Գյումրիում բացվել է Ավետիք Իսահակյանի սնդուկը

23/04/2019 schedule12:58

Գյումրիում գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը միանգամից 7 նոր ցուցանմուշով է հարստացել: Ռեստավրացվել է Ավետիք Իսահակյանի մակինդոժը, կոստյումը, փողկապն ու գլխարկը, նույնությամբ վերականգնվել է Իսահակյանի մոր՝ Ալմաստ խանումի վարդ-թանթանան:Վերականգնման աշխատանքերն իրականացվել են «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ: Պատմական այս կարեւոր ձեռնարկը կյանքի է կոչվել Գյումրու քաղաքապատերանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի կողմից մեկնարկած թանգարանների զարգացման համալիր ծրագրի շրջանակներում:62 տարի առաջ փակված Իսահակյանի սնդուկը բացելուց տխուր պատկեր է արձանագրվել: Տարիների ընթացքում խոնավությունից եւ անընդհատ փակված մնալուց վարպետի հագուստը կեղտոտված, տեղ-տեղ նաեւ քայքայված է եղել: Այդ օրերին Ալմաստ խանումի տարազն ուսումնասիրելու նպատակով թանգարան է այցելում «Տերյան» մշակութային կենտրոնի ռեստավրատոր Լուսինե Մխիթարյանը: Տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանն անմիջապես դիմում է նրա օգնությանը:

«Ես Լուսինեին խնդրեցի գտնել մի կենտրոն, որին հնարավոր կլինի վստահել Իսահակյանի հագուստը՝ մաքրելու համար: Լուսինեն սկզբում երկմտեց, հետո երբ գնաց Երեւան, մի քանի օրից զանգեց: Ասաց՝ ես ոչ միայն կենտրոնն եմ գտել, այլ ավելին, նրանք այդ աշխատանքը կանեն անվճար՝ իրենց համար պատիվ համարելով Իսահակյանի շորերի հետ շփվելը: Այդ մաքրման աշխատանքը կատաեց Լավառե էկո կլինիկը: Գիտելիքը փայլեցնում է, հագուստը քայլեցնում, այդպես էր ասում Վարպետը: Եվ, եթե մենք 62 տարի հետ գնանք, կտեսնենք, որ այս հագուստով է Իսահակյանն եղել տարբեր վայրերում, մենք կրկին կյանք ենք տվել հագուստին, եւ կարծես Վարպետը կրկին տուն է վերադարձել»,-ասաց  Կարինե Վիրաբյանը:Սա նաեւ նոր քայլ է «Տերյան» մշակութային կենտրոնի համար»,-ասաց կենտրոնի ռեստավրատոր Լուսինե Մխիթարյանը: Ըստ նրա, Գյումրիում տարազի ուսումնասիրության եկավ եւ լրիվ նոր գաղափարով Երեւան վերադարձավ: Իսկ դա պատահական լինել չի կարող: «Այստեղ հասա տարազն ուսումնասիրելու համար, որ տեսնեի Գյումրիում ինչպիսին է այն եղել: Սակայն, երբ հագուստի մաքրման համար գտանք այդ ֆոտոսերվիսը, որն Իսահակյանի հագուստը 0-ից մաքրեց, այդ պահին ծնվել է նոր մեթոդ, նոր մոտեցում: Փաստորեն հնարավոր դարձավ թանգարանային հին նմուշները թաղիքով չոր տեխնիկայի միջոցով անվնաս վերականգնել: Կարծում եմ այս նախաձեռնությունը կշարունակվի եւ «Տերյան» մշակութային կենտրոնի ուղղություներից մեկը կդառնա»:Իսահակյանի հագուստից զատ, «Տերյան» մշակութային կենտրոնի մասնագետ Իսկուհի Սարգսյանը կարողացել է կրկնօրինակել Ավետիք Իսահակյանի մոր՝ Ալմաստ խանումի վարդ-թանթանան: Կրկնօրինակել է ոչ թե նմանեցնելով, այլ դետալ-դետալ ստեղծել, համադրելով: Վարդ-թանթանան ծնվել է Երեւանում, սակայն մի փոքր աշխատանք անելուց հետո Իսկուհին այն բերել է Գյումրի, համեմատել բնօրինակի հետ, վերադարձել Երեւան եւ շարունակել աշխատանքը: Թանթանան պատրաստելիս օգտագործվել է այն նույն հումքն ու թելը, ինչ տասնամյակներ առաջ հին գյումրեցի վարպետներն են օգտագործել:«Վարդ թանթանան ուսումնասիրեցինք եւ տեսանք, որ դրա պատրաստման համար օգտագործել են տարբեր նութեր, մետաղալար, մետաքսաթել, ձիու մազ: Էդ ամեն ինչը հայթայթելը, գտնելը լուրջ դժվարություններ էին: Մենք ոչ թե ուղղակի տեսքն ենք ստացել, այլ լիարժեք նույնություն ունենք, ծաղիկների քանակը, առէջները, դրանց դասավորությունը, ամեն ինչ կրկնօրինակված է: Թանթանան բաղկացած է 70 ծաղկից, ծաղիկները հիմնականում երեքնուկներն են եւ զանգակներ, որոնք զույգերով են փնջված եւ մետաղալարերի վրա են ամրացված՝ հայկական ասեղնագործ ժանյակ տեխնիկայով: Ճիշտն ասած, աշխատանքը մի փոքր երկարեց, քանի որ մեր ձեռքի տակ չունեինք թանթանայի բնօրինակը եւ գնում, աշխատում, բերում համեմատում էինք: Բայց արդյունքը գոհացուցիչ է, բնօրինակից միայն գույների թարմությամբ է տարբերվում»,-ասաց Իսկուհին:

Վերականգված այս նոր նմուշները ոչ միայն վարպետի կյանքի ու գործունեության մասին պատմող վկայություններ են, այլեւ 19-րդ դարի վերջի և 20 դարասկզբի հարուստ գյումրեցու ապրուստի ու կենցաղավարության լավագույն օրինակը:

Գյումրու քաղաքապատերանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասաց՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն առաջիկայում նոր ասելիք էլ կունենա: Պատմության եւս մեկ շատ կարեւոր էջ է այստեղ վերաբացվելու:«Գիտենք, որ Իսահակյանը ծնվել է թոնրատանը եւ այսօր այդ տարածքը թանգարանի ամենափնտրված հատվածն է: Սակայն այնպես է ստացվել, որ շենքի վերանորոգման ընթացքում այն թոնիրը, որտեղ հաց է թխել Իսահակյանի մայրը, չգիտես ինչու փակվել է: Հիմա մեր առջեւ նպատակ է դրված բացել Իսահակյանի տան իրական թոնիրը եւ վարպետի  ծննդյան օրն իր ծննդավայր Ղազարապատից բերված ալյուրով հաց թխել, եւ ունենալ տուն-թանգարանում իրական այն տարածքը, որտեղ լույս աշխարհ է եկել Ավետիք Իսահակյանն ու առաջին անգամ երդիկից տեսել աշխարհի լույսը»,-որպես խոստում հայտարարեց Լիլիթ Թովմասյանը:

Տպել
4511 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն