«Ճշտի» եւ օրենքի միջեւ կողմնորոշվելու ժամանակը. ովքեր են ընկերության իրական սեփականատերերը

Ապրիլի 8-ին Երեւանում տեղի ունեցան միանգամից երկու բողոքի ակցիաներ։ Մի դեպքում «Սպայկա» ընկերության աշխատակիցներն էին բողոքում իրենց տնօրենի կալանքի դեմ (ընկերությունը մեղադրվում է ավելի քան 7 միլիարդ դրամի չափով հարկեր թաքցնելու մեջ), մյուս դեպքում ցուցարարները բողոքում էին ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի փաստի առթիվ, դա գնահատում էին որպես սրբապղծություն եւ ցանկանում էին մտնել ԱԺ դահլիճ ու խունկ վառելով չեզոքացնել այդ «պղծության» հետքերը։

Այս երկու իրադարձություններն, իհարկե, միմյանց հետ անմիջականորեն կապված չեն։ Միակ (համենայն դեպս՝ ակնհայտ) կապը թերեւս այն է, որ երկու դեպքում էլ ցույցերի առիթ դարձած իրադարձություններն ու դրանց շուրջ բարձրացած քարոզչական աղմուկը՝ համընթաց մանիպուլյացիաներով, մեղմ ասած, համարժեք չէին։ Մի կողմ թողնենք այն հարցերը՝ ԱԺ դահլիճում տրանսգենդերի հայտնվելն ու ելույթ ունենալը դո՞ւր է գալիս մարդկանց, թե ոչ, կամ ո՞ւմ հրավերով էր նա հայտնվել խորհրդարանում։ Շատերի համար դա անսովոր էր, շատերին դա իսկապես դուր չեկավ, շատերը դա անկեղծորեն սրբապղծություն են համարում ու գտնում են, որ նման երեւույթները դեմ են մեր ավանդական ազգային արժեհամակարգին․․․ Բայց եկեք անկեղծ լինենք։ Ազգային ժողովի ամբիոնից ով ասես ելույթ է ունեցել՝ գողեր, թալանչիներ, խաբեբաներ, մարդասպաններ, ուրացողներ, պետության հաշվին միլիարդատեր դարձածներ ու տասնյակ հազարավոր մարդկանց օրվա հացից զրկածներ, զինվորի բաժին լափածներ, հասարակաց տների սեփականատերեր, եւ այսպես շարունակ։ Քանի՞ անգամ է բողոքի ալիք բարձրացել, քանի՞ անգամ է խոսվել ազգային արժեհամակարգը ոտնահարելու անթույլատրելիության մասին, քանի՞ հոգեւորական է ԱԺ դահլիճում խունկ վառելու ցանկություն հայտնել։ Թե՞ մարդասպաններն ու թալանչիները մեր ազգային արժեհամակարգին այնքան էլ անհարիր չեն եղել։ Եվ սա՝ այն դեպքում, երբ թալանն ու մարդասպանությունը մեր օրենքներով քրեորեն պատժելի են, իսկ տրանսգենդեր լինելը՝ ոչ։ Լավ է դա, թե վատ՝ այլ հարց է, բայց եթե վատ է՝ պետք է օրենքները փոխել, ոչ թե հարցին մոտենալ ավանդական «շուստրիությամբ»՝ իբր «հա, դե օրենքը տենց ա, որ եվրոպացիք փող-բան տան, բայց ձեւի համար ա, ով լուրջ ընդունեց՝ կտանք գլուխները կջարդենք»։

Հիմա՝ «Սպայկա» ընկերության մասին։ Իրականում այդ ընկերությունը 7 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ ունի, թե ոչ՝ քննությունը կպարզի, արժեր ընկերության տնօրենին կալանավորել, թե կարելի էր բավարարվել նաեւ չհեռանալու ստորագրությամբ՝ քննարկելու հարց է (որոշում կայացնողները երեւի հաշվի են առել բոլոր դրական եւ բացասական կողմերը), ինքնին այն փաստը, որ աշխատակիցները բողոքի ցույցերով փորձում են պաշտպանել իրենց տնօրենին՝ զուտ մարդկայնորեն հասկանալի է (եթե, իհարկե, բողոքողների կորիզն իսկապես ընկերության աշխատողներն են), բայց մի բան ակնհայտ է՝ ընկերության «հակափաստարկների» հիմքում ի սկզբանե հասարակական կարծիքը մանիպուլյացիաների ենթարկելու նպատակն է։ Ու նաեւ հայտնի «մուննաթը»՝ իբր «դե որ դուք տենց եք անում, մենք էլ ներդրումներ չենք բերի, ոչ էլ միրգ ու բանջարեղեն կմթերենք, դե թող գյուղացիք գնան սոված կոտորվեն»։ Ծանոթ պատկեր է, չէ՞․ պահանջներս բավարարեք, թե չէ կարտագաղթեմ։ Այսինքն՝ մարդը, իր հայրենիքում ապրելով, ինչ-որ մեկին լավություն է անում։ Նույնն էլ այս դեպքում է։ «Սպայկա» ընկերությունը, պարզվում է, տարիներ շարունակ ոչ թե շահույթ է հետապնդել, այլ բիզնես-գործունեություն է ծավալել բացառապես հանուն ժողովրդի, հաճախ հսկայական վնասներ է կրել, «իրա ջեբից» փոխհատուցել է այդ վնասները, միայն թե գյուղացիները սոված չմնան։ Ու հիմա խիստ դժգոհ է, որ իշխանությունները չեն գնահատում այդ ազգանվեր գործունեությունը եւ այնքան լկտիություն ունեն, որ դեռ մի բան էլ հարկեր են պահանջում։

Այս ամենն, իհարկե, տհաճ է։ Միակ մխիթարությունն այն է, որ մարդիկ, մեծ հաշվով, հասկանում են, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Հասարակական ընկալումը շատ պարզ է․ եթե սա զուտ իրավական հարց է, պետք է սպասել իրավապահ մարմինների ուսումնասիրություններին, իսկ եթե հարցը դիտարկվում է ոչ թե իրավական, այլ «ճշտի» հարթությունում, ուրեմն պետք է «ճշտով» դիտարկել, թե ովքեր են այդ ընկերության իրական սեփականատերերը, եւ որքանով է տրամաբանական, որ այդ ընկերությունն ազնվորեն վճարած լինի հարկերը (էլ չենք խոսում վնասով աշխատելու մասին)։

Այնպես որ՝ չարժե խառնել օրենքն ու «ճիշտը»։ Առավել եւս, որ հասարակության մեծամասնության կարծիքը միանշանակ է՝ ճիշտը օրենքն է։

Տպել
7357 դիտում

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը