Մենք այստեղ ենք ինչ-որ մեկի կյանքը փոխելու համար. շարունակվում է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ

ՀՀ վարչապետի տիկին,  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ  դեսպան Վարուժան Ներսեսյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ի երեկոյան Վաշինգտոնում ներկա է գտնվել «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնած բարեգործական գալա-ընթրիքին: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից:

Միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 250-ը. նրանց թվում են՝ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոթ Ռոթենշթեյնը տիկնոջ՝ Լիզա Բարսումյան-Ռոթենշթեյնի հետ, բարեգործական ընթրիքներին իր ակտիվ մասնակցությամբ հայտնի Աննա Թոթայը, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, աշխարհահռչակ ուռուցքաբան Սամիր Խլեյֆը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը, Վաշինգտոնում հայտնի այլ բժշկներ, մտավորականներ և հասարակական գործիչներ:

Գալա-ընթրիքը մեկնարկել է ՀՀ և ԱՄՆ օրհներգերով: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և միջոցառման կազմակերպիչ Վահագն Մարտիրոսյանը: Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն (ԱՄՆ Արևելյան թեմ) էլ սրբազան աղոթքով օրհնել է միջոցառումը ու շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին, որ հնարավորություն են ընձեռում, որ բազմաթիվ մարդիկ բարեգործության մասնակից դառնան:

Ընթրիքին Ելույթով հանդես է եկել նաև միջոցառման պատվավոր հյուր Աննա Հակոբյանը: Ողջունելով քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության համար կազմակերպված բարեգործական միջոցառումը, վարչապետի տիկինը շեշտել է, որ հանդիպման նպատակը մեկն է՝ օգնելու երեխաներին, ովքեր այս պահին պայքարում են քաղցկեղին դեմ:

«Մենք այստեղ ենք, որպեսզի կանգնենք նրանց թիկունքին և աջակցենք նրանց այդ դժվար ճանապարհին: Դուք երբևէ տեսե˚լ եք երեխայի, որ հաղթահարել է քաղցկեղը: Նրանք աշխարհի ամենաուժեղ մարդիկ են: Նրանց փոքրիկ մարմիններն այնքան մեծ ուժ և այնքան շատ էներգիա ունեն: Նրանք այնքան գեղեցիկ և այնքան խորն են ժպտում: Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ի˚նչ է անում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը, ես պատասխանում եմ, որ «Ժպիտների քաղաք»-ը քաղցկեղով հիվանդ երեխաներին ու երիտասարդներին ժպիտն է վերադարձում, վերադարձնում է ժպիտը նրանց ընտանիքներին և նրանց օջախներին:

Քաղցկեղը դա լոկ հիվանդություն է, մենք այն չպետք է ընկալենք իբրև դատավճիռ, մենք պետք է հաղթահարենք քաղցկեղը: Գուցե մի փոքր տարօրինակ հնչի այն ինչ ես պետք է ասեմ, բայց քաղցկեղը մի դրական բան էլ ունի. քաղցկեղը մեզ միավորել է: Երբ մենք տեսնում ենք քաղցկեղով հիվանդ երեխայի, անկախ նրանից՝ կրոնական և ազգային ինչ պատկանելություն ունի, մենք ցանկանում ենք օգնության ձեռք մեկնել, մեր աջակցությունը ցուցաբերել: Այդ բազմաթիվ պահերին մենք միավորվում ենք: Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդության 9000 դեպք և նրանցից հարյուրը՝ երեխաներ: Մինչ մենք այստեղ խոսում ենք, Հայաստանում ևս մեկ երեխայի մոտ քաղցկեղ են կանխորոշում:

Նա գուցե ինչ-որ մեկի մայրն է, քույրը կամ զավակը, ինչ-որ մեկի հայրը, եղբայրը, պապիկը կամ տատիկը, ընկերը կամ նոր ամուսնացած դուստրը: Նրանք բոլորը մենք ենք: Եվ դա մեր պատասխանատվությունն է, մեր պարտքն է կանգնել է նրանց կողքին, կանգնել մեր ընկերների կողքին և թույլ չտալ նրանց մահանալ: Եվ հենց դա է պատճառը, թե ինչու ենք մենք բոլորս այստեղ, և դա է պատճառը, թե ինչու է «Ժպիտների քաղաքը» այստեղ: Մենք այստեղ ենք ինչ-որ մեկի կյանքը փոխելու համար»,- ասել է Աննա Հակոբյանը:

Տպել
1734 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ