Վտանգավոր ուղերձներ. մնացածը դատարկ հռետորաբանություն է

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունեցող Սամվել Բաբայանը հայտարարել է, թե «մեկ հազարամյակ հայ ժողովուրդը մի մետր հող չի գրավել, իմ ղեկավարության ժամանակ դա կատարվել է»։ Ու ավելացրել է, թե բանակցություններ են ընթանում տարածքներ հանձնելու շուրջ, որից հետո մենք պիտի Լաչինի միջանցքով «պա պլաստունսկի» գնանք-գանք, իսկ ինքը գալիս է Արցախ, որպեսզի դա թույլ չտա։ Համենայն դեպս՝ նրա ուղերձի հիմնական իմաստը սա է։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Սամվել Բաբայանն իրեն է վերագրում արցախյան հաղթանակը՝ շեշտելով, որ դա տեղի է ունեցել «իր ղեկավարության ժամանակ» (կարծես թե ՀՀ զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար չկար, ՀՀ պաշտպանության նախարար չկար, ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե չկար, գենշտաբ չկար․․․)։ Ռոբերտ Քոչարյանն էլ համարյա ամեն ինչ իրեն է վերագրում, որովհետեւ հաղթանակն, ինչպես հայտնի է, բազում տերեր ունի, իսկ պարտությունը որբ է։ Շատ ավելի կարեւոր է Սամվել Բաբայանի հայտարարությունների այն ենթատեքստը, թե բոլորը բանակցել եւ բանակցում են տարածքներ զիջելու հարցի շուրջ, իսկ ինքը այդպես չի վարվելու։ Այսինքն՝ իրենից բացի բոլորը կամ հիմարներ են (որովհետեւ չեն հասկանում, որ տարածքներ զիջել չի կարելի), կամ դավաճաններ (որովհետեւ «Ղարաբաղը ծախում են»)։

Սա շատ վտանգավոր ուղերձ է ոչ միայն այն պատճառով, որ փաստորեն փորձ է արվում սեպ խրել Հայաստանի եւ Արցախի միջեւ (որովհետեւ ստացվում է, որ վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի չորս ղեկավարներն էլ սկզբունքորեն դեմ չեն եղել ազատագրված տարածքների մի մասը զիջելուն), այլեւ այն պատճառով, որ խեղաթյուրվում է հարցի խորքային բովանդակությունն ընդհանրապես։

Մեծ հաշվով, խնդիրն այն չէ, թե Հայաստանի ղեկավարներից ով է ավելի կամ պակաս հայրենասեր, ով է ռազմատենչ, եւ ով՝ ավելի խաղաղասեր, եւ այլն։ Խնդիրն այն է, որ գործնականում Հայաստանի որեւէ ղեկավար չի կարող հենց այնպես վերցնել ու ազատագրված տարածքներից թեկուզ մեկ մետր վերադարձնել Ադրբեջանին։ Այսինքն՝ այնպես չէ, որ Հայաստանի որեւէ ղեկավար կարող է բանակցությունների սեղանի շուրջ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, հետո գալ ու ասել «վերջ, ես համաձայնությունս տվել եմ, մի ամիս հետո այս-այս-այս տարածքները վերադարձնում ենք»։ Դա բացառված է։ Այսինքն, խոսքն այն մասին չէ՝ վերադարձնե՞լ տարածքները, թե չվերադարձնել։ Խոսքն այն մասին է, թե ինչպե՞ս ապահովել չվերադարձնելը։

Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ ակնհայտ է դառնում, որ տարածքները պահելու միակ արդյունավետ ձեւը հզոր տնտեսություն եւ մարտունակ բանակ ունենալն է։ Իսկ հզոր տնտեսություն ունենալու համար պետք է արմատախիլ անել կոռուպցիան, վերացնել ստվերը, մրցակցային հավասար պայմաններ ապահովել եւ այլն, ինչի արդյունքում բյուջեի մուտքերը կավելանան, այդ գումարները կդառնան ժամանակակից հրթիռներ, եւ այսպես շարունակ։ Սա է, ուրիշ ճանապարհ չկա։ Հետեւաբար՝ արցախյան կարգավորման նկատմամբ Հայաստանի այս կամ այն ղեկավարի դիրքորոշումը գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ այնքան նրա հրապարակային հայտարարությունները (որեւէ ամբիոնից խրոխտ ելույթներ ունենալն առանձնապես բարդ չէ), որքան այն, թե ինչ է արել տվյալ ղեկավարը հզոր, առողջ տնտեսություն ու համապատասխանաբար՝ մարտունակ բանակ ունենալու համար։

Ընդ որում՝ ընդհանուր ռազմավարությունը շատ ավելի կարեւոր է, քան կարճաժամկետ էֆեկտ տվող քայլերը։ Օրինակ՝ կարելի է էներգետիկ ենթակառուցվածքները վաճառել որեւէ երկրի ու դրա դիմաց ինչ-որ փուլում սպառազինություն ստանալ, բայց երկարաժամկետ կտրվածքով՝ եթե այդ ենթակառուցվածքները մերը մնային, տնտեսությունն ավելի դինամիկ կզարգանար, ու բանակն էլ համապատասխանաբար ավելի մարտունակ կլիներ՝ ոչ թե ինչ-որ փուլում, այլ միշտ։ Կամ վերցնենք նույն Սամվել Բաբայանի օրինակը։ Եթե ժամանակին ԼՂՀ-ում փաստացի իշխանությունը պատկանած լիներ ոչ թե նրան, այլ պակաս կոռումպացված մեկին, Արցախի տնտեսությունն էլ այսօր երեւի ավելի առողջ կլիներ, բանակը՝ ավելի հզոր, ազատագրված տարածքները չվերադարձնելու մեր փաստարկներն էլ՝ ավելի ամուր։

Այնպես որ՝ միայն խոսելով չէ, խոսել կարող են բոլորը։ Բայց հայրենիքի անվտանգությունը կոնկրետ գործերով են պաշտպանում։ Տնտեսություն զարգացնելով, արդարություն ապահովելով, արտագաղթ կասեցնելով, մի խոսքով՝ արդյունավետ եւ ժամանակակից պետություն դառնալով։ Մնացածը դատարկ հռետորաբանություն է։

Տպել
13540 դիտում

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի