Երևան
12 °C
Հայաստանում ֆուտբոլասեր աղջիկները քիչ չեն, սակայն կանանց ֆուտբոլը, կարելի է ասել, նոր-նոր է սկսում ստեղծվել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այն ամուր հիմքերի վրա կանգնեցնելու մասին սկսեց խոսել 2018-ի սեպտեմբերին տեղի ունեցած ղեկավարության փոփոխությունից հետո: Այս առումով անելիքները շատ են. կանանց ֆուտբոլը պետք է ստեղծել գրեթե չեղած տեղից՝ այդ թվում ակումբներում ունենալ աղջիկ երեխաների, կանանց թիմեր, կազմակերպել նորմալ առաջնություններ, արտասահմանից հավաքականների համար հավաքագրել ազգությամբ հայ ֆուտբոլիստներին եւ իհարկե կոտրել կարծրատիպերը: Աշխատանքներով զբաղվում է ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադեւոսյանը: Նա այս նպատակով մշտապես հանդիպումների մեջ է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Թադեւոսյանը պատմեց՝ ինչ է հասցրել անել 2018 թ. նոյեմբերին պաշտոնը ստանձնելուց հետո:
-Ի՞նչ փուլում են ազգային հավաքական կազմավորելու աշխատանքները:
-Կանանց ազգային հավաքականը կստեղծվի հաջորդ տարվա հունվար ամսից։ Այժմ ես աշխատում եմ տեղեկություն հավաքել արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասին։ Կարծում եմ՝ մինչեւ այս տարվա դեկտեմբեր կունենամ նախնական ցուցակ:
Ձախից աջ՝ Աննա Թադեւոսյանը եւ Նենսի Ավետիսյանը
-Լուսանկարներ եք հրապարակել 2 ֆուտբոլիստների՝ Նենսի Ավետիսյանի ու Մարալ Արթինի հետ: Ի՞նչ կպատմեք նրանց մասին:
-Այո՛, Ֆրանկֆուրտում մասնակցում էի ՈՒԵՖԱ-ի սեմինարին եւ հանդիպեցի Մարալին, որին մասին գիտեի եւ արդեն խոսել էի ե՛ւ իր, ե՛ւ ծնողների հետ, շատ լավ առիթ էր հանդիպելու։ Մարալ Արթինը հանդես է գալիս «FFC Frankfurt» ակումբի երկրորդ թիմում։ Նա 19 տարեկան է, ենթահարձակվողի դիրքում է հանդես գալիս։ Նենսի Ավեսյանին հանդիպեցի Գլենդելում: Նա 29 տարեկան է եւ խաղում է «Santa Clarita Blue Hear» թիմում, որը հանդես է գալիս Unite Womens Soccer ազգային առաջնությունում։ Նենսին հարձակվողական ոճի կիսապաշտպան է:
Աննա Թադեւոսյանը եւ Մարալ Արթինը
-Այլ խաղացողների հետ հանդիպել կամ ազգային հավաքական հրավիրե՞լ եք:
-Հանդիպել եմ Կալիֆորնիայում մի շարք խաղացողների, որոնցից 6-ն արդեն հրավիրվել են մինչեւ 19 տարեկանների հավաքական, կմասնակցեն հունիսին կայանալիք հավաքին եւ Բելառուսի Մ19 տարեկանների հավաքականի դեմ ընկերական հանդիպումներին։ Հանդիպել եմ նաեւ մի շարք խաղացողների, որոնք կհամապատասխանեն Մ17 հավաքականին եւ շուտով կհրավիրվեն հավաքների Երեւանում։
-Հավաքականը միայն արտասահմանո՞ւմ ապրող հայերով է կազմված լինելու:
-Բոլոր հավաքականները կլինեն բալանսավորված։ Կլինեն ե՛ւ արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներ, ե՛ւ իհարկե Հայաստանի առաջնություններում հանդես եկող։ Մեր նպատակն է լավագույնս օգտագործել արտասահմանում խաղացող մեր հայրենակիցների ներուժը։
-Ե՞րբ է հավաքականը սկսելու գործել:
-Ինչպես արդեն նշեցի, ազգային հավաքականը կստեղծվի 2020 թ. հունվար ամսից։ Հաջորդ տարի նախատեսվում է անցկագնել մի քանի հավաքներ տարբեր ֆորմատներով, ինչպես նաեւ միջազգային ընկերական խաղեր։ Իսկ 2021 թ. արդեն կմասնակցենք աշխարհի 2023 թ. առաջնության որակավորման փուլին։
-Ո՞վ է լինելու գլխավոր մարզիչը:
-Դեռ չգիտենք՝ ով կլինի ազգային հավաքականի մարզիչը, բայց անընդհատ խորհրդակցում եմ պարոն Խինեսի հետ (խմբ. ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդես): Դեռ ահագին ժամանակ ունենք մտածելու դրա մասին։
-Ի՞նչ փուլում են մյուս տարիքների հավաքականների ստեղծման աշխատանքները:
-Մ19 տարեկանների հավաքականը փետրվար ամսից սկսած արդեն անցկացնում են հավաքներ։ Նախապատրասվում է հոկտեմբերին Բոսնիայում կայանալիք Եվրո 2020-ի որակավորման փուլին։ Մ17 տարեկանների հավաքականը կձեւավորվի այս տարվա սեպտեմբերից եւ կսկսի ամենամսյա հավաքները։
-Հայտնի է, որ հայկական ակումբները պետք է աղջիկների թիմեր ունենան, ի՞նչ փուլում է այս ծրագիրը:
-Արդեն 2019-2020 մրցաշրջանից բոլոր ակումբները լիցենզավորում ստնալու համար պետք է ունենան կանանց թիմեր։ Բոլոր ակումբներն արդեն տեղեկացված են, եւ կարծում եմ՝ շուտով կսկսեն արդեն ստեղծել իրենց կանանց թիմերը։
-Ընդհանրապես ո՞ւր է հասել հայկական կանանց ֆուտբոլը ու ի՞նչ հեռանկարներ կան:
-Դեռ ոչ մի տեղ չի հասել, սակայն իմ նշանակվելուց հետո մենք շատ ակտիվ եւ ինտենսիվ աշխատանքներ ենք տանում՝ փոխելու եւ զարգացնելու կանանց ֆուտբոլը։ Իհարկե կան բարդություններ, բայց բոլորն էլ հաղթահարելի է։ Արդեն հաջորդ մրցաշրջանից կունենանք ավելի որակով առաջնություն՝ նոր կանոնակարգով, նոր տարիքային խմբերով։ Կանցկացնենք նաեւ ֆուտզալի առաջնություն եւ Մ12 տարեկանների մրցաշար։ Ես կարծում եմ, որ ճիշտ եւ շարունակական աշխատանքի արդյունքում մի քանի տարուց մենք կունենանք լավ առաջնություն եւ մարտունակ չեմպիոն, որը կկարողանա հանդես գալ Չեմպիոնների լիգայում։ Հիմա Հայաստանում կան Ա եւ Բ լիգաներ: Ա լիգայի թիմերը մի փոքր ավելի ուժեղ են: Առաջնություններն ավարտվում են ապրիլի վերջին: Առաջին անգամ անցկացվելու է նաեւ Հայաստանի կանանց գավաթի խաղարկություն: Կմեկնարկի մայիսին:
-Ֆուտբոլը հիմնականում համարվում է, որ, այսպես ասած, աղջիկներին հարիր սպորտաձեւ չէ:
-Ես չեմ կարծում, որ ֆուտբոլը միայն տղաների խաղ է։ Ֆուտբոլը, ինչպեսեւ մնացած բոլոր սպորտաձեւերը, հավասարապես բոլոր սեռերի սպորտ է։ 2016 թ., երբ մենք ստեղծում էինք մեր «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) հասարակական կազմակերպությունը խաղաղության կորպուսի կամավորների հետ, բոլորն ասում էին, որ չի ստացվի, Հայաստանում ծնողները չեն թողնի, որպեսզի աղջիկները խաղան ֆուտբոլ, սակայն հիմա մենք ունենք ֆուտզալի առաջնություններ Հայաստանի ութ մարզերում, ավելի քան 50 թիմեր եւ մոտ 650 աղջիկ, որոնք մեծ ուրախությամբ են խաղում։ Մեզ հաջողվեց որոշ չափով կոտրել կարծրատիպերը: Դեռ, իհարկե, շատ աշխատանք կա այդ առումով, սակայն մենք պատրաստ ենք եւ գիտենք՝ ինչ քայլեր պետք է անել դրա համար։ Ֆուտբոլը նախեւառաջ առողջ ապրեալակերպ է, երկրորդն էլ՝ գյուղերում ապրող երեխաների համար երկու ժամով իրենց առօրյա հոգսերից կտրվելու առիթ։ Ասեմ նաեւ, որ սպորտով զբաղվող երեխաները հետագայում շատ ավելի վստահ են իրենց զգում կյանքում եւ հասնում բարձունքների։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում2 արծաթե և 1 բրոնզե մեդալ. Հայաստանի ազատոճայինները 5-րդն են ԵԱ թիմային հաշվարկում. լուսանկարներ
Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվել է բնություն. նրան վաճառելու հայտարարություն է եղել
Հայաստանում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ. դրանք արտառոց չեն. ՊՆ
Օլիվիե Դըկոտինյին ընդունել է հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին
Նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև
Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել. Ալիևը դա անվանել է իր «ձեռքբերումը»
Զվարթնոցի կամրջի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Լեքսուս»-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Նոր հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. մանրամասներ
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն արցախցիների վրան են այցելել, ԶԼՄ-ների համար փակ քննարկում ունեցել
Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան
Ես հրաժարական չեմ ներկայացնելու․ Դավիթ Առուշանյան
ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները
Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին
Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
Մարդ 30 տարի փարոս է ստանում. վարչապետը հանձնարարել է պարզել` քանի մարդ է տասնյակ տարիներ փարոսի համակարգում
«Նիսսան Մարչ»-ը կոտրել է գազատարն ու հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է
Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի «մնացել» եմ նույն դասարանում. Փաշինյան
Նոր Գեղիի ու Բյուրեղավանի քոլեջները կմիավորվեն. սպասվում է օպտիմալացման գործընթաց
Էջմիածնում հիմնանորոգվում են մի շարք շենքերի բակային տարածքներ. տեանյութ
Բացահայտվել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության 800 միլիոն դրամի թերհայտարարագրման դեպք
Ծրագիրը չի գործում. Նիկոլ Փաշինյանը՝ «խելացի անասնաշենքերի» մասին
Դատախազությունը պահանջում է վառելիք ներկրող ընկերության սեփականատիրոջից բռնագանձել 14 գույք, 59 մլն դրամ
Օտարերկրյա ֆիլմարտադրողները ՀՀ-ում ֆիլմ նկարահանելու դեպքում ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձ կստանան
Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայր
Թրամփը հայտարարել է՝ անհրաժեշտ դեպքում պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, շուրջ 6 մլրդ դրամ
Լիբանանում ծեծի են ենթարկել հայ արվեստագետի. «Արևելք»
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Շենգավիթի դատարանում նիստի ժամանակ մահացել է 51-ամյա դատական կարգադրիչը. նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրան-Հայաստան զnրավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է. ԻՀՊԿ պաշտոնյա
Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք առանցքային ոոլորտներում արձանագրված բարեփոխումները
Շրջանների մեծ մասում տեղացել են «ցեխային անձրևներ». ի՞նչն է պատճառը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Երևանում գողություն կատարելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել
ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար
Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT