2019-ի 1-ին եռամսյակում ՀՀ եւ ԼՂ ԶՈՒ-երում հակառակորդի կրակոցից մահվան դեպք չի եղել, սահմանին զոհերը նվազել են

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թ.-ի 1-ին եռամսյակում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը:

Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին եռամսյակում ՀՀ եւ ԱՀ Զինված ուժերում գրանցվել է մահվան 11 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 16 դեպք։

Ընդ որում՝ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարվա 1-ին եռամսյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել, այսինքն՝  զինծառայողների մահացության պատճառները պայմանավորված են միայն զինված ուժերի ներքին խնդիրներով։ 

Նշենք, որ razm.info կայքը,  հղում կատարելով ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված իր հարցման պատասխանին, 2019 թ. ապրիլի 9-ին հայտնել է ևս մեկ միջադեպի մասին, որը Կազմակերպությանը մինչ այդ հայտնի չի եղել։ 

Ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այս տարի ևս մահվան պատճառների մեջ մեծ թիվ են կազմում առողջական խնդիրներն ու ավտովթարները։ 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հիմնվելով պաշտոնական աղբյուրների՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության և/կամ նշված կառույցների ներկայացուցիչների կողմից տարածված  տեղեկությունների վրա, արձանագրել է, որ 11 մահացության դեպքերից առնվազն 4-ը պաշտոնական որակմամբ համարվել են ծառայության հետ կապված, 5-ը՝  չկապված։ 

Բայց և պետք է նշել, որ «ծառայության հետ կապված լինելու եւ չլինելու» դասակարգումների վերաբերյալ պաշտոնական տարբեր աղբյուրներ չունեն  միանշանակ եւ միատեսակ մոտեցում։ 

Այնուամենայնիվ ՀՔԱ վանաձորի գրասենյակը մահացության դեպքերը չի դասակարգում՝ ըստ ծառայության հետ կապված կամ չկապված լինելու, եւ գտնում է, որ անկախ  այն հանգամանքից, թե դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում կամ դրանից դուրս, այն պետք է  դասակարգել որպես զինծառայության ընթացքում տեղի ունեցած կորուստ, քանի որ անձը գտնվել է զինվորական ծառայության հաշվառման մեջ:  

Ըստ պաշտոնական տվյալների՝ 11 զինծառայողներից 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ են, 5-ը՝ պայմանագրային1-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։ Մահացության 11 դեպքերից 6-ը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 4-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 1 դեպքում տարածքը չի նշվում։ 

Մահացության 11 դեպքերից 6-ի փաստով հարուցվել են քրեական գործեր, դրանք նախաքննության փուլում են։ 

Մահվան 11 դեպքերից 7-ի մասին է առկա պաշտոնական հաղորագրություն կամ գրառում պաշտոնատար անձանց սոցիալական կայքէջում կամ վերջիններիս կողմից  տեղեկատվության հաստատում լրատվամիջոցների հետ զրույցում: Մյուս 4 դեպքերի մասին պաշտոնական տեղեկատվություն ի սկզբանե չի տարածվել։   

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3668 դիտում

33-րդ հանդիպում. «Կրթվելը նորաձև է» շարժումը նոր մեկնարկ է՝ սովորելու, ինքնակրթվելու, մտածելու, բացահայտելու

Ճանապարհին մտանք Որոտնավանք՝ մոմ վառելու. Նիկոլ Փաշինյան

Ստեփանավան-Ալավերդի ճանապարհ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ում ծվարած օլիգարխների գումարները օգտագործվելու են ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմում. ինչի՞ են ուզում հասնել

«Կրթվելը նորաձև է» շարժման 33-րդ հանդիպումը Քաջարանում էր, որտեղ ծնվեցին նոր կարգախոսներ. Հակոբյան

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Իտալիան ԵՄ ընդհանուր միջոցներից 2,5 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին

Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ

Նիգավանում հովիվը գետում տղամարդու մարմին է հայտնաբերել

Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների

Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում

Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ

Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի

Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արաղչին մեկնել է Օման. սպասվում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան տուժածներ

Թամանյան փողոցում ծառն ընկել է կայանված 3 մեքենայի վրա

Պոտենցիալ հիանալի օր կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը

Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը

Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել

Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 կին գողացել են իր 4500 դոլարը

Պուտինն Ուկրաինային ուղիղ բանակցություններ է առաջարկել Ստամբուլում. ինչ է նա ասել գիշերային իր ուղերձում

Վարչապետը հեծանվային զբոսանք է ունեցել Կապանում. տեսանյութ

Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվեք. Սուրենյան

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով

Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ

Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան

Յուրա Զալյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը