Ապրիլյան պատերազմ. վերականգնողական կենտրոնում վիրավոր զինվորների երեք տարիներն ու ձեռքբերումները

Լուսանկրաում՝ Ավետիս Զարգարյան

Ապրլի 2-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում էին Աժ «Իմ քայլը» խմբկացության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Արփինե Դավոյանը: Պատգամավորներն այցելեցին Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված եւ կենտրոնում բուժվող զինվորներին, զրուցեցին նրանց հետ, ծանոթացան կենտրոնի սարքավորումներին, եւ այն պայմաններին, որտեղ տղաներն իրենց օրվա մեծ մասն են անցկացնում:

Աժ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշեց, որ շատ կարեւոր է կենտրոնը մշտապես ուշադրության կենտրոնում պահել եւ յուրաքանչյուր ամբիոնից բարձրաձայնել: Պատգամավորի համոզմամբ՝ այն, որ պետությունը պիտի իր բյուջեում ներառի օգնություն տվյալ վերականգնողական կենտրոնին՝ միանշանակ է. «Ես կփորձեմ այդ հարցով դիմել կառավարությանը, որպեսզի հետամուտ լինի, քանի որ շատ եմ կարեւորում, որ կենտրոնն այսուհետ լինի պետության աջակցության տակ՝ պաշտպանության եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ: Այստեղ բավականին լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, քանի որ, ինչպես արդեն նշվեց, ունենեք 9 հազար վիրավորված զինծառայողներ, որոնք այսպես, թե այնպես բուժօգնության կարիք ունեն: Մեծ առավելություն է, որ կենտրոնը լուծում է նաեւ զինվորների զբաղվածության եւ կրթության հարցը, նրանք ազատ ժամանակ այստեղ զբաղվում են տարբեր արդյունավետ աշխատանքներով, եւ կարծես թե մեկ ընտանիք են, բացի այդ համակարգչային կրթություն են ստանում, լեզուների իմացություն են ձեռք բերում»,-ասաց Աժ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Կենտրոնում բուժում ստացող տղաներին էին այցելել նաեւ Ապրիլյան պատերազմի մասնակից, հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամները: Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հատուկ հյուրընկալություն էր կազմակերպել Աբաջյանի ընտանիքի համար, որոնց կենտրոնում անակնկալ էր սպասվում:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին կից այսօր էլ շարունակվում են շինարարական աշխատանքները, տարածքն ընդլայնվում է տղաների հետագա ժամանցն ու բուժման արդյունավետությանը նպաստելու նպատակով: Արմեն Մուրադյանը հայտնեց, որ նպատակ ունեն նոր կառուցվող եւ դեռ շինարարական ընթացքի մեջ գտնվող կոնֆերանսների դահլիճը Ռոբերտ Աբաջյանի անունով կոչել: Արմեն Մուրադյանը Ռոբերտի ծնողներին ցույց տվեց դահլիճն ու դրան կից գրադարանը եւ պաշտոնական թույլտվություն խնդրեց՝ այն Ռոբերտի անունով կոչելու համար: Չնայած մեծ ցավին ու արդեն երրորդ տարին որդու բացակայության անդառնալի կորստին, զինվորի հարազատները շարունակում են ժպտալ, նրանք սիրով ու հպարտությամբ համաձայնվեցին: «Այն, ինչ կապված է զինվորի առողջության եւ նրանց վերականգնման հետ, մեզ համար մեծ նշանակություն ունի եւ առավել մեծ նշանակություն կարող է ունենալ, երբ այն կոչվելու է մեր Ռոբերտիկի անունով»,-ասաց Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Ռոբերտ Աբաջյանը:

Ապրիլյան պատերազմից երեք տարի է անցել, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներից շատերի մոտ արդեն բավականաչափ առաջխաղացում կա: Կենտրոնի աշխատակիցները հպարտությամբ փաստում են, որ իրենց աչքի առաջ կատարվել են անհնարին թվացող բաներ:

Կենտրոնում բուժվող Ավետիս Զարգարյանը մարտերի ժամանակ ամենածանր վիրավորած զինծառայողներից է, որը հատուկ զինվորական ծառայության անցնելու համար եկել էր ՌԴ-ից: Ավետիսը անցել է կյանքի ու մահվան, վիրահատությունների, վերականգնողական բուժման ծանր շրջանն ու շարունակում է պայքարը՝ կորցրած առողջությունը վերականգնելու համար: Նա շարունակում է բուժում ստանալ վերականգնողական կենտրոնում, միակ երազանքը քայլելն է:

«Ուրախ եմ, որ թեկուզ այս ձեւով, բայց ապրում եմ, տխուր եմ, որ ընկերներիս եմ կորցրել, վաշտիս հրամանատարին եմ կորցրել: Ափսոսանք կա, մեծ ափսոսանք...: Ես ապրիլի չորսին եմ վիրավորվել, գնացել էինք վիրավոր տղեքի մարմինները բերելու, այդտեղ էլ վիրավորվեցի»,-ասաց Ավետիսը: Ավետիս Զարգարյանը պատմեց, որ հիմնականում ազատ ժամանակ էլ չեն ունենում, հագեցած գրաֆիկ ունի, սակայն ժամանակը կենտրոնում, տղաների հետ հիանալի է անցնում: Ավետիսը երբեմն գնում տուն, բայց հիմնականում այստեղ է լինում:

Տպել
2771 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ