարծիքով բանակցությունների մեջ մտնեն Արցախի ներկայացուցիչների հետ, ապա ըստ էության խոստովանում են, որ հակամարտության եւս մեկ կողմ է նաեւ Արցախի Հանրապետությունը: Այ հենց այս պատճառով Ալիեւը չի ցանկանում ուղիղ բանակցությունների մեջ մտնել Արցախի ներկայացուցիչների հետ: Սակայն կոնֆլիկտի, հակամարտության լուծման համար սա ամենակարեւոր պայմաններից մեկն է, որովհետեւ առանց Արցախի ներկայացուցիչների անհնար է այս հակամարտության լուծումը: Այդ մասին նաեւ նախկինում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք նշում էին, որ ինչ-որ մի պահից պետք է անպայման Արցախի ներկայացուցիչները միանան այս բանակցություններին: Եթե Ալիեւը իսկապես ուզում է գնալ հակամարտության լուծման, ապա պետք է ընդունի այն փաստը, որ Արցախը հակամարտության կողմ է եւ նրա հետ բանակցությունների սեղանի շուրջ նստի: Սա ոչ հաղթանակ է, ոչ պարտություն, պետք է այս իրողության հետ հաշվի նստել: Եթե Ալիեւն ուզում է այս հարցը լուծել, ապա պետք է Արցախը ներգրավի բանակցություններում, եթե՝ ոչ, ապա նա կշարունակի այս մարտավարությունը:

- ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց, որ երկու առաջնորդներն ընդգծել են խաղաղությանը նպաստող մթնոլորտի կառուցման եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարեւորությունը: Արդյո՞ք այս պայմանավորվածության ֆոնին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտելու փորձեր կանի:

- Դատելով Ալիեւի անկանխատեսելիությունից՝ այո, շատ հնարավոր է, որ Ալիեւը հրադադարի ռեժիմի խախտման փորձեր անի, հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերը, երբ ամեն բանակցությունից առաջ կամ հետո Ալիեւը գնացել է սահմանին իրավիճակի թեժացման, ադրբեջանցի դիպուկահարները հայ զինվորների կամ խաղաղ քաղաքացիական բնակչության վրա են կրակել: Այնպես, որ այդ գործելաոճը բնորոշ է Ալիեւին եւ որեւէ բան չի կարելի բացառել: Բայց ես հուսով եմ, որ Դուշանբեի պայմանավորվածությունները կհարգվեն Ալիեւի կողմից եւ նա չի գնա այդպիսի արկածախնդիր քայլի, քանի որ սահմանին իրավիճակի սրումը ավելի կթեժացնի հակամարտությունը ու այդ դեպքում, որեւէ շանս չկա, որ այս հակամարտությունը կարող է խաղաղ ճանապարհով լուծվել:

- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձեւաչափ չի լինելու եւ այսպիսի վերաձեւակերպում է արել՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի այս կոշտ դիրքորոշումը: Ինչ է նշանակում այս հայտարարությունը եւ ինչ սպասել դրանից:

- Ընդհանուր առմամբ նորմալ եմ գնահատում, որ պաշտպանության նախարարները կոշտ հռետորաբանությամբ են հանդես գալիս: Ամբողջ աշխարհում հակամարտություն ունեցող երկրներում պաշտպանության նախարարները «բազեներն» են եւ նրանք ավելի կոշտ հռետորաբանություն են ցուցաբերում, քան տվյալ երկրների ղեկավարները կամ արտգործնախարարները: Այս տեսանկյունից ես կարեւորում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ու արտգործնախարարները կոշտ հռետորաբանություն չցուցաբերեն: Նրանք պետք է ավելի ադեկվատ հայտարարություններ անեն: Իսկ պաշտպանության նախարարների հայտարարություններն ընդհանուր առմամբ միանգամայն բնական են: Սա ըստ էության առաջին նմանատիպ հայտարարությունը չէ, ուղղակի ձեւակերպումն է նոր: Օրինակ, նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարում էր, որ եթե Ադրբեջանը գնա պատերազմի, ապա Ադրբեջանի պետականությանը անուղղելի վնասներ կհասցվի: Ըստ էության նա խոսում էր այն բանի մասին, ինչը որ հիմա ասում է Դավիթ Տոնոյանը, բայց ձեւակերպումներն են տարբեր: Նաեւ մեր նախկին պաշտպանության նախարարները բազմիցս հայտարարել են, որ եթե Ադրբեջանը գնա արկածախնդրության, ապա նրանք փոխհատուցելու են նոր տարածքային կորուստներով:

- Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն կա՞:

- Տեսականորեն միշտ էլ կա, եթե հաշվի առնենք, որ հակամարտությունը լուծված չէ: Նույնիսկ այնպիսի խոշոր միջուկային երկրներ, ինչպիսին Հնդկաստանն ու Պակիստանն են, վերջին ժամանակներս պատերազմի շեմին էին կանգնած՝ նույնիսկ Հնդկաստանի ինքնաթիռ էր խոցվել: Այնպես որ մեր պարագայում էլ, երբեք չի կարելի բացառել, որ կլինի պատերազմ՝ քանի դեռ խնդիրը լուծված չէ: Բայց ընդհանուր առմամբ՝ դատելով այս բարենպաստ մթնոլորտից, որ կողմերը զսպվածություն են ցուցաբերում, սահմանին իրավիճակը անհամեմատ ավելի խաղաղ է, քան նախկինում, պետք է ասել, որ այս պահին այդպիսի նախանշաններ չկան:

Տպել
3187 դիտում

Շոյգուն շատ աշխատանք կունենա, նա գիտի զինված ուժերի կարիքները և արդյունաբերության հնարավորությունները. Պուտին

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում, դիտարկվում է Նորագյուղը դարձնել Երևանի նոր կենտրոնը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես սեփական ցանկությամբ, զինծառայողները սննդի կարիք չունեն. ՊՆ

Մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է. Միրզոյան

Եթե ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Հայաստանում թունավորման ավելի քան 900 դեպք է գրանցվել․ մասնագետը զգուշացնում է

AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն

Ադրբեջանում 21 մարդ հետախուզվում է մարդկանց վաճառքով զբաղվելու, թրաֆիքինգի մեջ ներգրավելու համար

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ