Ծանրամարտից ու բռնցքամարտից մինչեւ ֆուտբոլ. ապրիլի 7-ին ընդառաջ ներկայացնենք հայկական սպորտի գեղեցկուհիներին

Այս մարզուհիները որքան ուժեղ են մրցահարթակում, ռինգում, խաղադաշտում, նույնքան հմայիչ ու կանացի են առօրյա կյանքում: Միջազգային ասպարեզում նրանց մեծ մասն անմասն չի մնացել մեդալների պայքարից: Պարբերաբար Հայաստան են վերադարձել մեդալներով: Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրվան ընդառաջ ներկայացնենք հայկական սպորտի գեղեցկուհիներին:

Ծանրամարտ

Նազիկ Ավդալյան

2009 թ. նա դարձավ անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը: Ավտովթարի պատճառով մոտ 5 տարի դադարից հետո իր մեջ ուժ գտավ 2015-ին վերադառնալու մեծ սպորտ եւ 2016-ին նվաճեց Եվրոպայի առաջնության իր 2-րդ ոսկին: Ռիո 2016-ից հետո ավարտեց կարիերան:

Հռիփսիմե Խուրշուդյան

Երկար տարիներ հայկական ծանրամարտը ներկայացրել է նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը: Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, բազմակի մրցանակակիր: Նրա կարիերան, սակայն, տխուր ավարտ ունեցավ: Հռիփսիմեն պատժվեց Պեկին 2008-ում ու Լոնդոն 2012-ում արգելված խթանիչներ օգտագործելու համար: Արդյունքում թե նա, եւ թե Հայաստանը զրկվեցին Լոնդոն 2012-ի բրոնզե մեդալից:

Բռնցքամարտ

Անուշ Գրիգորյան

Վերջերս Եվրոպայի առաջնությունում իր ելույթով հայ մարզասերներին ուրախացրեց բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը: Մարտին Վլադիկավկազում կայացած Եվրոպայի 18-22 տարեկանների 2019 թ. առաջնությունից նա վերադարձավ ոսկե մեդալով: Անուշը նաեւ համաշխարհայի ուսանողական խաղերի բրոնզեմեդալակիր է, երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:

Անի Հովսեփյան

Վլադիկավկազից մեդալով վերադարձավ նաեւ Անի Հովսեփյանը (լուսանկարում՝ Գարիկ Պապոյանի կողքին): Նա հասավ մինչեւ եզրափակիչ: Այնտեղ պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին. բավարարվեց միայն արծաթով:

Հրաձգություն

Լիլիթ Մկրտչյան

Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի առաջության արծաթեմեդալակիր է: Այդ մեդալը նվաճել է 2017 թ.: Սլովենիայի Մարիբոր քաղաքում տեղի ունեցած մրցաշարում 10 մ վազող թիրախ մրցաձեւում նա զիջեց միայն ուկրաինացի Գալինա Ավրամենկոյին:

Բաթմինտոն

Լիլիթ Պողոսյան

Հիմնականում այս մարզուհու ջանքերով է, որ Հայաստանը ներկայացուցիչ ունի բաթմինտոնի միջազգային մրցումներում: Հաջողության հասնելու համար Լիլիթը տեւական ժամանակ է՝ մարզվում է Դանիայում տարբեր երկրներից ժամանած մարզիկների համար կազմակերպված ճամբարում: Նրա շնորհիվ ամռանը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերում առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ կունենա բադմինտոնի կանանց մենախաղերում։

Գեղասահք

Անաստասիա Գալուսյտյան

Անաստասիան վերջին տարիների Հայաստանն է ներկայացնում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում: Թեեւ այս մարզաձեւում հզոր երկրների դեմ պայքարել չի ստացվում, սակայն նա միշտ լուրջ նպատակներ է դնում, դրանցից մեկն օլիմպիական խաղերին մասնակցելն է:

Մարմնամարզություն

Հուրի Գեբեշյան

ԱՄՆ-ում ապրող, մարզվող ու աշխատող Հուրին Ռիո 2016-ում դարձավ ՀՀ-ն օլիմպիական խաղերում ներկայացնող առաջին կին մարմնամարզիկը: Մեդալների համար թեեւ նա չպայքարեց, բայց իր հետքը թողեց մարմնամարզությունում: Օլիմպիական խաղերում ցուցադրեց իր հորինած տարրը, որը կոչվեց նրա անունով: Հուրին, ի տարբերություն շատ մարզիկների, այլ հիմնական աշխատանք ուներ, որը ոչ մի պարագայում չէր 2-րդ պլան մղել: Նա ԱՄՆ-ում մանկաբարձական վիրահատություններ կատարող վիրաբույժի օգնական էր ու մարզումները պետք է հարմարեցներ աշխատանքի հետ:

Շախմատ

Էլինա Դանիելյան

Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ՀՀ 6-ակի չեմպիոն է: Նա նաեւ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող է:

Լիլիթ Մկրտչյան

Կանանց գրոսմայստեր, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը մի պահ նույնիսկ մոտ էր քաղաքականություն մտնելուն: Նա մասնակցեց ՀՀ ԱԺ 2017 թ. ընտրություններին: Հավաքեց, սակայն, ընդամենը 216 ձայն:

Լիլիթ Գալոյան

Կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանի մարզական կարիերան էլ հարցականի տակ է: Այս շրջանում նա դատական գործընթացների մեջ է: Հայց է ներկայացրել ՀՀ Շախմատի ֆեդերացիայի դեմ: Պահանջում է սոցիալական օգնության գումարը եւ պնդում է, որ իրեն ապօրինի փաստաթղթերի հիման վրա են հանել ՀՀ հավաքականից:

Ֆուտբոլ

Լուսանկարը՝ Նենսի Ավեսյանի արխիվից

Եվ 2 մարզուհիներ, որոնք հայաստանցի մարզասերներին դեռեւս անծանոթ են՝ ֆուտբոլիստուհիներ Նենսի Ավեսյանը եւ Մարալ Արթինը: Վերջերս նրանց հետ հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադեւոսյանը: 1990 թ. ծնված Նենսին ու 2000 թ. ծնված Մարալը հանդես են գալու ՀՀ կանանց ֆուտբոլի հավաքականում, որը ձեւավորվելու է հաջորդ տարվանից:

Մարալ Արթինը՝ աջից

Տպել
3718 դիտում

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել