Նրանք իմ ընկերներն էին. թե ինչ ցավ ապրեցի, խոսքերով ասել հնարավոր չէ. Քառօրյայի լոռեցի մասնակից

Լոռեցի Արագած Աբրահամյանը մեկն է այն հերոս տղաներից, ով  պայքարեց  հայրենիքի սահմանների անառիկության և երկրի խաղաղության համար: Հիշում է, որ հակառակորդի գռադ-կայանից առաջինը հրետակոծության ենթարկվեց իրենց զորամասը: Տագնապի ազդանշանների ներքո մի քիչ խուճապահար զորամասից դուրս եկան ու բարեբախտաբար, առանց կորուստների: Հետո արդեն շարժվեցին դեպի իրենց տեղակայման վայրեր, որտեղ օր ու գիշեր մարտի բռնվեցին թշնամու դեմ:

2 ամիս էր մնացել, որ ավարտեր ծառայությունը, երբ սկսվեց քառօրյա պատերազմը: Արագածի համար այդ 4 օրը միայն հաղթանակներով չէր լցված,  քառօրյա պատերազմի  ընթացքում զոհվեցին Արագածի ընկերները, ընկան հերոսի մահով հանուն հայրենիքի եւ երկրի խաղաղության:

Արագածը ծառայելիս է եղել Ֆիզուլիում՝ զրահատանկային գումարտակում: Տագնապի ազդանշանից հետո անմիջապես ուղեւորվել են առաջնագիծ՝ դեպի Ջաբրահիլ: Ասում է, ճանապարհին արդեն իրենցից մեկ տանկ է վնասվել, վիրավորներ են տվել, բայց նորից մտել են առաջնագիծ՝ կռվի դաշտ:

18-20 տարեկան երիտասարդների համար, ովքեր պատերազմի մասին լսել էին միայն մեծերի պատմածով եւ տեսել ֆիլմերում, մի քիչ անսովոր էր անցնել այդ դժոխային օրերի միջով:

«Մինչ պատերազմը սկսելն էի խոսել ընտանիքիս անդամների հետ, երբ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հետագայում, երբ մտանք մարտական գործողությունների վայր, չէի պատկերացնում, որ ողջ հայ ազգն է տեղյակ, դրա համար էլ չէի ցանկանում զանգել տուն ու ասել, թե ինչ է կատարվում: Մերոնք համացանցից էին իմացել, ապրիլի 5-ին,  երբ իրավիճակը ավելի հանգիստ էր, այդ ժամանակ զանգեցի ու ասեցի՝ ես լավ եմ, անգամ չասեցի, որ զոհված ընկերներ ունեմ»,-պատմում է նա:

Արագածը հիշում է՝ տագնապի ազդանշանից հետո սկզբում չէր պատկերացնում, թե ինչ է կատարվում.

«Սկզբում մի քիչ խուճապի մեջ էինք, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, մեր զորամասը հակառակորդի գռադից գնդակոծվեց, մենք դրանից դուրս եկանք, մի քիչ խուճապ կար սկզբում, սակայն հետո արդեն կարողացանք մեր առջեւ դրված խնդիրը կատարել»:

Թեպետ ինքը չի վիրավորվել, սակայն ցավով է հիշում ոչ միայն այդ օրերը, այլ նաեւ զոհված ծառայակից ընկերներին.

«Նրանք իմ ընկերներն էին, թե ինչ ցավ ապրեցի, խոսքերով ասել հնարավոր չէ, դա իմ մեջ է, ու ես չեմ կարող բառերով ասել… կորուստը մեծ էր մեզ համար, իրենց ընտանիքի ու ողջ հայության համար, չէինք ցանկանում ոչ ոքի ասել ու նաեւ հակառակորդին տեղեկությունը չհասնելու համար»:

Այն ժամանակ դեռ 20-ամյա պարտադիր ժամկետային զինծառայողը դժվարանում է ասել, թե ինչ էր զգում կռվի թեժ պահին.

«Այդ պահին չէի մտածում ոչնչի մասին, անգամ չէի մտածում, որ կարող է ես խոցվեմ, մեր խնդիրը հակառակորդի տանկը խոցելը չէր այդ ժամանակ, մեր խնդիրը հակառակորդի ՀՏԿ-ները խոցելն էր, քանի որ այնտեղից ճնշման տակ էին պահում մեր առաջնագիծը… Կամուլյածիվ արկ կանչեցինք, որ վերջինը դրանով կրակենք, ու երբ դուրս եկանք, արդեն մեր դիմացը տանկ էր դուրս եկել: Մեր արագ կողմնորոշվելու արդյունքում խոցեցինք իրենց տանկը: Հպարտ եմ, որ կարողացանք նյութական ու մարդկային կորուստներ պատճառել հակառակորդին»:

Որպես քառօրյա պատերազմի մասնակից, Արագածը դժգոհ է պետական ուշադրությունից ու հոգատարությունից:  Որպես օրինակ հիշեցնում է՝ սովորում է ՎՊՀ-ի 4-րդ կուրսում: Նախկինում վարձի մի մասը վճարում էր համալսարանը, մնացած մասը՝ Լոռու նախկին մարզպետը: Այսօր միայն համալսարանն է զեղչում իր վարձավճարի մի մասը, մյուս մասը իր ուսերին է դրված, որը դժվարանում է վճարել, մինչդեռ տեղական, մարզային ու հանրապետական իշխանությունների համար դժվար չէր լինի հոգալ այս խնդիրը:

Տպել
2303 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ