«Բարի գործեր»-ը արթիկցիների հույսերը չարդարացրեց

15/04/2019 schedule14:00

Կավից պատրաստված աշխատանքները թրծելու մեկ փոքրիկ վառարան, ինքնաշեն կաղապարներ եւ մեխանիկական մեկ բրուտանիվ: Սա է Արթիկի Գեղարվեստի դպրոցի խեցեգործության դասարանի ունեցած գույքը: Բայց դրանք դնելու սենյակ էլ չկա դպրոցում, փորձել են հարմարվել եւ մեկ այլ մասնագիտական դասարանում տեղավորվել:Դպրոցի տնօրեն Արա Մերգելյանն ասում է՝ մեծ հույսով էին միացել «Բարի գործեր» նախագծին, որ հաղթելու դեպքում խեցեգործության դասարանը վերանորոգեին եւ անհրաժեշտ պարագաներ ձեռք բերեին: Այսօր արդեն պարզ է՝ քվեարկության արդյունքներն իրենց օգտին չէին, հույսը մնում է հովանավորի փնտրտուքը: Չնայած դպրոցը համայնքապատկան է, սակայն Արթիկի բյուջեից էլ հույս չկա, գումար չունեն: Դպրոցի տնօրեն Արա Մերգելյանը հստակ թիվ է ներկայացնում՝ 1.5 մլն դրամ է անհրաժեշտ:

«Այդ գումարը լիովին բավարար էր, որ դասարանը նորոգվեր, պատուհանները փոխվեին, դուռը փոխվեր, եւ դասարանը կահավորվեր: Այսինքն, ունենայինք պահարան, լվացարան, սեղաններ, աթոռներ եւ այլն: Դա կլիներ հրաշալի, քանի որ կունենայինք հնարավորություն՝ ավելի պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնել կիրառական արվեստի զարգացումը դպրոցում: Ունենք բոլոր նախադրյալները, բայց ֆինանսը չունենք: Այդ դասարանը մեզ շատ է պետք, անչափ կարեւոր է»,-ասաց Արա Մերգելյանը:Հատկապես վերջին տարիներին է կտրուկ աճել խեցեգործության դասարան հաճախողների թիվը: Ձեռքի աշխատանքը գրեթե բոլորի մոտ է լավ ստացվում: Տեւական ժամանակ Շիրակի մարզի հումքն են օգտագործել: Հիմա հայկական կավով չեն աշխատում, քանի որ հումքի վերամշակման համար համապատասխան հաստոցներ չունեն:

«Տեւական ժամանակ ես իմ գյումրեցի ընկերների հետ ուսումնասիրեցի Արթիկի, Սառնաղբյուրի եւ Գյումրու հումքը՝ կարմիր եւ սպիտակ կավը: Տեսանք, որ մեր հումքը վատը չէ, կարող ենք օգտագործել: Բայց տեղական կավը մեր ձեռքի տակ եղած սարքավորումներով վերամշակելը շատ բարդ է, մենք այդ հաստոցները չունենք: Եվ որոշեցինք արդեն պատրաստի կավ գնել, որով էլ աշխատում են երեխաները»:Աշակերտների ձեռքի աշխատանքները նաեւ կարողանում են ցուցահանդեսների ժամանակ վաճառել, դպրոցի եւ քաղաքի հյուրերին նվիրել, սակայն դպրոցից աշակերտների պահանջն այլ է: 125 սան ունեցող Գեղարվեստի դպրոցը Արթիկի տարածաշրջանում միակն է, որտեղ խեցեգործություն է ուսուցանվում: Ցանկություն կա այս արտադպրոցական պարապմունքը տեսնել որպես մասնագիտություն: Իսկ դրա համար պրոֆեսիոնալ գործքիներ, թրծման վառարան ու չորանոց էլ է անհրաժեշտ:  Այս դպրոցում բոլոր խնդիրները տեխնիկական են, քանի որ քիչ թվով նորոգված դասարաններ կան: Դրանով պայմանավորված էլ արվեստի տարբեր ճյուղեր մի քանի դասարաններում են համախմբել: Ջեռուցման նորմալ տաբերակ եւս չկա: Դպրոցը փայտի վառարանով է տաքացվում: «125 աշակերտ կա դպրոցում, մի դասարանում երկու խումբ է պարապում: Ես, որպես մանկավարժ եւ տնօրեն, ճիշտ չեմ համարում, որովհետեւ յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պետք է կահավորի իր դասարանը, եւ իր մեթոդներով շարժվի առաջ, որպեսզի իր մոտ էդ ստեղծագործական պահերն ավել արդյունավետ լինեն: Ամեն դասարան իրեն հատուկ միջվայրը պետք է ունենա: Իսկ մեր մոտ ամեն ինչ ընդհանուր է: Բայց, քանի որ մեր վերանորոգված դասարանները քիչ են, առայժմ էդպես ենք պարապում, մինչեւ որ հարցը կլուծվի»,-զրույցը եզրափակեց դպրոցի տնօրենն՝ ավելացնելով՝ երազում է առավել շատ ժամանակ հատկացնել մանկավարժական աշխատանքին, քան դպրոցի հետ կապված տեխնիկական հարցերին, որոնք տարիներ շարունակ մնում են անլուծելի: Ներկա պահին  խեցեգործության դասարանի սաների ձեռքով պատրաստված 300-ից ավելի աշխատանք է ենթակա վաճառքի, սակայն ոչ ցուցադրելու տեղ ունեն, ոչ էլ հարմար վայր կա, որ դրանք ներկայացվեն գնորդներին:

Տպել
2868 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ