Հայտնի են ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման մրցույթի արդյունքները

08/04/2019 schedule16:10

Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման 5-րդ ամենամյա մրցույթը: Այս տարի մրցույթին դիմել են 300-ից ավելի մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից և Ջավախքից: Եզրափակիչ փուլ են անցել նրանցից 55-ը՝ կրկին ներկայացնելով բոլոր մարզերը:

Առաջին անգամ ԴիջիԿոդում դպրոցականները մրցել են ոչ միայն Աղուէս/Scratch և Կրիայ/K-Turtle լեզուներով ստեղծած ծրագրերով, այլև Python` բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով գրված աշխատանքներով: Ի դեպ, ժյուրիի անդամները մասնագիտական մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրավորման լեզուներ տիրապետող արմաթցիների նկատմամբ: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մրցույթի մասնակիցները հանդես են եկել առավել օպտիմալ լուծումներով:

«Մեր նպատակը ոչ թե օգտատերերի, այլ ստեղծողների սերունդ կրթելն է, այնպիսի մարդկանց հնարավորություն ընձեռելը, ովքեր իրենց ստեղծարարությամբ թելադրող են։ Իմ առաջին խաղը 1987-89թթ․ եմ խաղացել, իսկ այն մակարդակով մի քանի անգամ ավելի ցածր էր ու որակով շատ էր զիջում ներկայիս պատանի խաղ ստեղծողների աշխատանքներին։ Այսօրվա երեխաները ստեղծում են այնպիսի որակի խաղեր, որի մասին մենք՝ 90-ականների պատանիներս երազում էինք։ Սեփական ապագան կերտելու համար պետք չէ 18 տարեկանում սկսել ինչ-որ բաներ անել 25-ում արդյունքի հասնելու համար, պետք է սկսել 12 տարեկանից, 16-ում ունենալ այն, ինչ կարող ես ունենալ 25 տարեկանում, իսկ 25-ում ավելի մեծ նվաճումների ձգտել», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԴիջիԿոդի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, - «Այս տարի աշխատանքներն ավելի շատ ստեղծագործական էին և ամբողջությամբ արտացոլում էին աշակերտների սեփական գաղափարները: Բացի այդ, չափազանց ոգևորիչ էր նաև, որ եզրափակիչ փուլում փորձառուներին չէին զիջում մեր նորաստեղծ խմբակների աշակերտները: Արմաթների ընդլայնման և ԴիջիԿոդի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրության շնորհիվ` նախատեսում ենք մրցույթը վերածել մարզային ձևաչափի, որպեսզի հնարավոր լինի բացահայտել  թաքնված բոլոր տաղանդներին»:

Արմաթցի դպրոցականների ստեղծած խաղերին և ծրագրերին մեկ ամբողջ օր ծանոթացել են ժյուրիի անդամները: Ժյուրիի կազմում էին Սաթենիկ Մնացականյանը (Լեւիաթան), Նատալյա Տուրովցևան (Ucom), Արթուր Խալաթյանը (ՀԱՀ), Արման Պողոսյանը (Ինստիգեյթ), Արման Աթոյանը (Arloopa), Վահե Տոռոզյանը (Mindup Games), Տիգրան Մինասյանը (Noor Games), Հրաչ Խաչատրյանը (Սայմոթեք) և Գոռ Վարդանյանը (ՖայմԹեք):

Մինչեւ 13 եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար Արցախի ԱՏՏԿ-ի արմաթցի սան Քրիստիան Ալեքսանյանն իր «Հայ զինվոր» խաղով եւ Սեւանի ավագ դպրոցի սաներ Արայիկ Գաբրիելյանն ու Շահեն Հակոբյանն համատեղ ստեղծած «Unknown Soldier» խաղով:

Կրիայ/K-turtle ծրագրով «Լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում հաղթել է Մասիսի թիվ 1 հիմնական դպրոցի սան Էդգար Հարությունյանն իր «3D ուղղանկյունանիստ պտույտ» նախագծով:

Մինչեւ 13 եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» տիտղոսին են արժանացել համապատասխանաբար Գանձակի թիվ 1 դպրոցի սան Թորգոմ Միսակյանը «Արդուինո լաբորատորիա» եւ Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի սան Արամ Խաչատրյանը «Ուրախ ֆիզիկա» նախագծերով:

Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի սան Տիգրան Խաչատրյանն իր «Բու» խաղով հաղթել է «Լավագույն գծագրություն եւ դիզայն» անվանակարգում:

Python ծրագրավորման լեզվով «Սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գյումրու «Ընտանիք կենտրոնի» արմացթի սան Սահակ Սահակյանն իր «Sahak’s bot» ծրագրով: Միեւնույն անվանակարգում 2-րդ եւ 3-րդ հորիզոնականն են զբաղեցրել Թալինի ավագ դպրոցի սան Ռոման Մխիթարյանը՝ «CarinSpider» եւ «Երևան Իմ Սեր» կենտրոնի արմաթցի սան Գրիգոր Մաղզանյանը՝ «RFID camera security» նախագծերով:

Հաղթողները Ucom ընկերության կողմից արժանացել են դրամական պարգեւի։ Ucom ընկերությունը, առանձնահատուկ խրախուսելով դպրոցահասակ արմաթցիների Python ծրագրավորման լեզվի իմացությունը, որպես մրցանակ պլանշետներ է նվիրել այդ անվանակարգի լավագույն եռյակին:                                               

Հայաստանի ամերիկյան համալսարանն էլ դրամական պարգև է սահմանել հաղթանակի արժանացած դպրոցականների խմբավարների համար: 

ԴիջիԿոդը բացահայտում է Հայաստանի ամբողջ տարածքում ինժեներություն ուսումնասիրող տաղանդավոր դպրոցականներին ու խրախուսում նրանց, որպեսզի խաղեր սպառողից վերածվեն խաղ ստեղծողի: ԴիջիԿոդն անցկացվում է 2015 թ-ից ԱՏՁՄ-ի կողմից: ԴիջիԿոդի գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է, համակազմակերպիչ՝ Հայաստանի ամերիկյան համալսարան:

Տպել
1983 դիտում

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին

Ես էլ եմ տեսել և ուրախ եմ, որ այդ սքրին-շոթերը տարածվել են, դրանք ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար ենք․ Խանդանյան

Մետաքսե ազդագիր, Իսահակյանի սրճեփը, Ֆրունզի կամոդը․ ինչ է առաջարկում Գյումրին Թանգարանների միջազգային օր-գիշերում

Կրակել են, գրասենյակի պատի ժամացույցով հարվածել ընկերներին․ քրվարույթի նախաքննությունը 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնևի համալսարան, հանդիպել ուսանողների հետ

Սուրեն Պապիկյանը հետևել է ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժությունների գործնական փուլի ընթացքին (լուսանկարներ)

Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ մտքեր են փոխանակել

Կոնվերս բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները

Ոստիկանական բռնաճնշումներն անընդունելի են, ցուցարարների հետ վարվեք այնպես, ինչպես Քոչարյանի ժամանակ. Ղազարյան

«Լադանիվա»-ն նոր տեսահոլովակ է ներկայացրել

ԵԽ նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է արտահայտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Նրա հետ հանդիպման չենք գնա նման օրակարգով, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Կառավարության լեգիտիմությունը․ Խանդանյան

Պատասխանելը անտրամաբանական էր․ Խանդանյանը՝ Մատվիենկոյի՝ ուղարկած նամակի մասին

Հանրային տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է