«Յուվեն» ռեկորդ գրանցեց չեմպիոնությունների քանակով. ավարտվում են ուժեղագույն առաջնությունները

Եվրոպայի 5 ուժեղագույն ֆուտբոլային առաջնություններից 2-ում արդեն ժամանակից շուտ հայտնի են 2018-19 մրցաշրջանի չեմպիոնները: Անցած հանգստյան օրերին «Յուվենտուսը» դարձավ A Սերիայի չեմպիոն: ՊՍԺ-ն էլ հաղթեց ֆրանսիական Լիգա 1-ում:

«Ծեր սինյորան» Իտալիայում չեմպիոն դարձավ առաջնության ավարտից 5 տուր առաջ: Շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին, թիմը հյուրընկալել էր «Ֆիորենտինային», որին հաղթեց 2:1: Հաշիվը 6-րդ րոպեին հյուրերի կազմում բացեց Նիյոլա Միլենկովիչը: 37-րդ րոպեին «բյակոներիները» խփեցին պատասխան գնդակը: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ալեքս Սանդրոն: Գրոհներից մեկի ժամանակ էլ Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո գնդակը 53-րդ րոպեին պատահմամբ դեպի սեփական դարպասն ուղղեց Խերման Պեցեյան:

Այսպիսով «Յուվեն» միավորների քանակը հասցրեց 87-ի եւ անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Նապոլիի» համար, որ այս պահին 67 միավոր ունի: Ճիշտ է՝ «Նապոլին» 1 խաղ պակաս է անցկացրել, սակայն մաթեմատիկորեն անհնար է, որ հասնի:

«Յուվեի» համար սա 8-րդ անընդմեջ չեմպիոնթյունն էր ազգային առաջնությունում: Ընդհանուր առմամբ թիմը երկրի չեմպիոն է դարձել 35 անգամ, ինչը ռեկորդ է թե Իտալիայի առաջնությունում, եւ թե Եվրոպայի խոշորագույն 5 առաջնություններում: Նրան ամենամոտը «Ռեալ Մադրիդն» է, որն Իսպանիայի չեմպիոն է դարձել 33 անգամ եւ ընթացիկ մրցաշրջանում գործնականում չի կարողանա բարելավել այդ ցուցանիշը: «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոն է դարձեվ 28 անգամ եւ հիմա պայքարում է 29-րդ տիտղոսի համար:

Թուրինցիների կազմում ռեկորդ սահմանեց պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն: Նա դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը հաղթում է Անգլիայի, Իսպանիայի ու Իտալիայի առաջնություններում: Ռոնալդուն 3 անգամ երկրի չեմպիոն է դարձել «Մանչեստեր Յունայթեդի», 2 անգամ՝ «Ռեալի» կազմում:

Ֆրանսիայում հանգստյան օրերին ՊՍԺ-ն առաջնության ավարտից 5 տուր առաջ 19 միավորով առաջ անցավ 2-րդ տեղում ընթացող «Լիլից» եւ անհասանելի է: Ունի 84 միավոր: Երեկ 33-րդ տուրում փարիզցիները 3:1 հաշվով հաղթեցին «Մոնակոյին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն: Նա աչքի ընկավ 15-րդ, 38-րդ եւ 55-րդ րոպեներին: Հյուրերից 1 պատասխան գնդակ խփեց Ալեքսանդր Գոլովինը (80-րդ րոպե):

ՊՍԺ-ն խաղադաշտ էր դուրս եկել համաշխարհային ամենահայտնի մշակութային կառույցներից մեկին՝ անցած շաբաթ հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին նվիրված խաղաշապիկներով: Դրանց առջեւի մասում Փարիզի Աստվածամոր տաճարի պատկերն էր, հետեւում գրված էր «Նոտղը Դամ»:

ՊՍԺ-ի համար սա 8-րդ չեմպիոնությունն է Ֆրանսիայի առաջնությունում: Այս ցուցանիշով հետ է մնում «Սենտ Էտյենից» (10 անգամ) եւ «Մարսելից» (9 անգամ):

Դեռեւս պայքարը շարունակվում է, սակայն ամեն ինչ պարզ է նաեւ Իսպանիայի առաջնությունում: Հանգստյան օրերին կայացավ 33-րդ տուրը: Ավարտից 5 տուր առաջ Լա լիգայի միանձնյա առաջատարը «Բարսելոնան» է: Կատալոնցիներն ունեն 77 միավոր: 2-րդ տեղում ընթացող «Ատլետիկոն» հետ է մնում 9 միավորով, եւ օբյեկտիվորեն սա միայն տեսական հնարավորություններ է տալիս թիմին, գործնականում «կապտանռնագույնները» ձեռքից բաց չեն թողնի տիտղոսը: 3-րդ տեղում ընթացող «Ռեալը», որի համար մրցաշրջանը կատարյալ ձախողում էր, «Բարսային» զիջում է 13 միավորով ու վաղուց է կորցրել հույսերը:

Իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում ու Բունդեսլիգայում պայքարը թեժ է: Այս պահին «Լիվերպուլը» 35 խաղից հետո 88 միավորով առաջինն է: 2-րդ տեղում «Մանչեստեր Սիթին» է, որն ունի 86 միավոր, սակայն 1 խաղ պակաս է անցկացրել: «Մերսիսայդցիներին» առաջնությունում մնացել է անցկացնելու 3, իսկ «քաղաքաբնակներին»՝ 4 խաղ:

Բունդեսլիգայի ավարտին մնացել է 4 տուր: 30-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը «Բավարիան» է: Մյունխենցիներն ունեն 70 միավոր, սակայն ընդամենը 1 միավորով են գերազանցում 2-րդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիային»:

Առաջնություններում ակումբների չեմպիոնական մրցավազքին զուգահեռ թեժ մրցակցություն է նաեւ ռմբարկուների միջեւ: «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար պայքարում առաջին տեղում այս պահին «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է: Արգենտինացի աստղը 33 գոլ է խփել: Նրան մոտ է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 30 գոլի հեղինակ է դարձել: Իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիո Կվալյարելան («Սամպդորիա») 22 գոլով:

Տպել
1818 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)