500-ից ավել կարկտային կայաններ. ԱԻՆ-ը վերանայում է պայքարի ռազմավարությունը

Հանրապետությունում ավելի քան 500-ից ավել կարկտային կայաններ կան, եւ Ռուսաստանից գնված հակակարկտային հրթիռներ, որոնք ձեռք են բերվել նախորդ տարի: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝  առաջին անգամ ՌԴ-ից բերվել են մոտ 100 հատ հակակարկտային հրթիռներ, իսկ երբ փորձել են երկրորդ անգամ բերել՝ չի հաջողվել:

Ցոլակյանը հայտնեց, որ մեկ հակակարկտային հրթիռը 200 ԱՄՆ դոլար արժե: Անցած տարվանից էլ են մնացել, այս տարի կօգտագործվեն՝ ելնելով եղանակային պայմաններից: Սակայն հրթիռների օգտակարությունն այնքան էլ բարձր չէ: Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանը պետք է վերանայի կարկտի եւ նրա հետեւանքների դեմ պայքարի ռազմավարությունը: Հաշվի առնելով առկա միջոցների արդյունավետությունը՝ ԱԻՆ-ում փորձել են գտնել լավագույն լուծումը։ Նախարարը հայտնեց, որ հրավիրվել է լավագույն մասնագետների, ֆիզիկոսների եւ ոլորտի իրավասուների, որոնց հետ քննարկում են իրականացրել։

«Այստեղ հրթիռներ կրակելու հետ կապված խնդիր կա, որտեղ երկինքը ազատ է: Հիմնական կարկուտը լինում է Շիրակի, Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում: Արմավիրի մարզում է գտնվում ատոմակայանը, նման պարագայում օդում չի կարելի կրակել: Նույնը՝ օդանավերի հետ կապված, եթե օդանավ կա, չես կարող կրակել: Ինձ ասում են, որ պայմանավորվածություն կա ՊՆ-ի եւ ՔԱԳՎ-ի հետ, եւ մենք կնախազգուշացվենք ինքնաթիռների թռիչքի մասին, բայց ինձ նման փաստարկները համոզիչ չեն թվում»,- նկատեց նախարարը:

Ըստ Ցոլակյանի՝ որոշ տեղերում կարող են օգտագործվել կարկուտի դեմ պայքարելու ցանցեր: Վերջինս առաջարկում է ավելի շատ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության ապահովագրման եւ հակակարկտային ցանցերի օգտագործման վրա։ Սակայն ցանցերն էլ չի կարելի ամենուրեք օգտագործել, ծառերի վրա եւ այլն։ Լավագույն միջոցը ապահովագրումն է։ Բայց այստեղ էլ կան խնդիրներ։ «Ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը։ Շատ երկրներում ակտիվորեն կիրառվում է ապահովագրումը, ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է 95 տոկոս։ ՌԴ-ում վնասը փոխհատուցում են մարզերի բյուջեներից։ Մենք կարող ենք փոխառել այդ փորձը, բայց պետք է ուսումնասիրել, թե որքան կնստի դա բյուջեի վրա»,- նկատեց ԱԻ նախարարը՝ առաջարկելով համադրել կայանների եւ հրթիռների շահագործումն ու վնասի փոխհատուցումը:

Տպել
2548 դիտում

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու