Երևան
12 °C
Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին ոգեկոչելով բյուրավոր նահատակների անմոռաց հիշատակը, Եվրոպայի Հայերի Համագումարի անունից հարկ ենք համարում վերահաստատել, որ համառ եւ հետեւողական, համախմբված եւ միասնական ջանքերի շնորհիվ միայն հնարավոր կլինի վերականգնել արդարությունը և տեր կանգնել կորցրած հայրենիքին և նրա հարստությանը:
Եվրոպայի Հայերի Համագումարի հայտարարության մեջ ասվում է, որ 1915 թվականին հայոց դեմ կատարված Ցեղասպանությունը գագաթնակետն էր օսմանական կայսրության հաստատման օրից ի վեր հայոց դեմ անընդմեջ կատարվող ոճրագործությունների: Այդ ցեղասպանական քաղաքականությունը շարունակվեց և դեռ շարունակվում է նրա իրավահաջորդ իշխանությունների կողմից եւ դեռ ավելին՝ այդ ցեղասպանական քաղաքականությանը տասնյակ տարիներ է ինչ միացել են Ադրբեջան կոչվող երկրի իշխանությունները:
Հարկավոր է կազմել մեկ ճակատ և որդեգրել հստակ ռազմավարություն՝ աշխարհով մեկ բացահայտելու եւ քողազերծելու Էրդուգանների եւ Ալիեւների հակահայկական, հակամարդկային ու ռասիստական քաղաքականությունը իր ողջ տգեղությամբ:
Միջազգային հանրությունը եւ առաջադեմ մարդկությունը, առավել եւս այսօր պետք է, որ լիապես տեղեկացված լինի եւ քայլեր կատարի նրանց որդեգրած քաղաքականության դեմ:
Այսօր Թուրքիան պատասխանատու է նաև Սիրիայում իր հերթական ցեղասպանությունների համար, մասնավորաբար Քեսաբում եւ Դեր Զորում, իսկ Ադրբեջանը՝ Սումգայիթի, Բաքվի և ադրբեջանական հանրապետության տարածքում հայերի հանդեպ կատարած ջարդերի և բռնի տեղահանումների համար, Արցախի ու Հայաստանի ժողովրդի վրա ռազմական հարձակման և պատերազմ հրահրելու համար:
Թուրքիան և Ադրբեջանը պատասխանատու են նաև մշակութային ցեղասպանության համար: Նրանք որդեգրելով պանթուրքիստական քաղաքականություն, ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել պատմության ընթացքում կերտած մեր մշակութային արժեքներն ու ինքնության վկայությունները, պատմությունը կեղծելով՝ իրենց են վերագրում հինավուրց ժողովուրդների պատմամշակութային կոթողներն ու ժառանգությունը:
Ժամանակակից աշխարհի լարված եւ փոթորկոտ աշխարհաքաղաքական հորձանուտներում ստեղծվում է նոր մարտահրավերների ու հնարավորությունների պատմական մի փուլ, որը մեզանից պահանջում է անել ավելին, քան արվել է մինչ այսօր:
Մեր գոյության և պետականության դեմ ծառացած մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է համախմբվել, մեկ բռունցք դառնալ և թիկունք կանգնել թավշյա հեղափոխությամբ վերաիմաստավորված հայրենի պետականությանը, դեմ կանգնել բոլոր տեսակի ներքին եւ արտաքին խարդավանքներին...
Խոսքով միասնական, իսկ գործով անջատողական արատավոր քաղաքականությունը անասելի վնաս է հասցրել մեզ մեր ողջ պատմության մեջ:
Այսօր մեզ հարկավոր է, թե' Հայրենիքում եւ թե' Սփյուռքում մի կողմ թողնել կուսակցական ու խմբակային նեղ շահերը՝ հենվելով մեր ներքին ուժերին, մեկ մարդու պես անկաշառ համախմբվել հայրենիքի շուրջ եւ լավագույնս օգտագործելով հեղափոխության ընձեռած եզակի այս հնարավորությունը ամրապնդել նրա ինքնիշխանությունը, հզորացնել տնտեսությունը, անպարտելի դարձնել ռազմական ուժը, ապահովել ազգաբնակչության բարեկեցությունը եւ հայրենադարձության կարավանների համար ստեղծել լուսավոր ճանապարհ...
Եվրոպայի Հայերի Համագումարը հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին եւ համոզմունքին, հավատացած է, որ միասնական ջանքերով հնարավոր է հասնել ցեղասպանության միջազգային համընդհանուր ճանաչումին եւ դատապարտման, ցեղասպանության հետեւանքների վերացմանը, նյութական ու հողային փոխհատուցումներին եւ դիմակայել սպասելի ու անսպասելի բոլոր արհավիրքներին ու մարտահրավերներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈւժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
Ամենակեղծ թեզն է՝ թե Ոսկեպար-Կիրանց հատվածում Ադրբեջանը ստացել է ուզածը, շատ կարևոր բան է կորցրել. Ալեքսանյան
Որոշ երեխաների մասով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունել յոթ տարին լրանալու դեպքում. ԿԳՄՍ նախարար
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Կիևը պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների. Զելենսկի
Քոչարյանը քաղաքական աղբանոցում է, դուրս գալու շանս չունի, «Գելափ»-ի պես կենդանուն պետք չէ հավատալ. տեսանյութ
Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ
Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ընդդիմության և հասարակության որոշ շերտի հիացմունքը Ալիևի նկատմամբ. տեսանյութ
Ռոնալդուն և «Ալ Նասրի» ղեկավարությունը դադարեցրել են բանակցությունները. պատճառը հայտնի է
Ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են. Խուդաթյանը՝ Վայգանդին
Տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ. Արմեն Խաչատրյանը մանրամասնել է՝ ով է Լուի Ֆլիշին
Թրամփը մտադիր է մեկնել Ստամբուլ, պաշտոնական Անկարան, սակայն, տեղեկություն չունի այդ այցից
Ինչու վարչապետը գնաց Մոսկվա. ինչ մեսիջ պետք է փոխանցի Հայաստանը Եվրամիությանը. տեսանյութ
ԲՏԱ նախարարն ու Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել են «Ինժեներական քաղաք»
Պետության գործառույթն է ապահովել արդար և մրցակցային բիզնես միջավայր. Պապոյանը՝ ՄՊՀ ներկայացուցիչներին
Պատրաստ ենք համատեղ աշխատանքի, վերահաստատում եմ մեր հանձնառությունը. Շիրակի մարզպետն ընդունել է ՄԻՊ-ին
Քարկոփ-Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը որոշակի ժամանակահատվածով մասնակի կսահմանափակվի
Իշխանության եկան ծակ վերնաշապիկով, կարճ ժամանակ անց դարձան Forbes-ի չափանիշներով միլիարդատերեր. Ալխաս Ղազարյան
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ
Մենք խլել ենք ոմանց՝ Հայաստանը ծայրագավառ դարձնելու իղձը, թույլ չենք տալու. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Նորընտիր Հռոմի Պապի առաջին արտագնա այցի ուղղությունը հնարավոր է Թուրքիան լինի
Երևանում օդում փոշու պարունակությունը մայիսի 11-ին 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հրաշք Սյունիք. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Դատախազությունը «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձման պահանջ է ներկայացրել
«Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խումբը այնպիսի ինֆորմացիայի է տիրապետում, որ ոչ մի տեղ չեք գտնի. Քոչարյան
Գառնիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 3 անդամ տեղափոխվել է հիվանդանոց
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ կան. ՔԿ նախագահը՝ 44-օրյա պատերազմի մասին
Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները
Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահը պարզաբանել է՝ ինչու է նա կալանավորվել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 12-ին
Առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը
Լոռիում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հոտն արածեցնող հովիվը մահացել է, մի քանի անասուն՝ սատկել
«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը
Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ
«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան
Բանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT