«Առանց շոր ու կոշիկ տնից փախնում գալիս են». ընտանեկան բռնություններ Գյումրիում

2018 թվականի հունվարի 30-ից մինչեւ այս տարվա ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում  Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ընտանեկան բռնության դեպքերի 1438 ամփոփագիր է կազմվել: Դրանք այն դեպքերն են, որոնք հայտնի են դարձել քաղաքացիների հաղորդումների, կամ ոստիկանության բացահայտումների արդյունքում: Միջին վիճակագրական տվյալով, ստացվում է օրական 5-ից 6 հաղորդում:  Ցուցանիշը Գյումրիում ներկայացրել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ու այն համարել մտահոգիչ:

Կիրառվել է 650 նախազգուշացում, 193 դեպք՝ անհետաձգելի միջամտություն: Այսինքն, բռնարարը կամ տնից հեռացվել է, կամ հեռավորություն է սահմանվել: Եղել են դեպքեր, որ արգելվել է գնալ երեխայի դպրոց, կնոջ կամ ամուսնու աշխատավայր: 843 անձ հաշվառված է ոստիկանության տարածքային բաժիններում: Շիրակի մարզում կազմվել է 108 ամփոփագիր, 38 նախազգուշացում, 16 անհետաձգելի միջամտություն և 49 հաշվառված անձ, ովքեր ընտանիքում բռնություն են գործադրել:

«Ինչու՞ է Գյումրիում թվերն այսքան ցածր: Ես ուրախ կլինեմ, եթե մենք չունենանք Գյումրիում բռնության դեպքեր, բայց ուզում եմ օբյեկտիվ պատճառն իմանալ: Իսկապես չկա՞», -հանդիպմանը ներկա ոստիկաններին հարցրեց Նելլի Դուրյանը:

Ոստիկաններն ասացին՝ եթե քաղաքացին դիմում է, անմիջապես արձագանքում են, բացառվում է, որ որեւէ մեկի հետ տեղի ունեցածը հասնի ոստիկանին եւ մնա անպատասխան:

Թե ինչու՞ են Գյումրիում ընտանեկան բռնության ենթարկվածները քիչ դիմում իրավապահների օգնությանը, գիտի Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

«Օրինակ, գալիս են մարզպետարանի մեր բաժին բռնության ենթարկված քաղաքացիները՝ հողաթափերով, տնային հագուստով, մի կերպ փախնում գալիս են: Երբ ասում ենք՝ դիմենք ոստիկանություն, դրա համար օրենք կա և այլն, խնդրում են, որ ոստիկանությունը չիմանա, ասում են՝ դրա համար ենք եկել ձեր մոտ: Եվ նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով մենք կապ ենք հաստատում հասարակական կազմակերպությունների հետ: Ես կարծում եմ՝ սա Շիրակի մարզի բնակիչների մտածելակերպի կարծրատիպային լինելն է, այն փոխելու համար ժամանակ է հարկավոր»-, բացատրեց Լիլիթ Գորգինյանը:

Ընտանեկան բռնության ենթարկվածին հոգեբանական և սոցիալական աջակցություն է տրամադրվում, հարկ եղած դեպքում՝ նաև ապաստարան, սրանք ապահովվում են մեծամասամբ հասարակական կազմակերպությունների միջոցով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրապետությունում աջակցության 6 կենտրոն է ստեղծվել, որից մեկը գտնվում է Գյումրիում: Այդ կենտրոնը, սակայն, չունի անհրաժեշտ կանոնադրություն, որպեսզի գործունեություն ծավալի, նաեւ  շենքային պայմաններն են անբավարար:

Տպել
2061 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ