Երևան
12 °C
Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն 2 ժամից ավելի շարունակում է պատասխանել օգտատերերի հարցերին:
Հարցերից մեկն այն մասին էր, որ եթե Սերժ Սարգսյանը դեռեւս մեղադրյալ չէ ոչ մի քրեական գործով, ապա ինչպե՞ս կարելի է խոսել արդարադատության մասին:
«Տեսեք, դուք գիտեք, որ այսօր կալանավորված են գեներալ Մանվել Գրիգորյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հետախուզման մեջ են գտնվում նախկին նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, շատերը անցնում են տասնյակ քրեական գործերով, անգամ կան ներկա պաշտոնյաներ, կան հարուցված տասնյակ քրեական գործեր: Մեր առաջ մենք խնդիր չենք դրել, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ գործ հարուցենք: Գործ հարուցելու համար պարտադիր պետք են հիմքեր:
Տեսեք, երբ Մանվել Գրիգորյանին կալանավորում էին, ես Ղարաբաղում էի, այդ օրերին ասում էին, որ հերոս են ձերբակալել, որ Հայաստանի մեջքն են կոտրում եւ այլն, բայց բոլորս էլ գիտենք, թե ինչ պարզվեց: Ես ասում եմ սկզբունքը, որ ոչ մեկը արտոնյալ չի լինելու օրենքի առաջ: Կարեւոր է այստեղ մեկ այլ բան. կմեղադրվի, թե ոչ Սերժ Սարգսյանը, բայց կա այս հարցի տակ տողատակ՝ կարողա՞ դուք Սերժ Սարգսյանի հետ թաքուն պայմանավորվածություն ունեք:
Ես ասեմ, որ ես չեմ կարող նման խաղիկների մեջ մտնել. սա եկեք մեկընդմիշտ արձանագրենք: Ես քննիչ կամ դատախազ չեմ: Այն պահին, երբ քրեական գործ հարուցելու հստակ հիմքեր լինեն, որեւէ արգելք չի լինի: Եթե ես որեւէ մեկի հետ կուլիսային պայմանավորվածություն ունենամ, սա կնշանակի, որ ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, այլեւ իմ ապրած կյանքը:
Օրինակ հյուսիս-հարավի գործով արդեն քանի ամիս է՝ գործ է հարուցված: Ենթադրվու՞մ է, որ այստեղ մեղադրյալներ կլինեն պաշտոնյաներ, միանշանակ՝ այո, որովհետեւ նմանօրինակ չարաշահումներն առանց պաշտոնյաների ներգրավվածության հնարավոր չէ պատկերացնել, բայց այս պահին չկան մեղադրյալներ, որովհետեւ գործը չափազանց ծավալուն է: Ես հրաժարվում եմ անուն-ազգանուններով խոսելուց, որովհետեւ սա կոնկրետ ուղղվածություն է նշանակում: Միանշանակ է, որ մենք անելու ենք հնարավորը՝ ժողովրդից թալանածը հետ բերելու համար: Ես ամբողջությամբ գոհ չեմ գործընթացից, որը սկսվել է, բայց այստեղ էլ շատ գործոններ կան:
Հիշու՞մ եք, երբ Մանվել Գրիգորյանի տան կադրերը ցույց տվեցինք, ի՞նչ եղավ հետո, բազմաթիվ մարդիկ տարան ինչ ունեին վառեցին, վերացրեցին, տեղափոխեցին: Մարդիկ կան, որոնց տներում նույնիսկ 1000 դրամ չի հայտնաբերվել, բայց այդ մարդը հնարավոր է թաթախված է կոռուպցիայի մեջ: Ես խնդրում եմ ինձ դավադրությունների մեջ չմեղադրեք, ես կարող եմ սխալվել եւ պատահում է, սխալվում եմ, բայց ինձ մեղադրել պետք չէ դավադրությունների մեջ:
Օգտատերերից մեկի հաջորդ մեկնաբանությունը հարց չէր, այլ պարզապես կարծիք, որը մեծ թվով լայքեր էր ստացել:
Խոսքն այն մասին էր, որ ժողովուրդը լիարժեք համոզված է վարչապետի գործողությունների ճիշտ լինելու մեջ, որին ի պատասխան Ն. Փաշինյանը նշեց, որ սխալներ ինքն էլ է անում, ինչպես յուրաքանչյուր մարդ, բայց ինքը հաստատ չի անի սխալներ, որոնք բեկումնային կլինեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱմիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին
Մոնիթորինգային այցելություններ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին
Հաստատվել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը
Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը
Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված. հայտնի է՝ ով է նախագահը. վարչապետի հայտարարությունը
Բյուրեղավանի պոլիկլինիկան վերանորոգված և վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աբովյանի նախկին ղեկավարը կեղծ աճուրդ-վաճառքով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզի և գեղարվեստի դպրոցի հողամասերը
Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչություններից մեկի նորանշանակ պետին
23-ամյա վարորդը հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղափոխվել է հիվանդանոց
Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին
Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Սարգիս Խանդանյանն այցելել է Նորվեգիա
Վարչապետը Կառավարության նիստին ընթերցեց քաղաքացուց ստացած նամակ և հանձնարարեց պատասխանել մինչև հաջորդ նիստը
Ալիևը Ռուսաստանին «օկուպանտ» է անվանել
Առաջիկա օրերը կլինեն տեղումնառատ. սպասվում են անձրև, կարկուտ և ձյուն. ջերմաստիճանը կնվազի
2 արծաթե և 1 բրոնզե մեդալ. Հայաստանի ազատոճայինները 5-րդն են ԵԱ թիմային հաշվարկում. լուսանկարներ
Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվել է բնություն. նրան վաճառելու հայտարարություն է եղել
Հայաստանում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ. դրանք արտառոց չեն. ՊՆ
Օլիվիե Դըկոտինյին ընդունել է հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին
Նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև
Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել. Ալիևը դա անվանել է իր «ձեռքբերումը»
Զվարթնոցի կամրջի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Լեքսուս»-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Նոր հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. մանրամասներ
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն արցախցիների վրան են այցելել, ԶԼՄ-ների համար փակ քննարկում ունեցել
Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան
Ես հրաժարական չեմ ներկայացնելու․ Դավիթ Առուշանյան
ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները
Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին
Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
Մարդ 30 տարի փարոս է ստանում. վարչապետը հանձնարարել է պարզել` քանի մարդ է տասնյակ տարիներ փարոսի համակարգում
«Նիսսան Մարչ»-ը կոտրել է գազատարն ու հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է
Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի «մնացել» եմ նույն դասարանում. Փաշինյան
Նոր Գեղիի ու Բյուրեղավանի քոլեջները կմիավորվեն. սպասվում է օպտիմալացման գործընթաց
Էջմիածնում հիմնանորոգվում են մի շարք շենքերի բակային տարածքներ. տեանյութ
Բացահայտվել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության 800 միլիոն դրամի թերհայտարարագրման դեպք
Ծրագիրը չի գործում. Նիկոլ Փաշինյանը՝ «խելացի անասնաշենքերի» մասին
Դատախազությունը պահանջում է վառելիք ներկրող ընկերության սեփականատիրոջից բռնագանձել 14 գույք, 59 մլն դրամ
Օտարերկրյա ֆիլմարտադրողները ՀՀ-ում ֆիլմ նկարահանելու դեպքում ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձ կստանան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT