Երևան
12 °C
YouTube-ի և Google-ի հետ կապված կարգավորումներով զբաղվող աշխատանքային խումբն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս։
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով նաեւ Ժնևում Google ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ հանդիպման արդյունքները։
«Այսօր Ժնևում Գուգլ ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հետևյալ հարցերը, որոնք բարձրացվել էին աշխատանքային խմբի կողմից։
Տեղեկացնում եմ ձեզ, որ YouTube-ի և Google-ի հետ կապված կարգավորումներով զբաղվող աշխատանքային խումբն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս։
Այսօր Ժնևում Գուգլ ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հետևյալ հարցերը, որոնք բարձրացվել էին աշխատանքային խմբի կողմից։
.Ակտիվացնել հայաստանյան թրենդերի հատվածը, որը թույլ կտա հասկանալ, թե ինչն է տվյալ պահին հենց Հայաստանում պոպուլյար, այդպիսով ուժեղացնելով տեղական արտադրողի դիրքերը,
.Ակտիվացնել մոնետիզացիան վիդեոբլոգերների եւ լրատվամիջոցների համար։ Այս պահին շատերը ստիպված են ներկայանալ որպես այլ երկներից օգտատերեր, որպեսզի կարողանան միացնել մոնետիզացիան։ Բայց նույնիսկ այս վիճակում հայալեզու բովանդակությունը ստանում է չնչին ֆինանսական հնարավորություններ։ Այսինքն, հայալեզու բովանդակությունը չի խրախուսվում։
Գլոբալ խնդիրը Google֊ի հետ նրանում է, որ գովազդատուների համար հասանելի չէ հայալեզու գովազդը։
.Լուծել հայալեզու գովազդի հարցը Google AdSense-ի մակարդակով, որի անհասանելիությունը ունի բազմաթիվ բացասական հետեւանքներ, օրինակ, թույլ չի տալիս հայաստանյան լրատվականներին ձեռք բերել ավելի մեծ ֆինանսական անկախություն այս հիանալի գործիքակազմի միջոցով, որը տրամադրում է Գուգլը։
Ընդհանուր առմամբ տվյալ երեք խնդիրների լուծումը, ըստ աշխատանքային խմբի հաշվարկների, լուրջ խթան կլինի ինչպես հայաստանյան եւ հայալեզու վիդեոարտադրանքի զարգացման տեսանկյունից։ Բացի դրանից սա կխթանի խոսքի եւ կարծիքի ազատությունը Հայաստանում։ Մեծ ներդրում կլինի նաեւ աշխարհում սփռված հայերի համար հայերեն լեզվի իմացությունը պահպանելու տեսանկյունից։
Գուգլի կողմից ակնկալում ենք, որ ստանալ այն խնդիրների ցանկը, որոնք հարկավոր է լուծել, որպեսզի Հայաստանի բնակչությունը, մեդիան, բիզնեսը ավելի համապարփակ օգտվեն Գուգլի եւ Յութուբի ծառայություններից։
Այսինքն, պետք է հստակ հասկանալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ՀՀ կառավարությունից, բանկային համակարգից, տեխնոլոգիական համայնքից, որպեսզի խնդիրը հնարավոր լինի լուծել։
Բացի տվյալ խնդիրներից, գոյություն ունեն նաեւ Գուգլի հետ կապված այլ խնդիրներ։ Այսպիսով, Google Maps օգտվում է հին սովետական սահմաններից եւ մի շարք բնակավայրեր Հայաստանի հարավում եւ հյուսիսում դիտարկվում են որպես Ադրբեջանի անկլավներ։ Այդ պատճառով նավիգացիան Հայաստանի տարածքում բարդեցված է, քանի որ ճանապարհը քարտեզի վրա գծագրվում է խիստ սխալներով։ Օրինակ, Երեւանից Գորիս ճանապարհը Գուգլի նավիգացիայով չի աշխատում հստակ, քանի որ այն փորձում է շրջանցել իբր ադրբեջանական տարածք։ Այս հարցերը առաջացնում են լուրջ խնդիրներ տուրիստների համար։
Նշված և այլ հարցերով պայմանավորվեցինք երկու կողմից ներգրավել մասնագետների, որոնք կաշխատեն հարցերի լուծման ուղղությամբ։
Սամվել Մարտիրոսյան, Վահան Հովսեփյան և աշխատանքային խմբի մնացած մասնակիցներ, շնորհակալ եմ աջակցելու համար։
Տիկին Քլատերբակի հրավիրեցի Հայաստան մասնակցելու WCIT 2019-ին և խնդրեցի պաշտոնական հրավերը փոխանցել նաև իր ղեկավարությանը։
Քննարկեցինք ևս մեկ հարց, որ անակնկալ կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիների համար՝ իրականանալու դեպքում, այդ իսկ պատճառով թույլ տվեք այդ մասին դեռ չբարձրաձայնել»,- ասված է նախարարի գրառման մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում33-րդ հանդիպում. «Կրթվելը նորաձև է» շարժումը նոր մեկնարկ է՝ սովորելու, ինքնակրթվելու, մտածելու, բացահայտելու
Ճանապարհին մտանք Որոտնավանք՝ մոմ վառելու. Նիկոլ Փաշինյան
Ստեփանավան-Ալավերդի ճանապարհ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ում ծվարած օլիգարխների գումարները օգտագործվելու են ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմում. ինչի՞ են ուզում հասնել
«Կրթվելը նորաձև է» շարժման 33-րդ հանդիպումը Քաջարանում էր, որտեղ ծնվեցին նոր կարգախոսներ. Հակոբյան
Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Իտալիան ԵՄ ընդհանուր միջոցներից 2,5 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին
Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ
Նիգավանում հովիվը գետում տղամարդու մարմին է հայտնաբերել
Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների
Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին
2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում
Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ
Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի
Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արաղչին մեկնել է Օման. սպասվում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան տուժածներ
Թամանյան փողոցում ծառն ընկել է կայանված 3 մեքենայի վրա
Պոտենցիալ հիանալի օր կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը
Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը
Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել
Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 կին գողացել են իր 4500 դոլարը
Պուտինն Ուկրաինային ուղիղ բանակցություններ է առաջարկել Ստամբուլում. ինչ է նա ասել գիշերային իր ուղերձում
Վարչապետը հեծանվային զբոսանք է ունեցել Կապանում. տեսանյութ
Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած
Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվեք. Սուրենյան
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը
Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով
Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ
Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան
Յուրա Զալյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT