«Իմ քայլը» պատրաստ է ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների հետ մշակել օրինագիծ՝ ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը ԱԺ հրավիրելու համար

Կառավարությունը խորհրդարանին ներկայացրել է մի նախագիծ, որով ասում է՝ այս մոդելով ես պատկերացնում եմ, որ իմ աշխատանքները լինելու են ավելի արդյունավետ, քան նախկինում էր։ Մեր՝ պատգամավորներիս գործառույթն է՝ ներկայացնել առաջարկներ, որով կարծում ենք, որ այդ կառավարումը կարող է լինել առավել արդյունավետ, կամ համոզվել, որ դա բյուջեի վրա հավելյալ ծախսեր չի նախատեսում, կամ ենթադրո՞ւմ է աշխատատեղերի կրճատում, եթե այո, ապա ի՞նչ գործողություններ է պլանավորում կառավորությունն այդ ուղղությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ իրենք այդ առումով ունեն պատասխաններ․

«Բյուջեում հավելյալ ծախս չի նախատեսվում, կրճատումը այս փուլում մի քանի տասնյակ է, որն էլ պայմանավորված է քաղաքական եւ հայեցակարգային հաստիքներով»,-ասաց Մակունցը։

Նա նշեց, որ առաջարկ ներկայացնելը չի նշանակում կառավարությանը ներկայացնել այլընտրանքային նախագիծ․

«Այնինչ, ԼՀԿ մեր գործընկերները այլընտրանքային մոդելի նախագիծ են ներկայացրել, որի իրավունքը Սահմանդրությամբ եւ օրենքներով չունեն, դա ՀՀ կառավարության տիրույթում է»։

Մակունցն անդրադարձավ նաեւ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը վարչապետի վերահսկողությունից հանելու խնդրին՝ նշելով, որ աշխարհի ոչ մի երկրում ոչ մի կառավարություն չի ներկայացնում  նախագիծ, որով փորձում է իր լիազորություները դարձնել ավելի վերահսկելի․

«Դա մեր գործառույթն է, եւ Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ-ն՝ մենք, ունենք լիազորություն՝ վերահսկելու գործադիրին»։

Այնուհետեւ Լիլիթ Մակունցը «Իմ քայլը» խմբակցության անունից ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցության իրենց գործընկերներին ասաց, որ իրենց խմբակցությունը հենց վաղը պատրաստ է համատեղ մշակել օրենսդրական նախագիծ, որով Ազգային ժողովը կկարողանա ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրավիրել խորհրդարան՝ հարց ու պատասխանի։

Իսկ ինչ վերաբերում է վերջիններս նախարարություն դարձնելուն՝ Մակունցն ասաց, որ, այո՛, իրենք նպատակահարմար չեն համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառուցներ՝ հաշվի առնելով մեր եւ տարբեր երկրների փորձը։

Տպել
5575 դիտում

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ