Դավիթ Սանասարյանը իր ապացույցները ուներ, բայց դրանք անտեսվում էին, շպրտվում մի կողմ. պաշտպան

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Պետական վերահսկողության ծառայության պետ, մեղադրյալ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը:

Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ այն քննարկման փուլում է:

Պաշտպանական կողմը միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է վերացնել Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը, եւ գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն:

Դավիթ Սանասարյանի եւ նրա ենթակա աշխատակիցների՝ Սամվել Ադյանի, Գեւորգ Խաչատրյանի եւ «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանի շուրջ աղմուկը չի դադարում: Ազգային անվտանգության ծառայության կողմից Դավիթ Սանասարյանին առաջադրած մեղադրանքից հետո սոցցանցերում սկսվեցին ակտիվ քննարկումներ ի աջակցություն պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող Սանասարյանի: Նրա լիազորությունները մեղադրանքի առաջադրումից հետո ժամանակավորապես կասեցվել են։ Նրա պաշտպաններն էլ պնդում են, որ գործը կարված է ու սարքված:

Նշենք, որ այսօր Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը կազատվի կալանքից:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ նրա կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ադյանը կալանավորվել էր փետրվարի 27-ին, կալանքի ժամկետը լրանում է այսօր՝ ապրիլի 25-ին:

Այս գործով բացի Ադյանից փետրվարին կալանավորվել էին նաեւ ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը եւ «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Նրանք նույնպես ազատ են արձակվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց ազատման պատճառը Սանասարյանի դեմ տված ցուցմունքներ են, ինչը, սակայն, դեռ ո՛չ հերքվում է, ո՛չ հաստատվում:

Սանասարյանը չի հերքել, որ քրեական գործի շրջանակում ինքն ու Սամվել Ադյանը առերեսվել են: Նշենք, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի՝ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում:

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Տիկին Պետրոսյան, գլխավոր դատախազին միջնորդել եք նաեւ, որպեսզի գործը ԱԱԾ վարույթից փոխանցվի այլ քննչական ծառայություն, ինչո՞ւ:

- Որովհետեւ անվստահություն կա կոնկրետ Դավիթ Սանասարյանի գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննելու մասով, քանի որ որոշակի հանգամանքներ տեղի ունեցան այդ օրերի ընթացքում, որոնք մեզ հիմք տվեցին կասկածելու նրանց անաչառության մեջ:

Ի՞նչ հանգամանքերի մասին է խոսքը:

- Խոսքը վերաբերում է նրան, որ երբ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավեցին, նրա նկատմամբ ընտրեցին խափանման միջոց ստորագրություն, 7 օրվա ընթացքում նրանք պետք է որոշեին մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու հարցը, մինչդեռ այնպիսի շտապողականություն էր դրսեւորվում, որ էլ որեւէ հանգամանք նշանակություն չուներ վարույթն իրականացնող մարմնի համար: Ամեն ինչ պատրաստ էր, մեղադրանքի ծավալուն որոշումը արդեն թղթապանակում դրված էր եւ իրենք անտեսեցին, որ մենք՝ Դավիթ Սանասարյանի պաշտպաններս, միջնորդություն ներկայացրինք վկաներին հարցաքննելու վերաբերյալ, որոնք նաեւ հստակ ապացույց էին եւ նման պայմաններում չէր կարող Սանասարյանին մեղադրանք առաջադրվել: Բացի այդ, այլ ապացույցներ նույնպես ներկայացրինք, բայց դրանք ուղղակի շպրտվեցին մի կողմ:

- Վկաները ՊՎԾ աշխատակիցնե՞ր էին:

- Այո, նաեւ: Այսինքն՝ ակհայտ էր մեզ համար, որ այստեղ ուղղորդված մոտեցում կա եւ քննություն անել էլ չեն ցանկանում, այսինքն՝ միակողմանի, միայն որպեսզի ցուցմունքներ կորզեն ինչ-որ անձանցից եւ դրանով բավարարվեն: Բայց այն, որ Սանասարյանն էլ իր ապացույցները ուներ ներկայացնելու դա անտեսվում էր, ուղղակիորեն մի կողմ էր շպրտվում:

- Կասկածանք առաջադրելուց հետո 7 օրվա ընթացքո՞ւմ են մեղադրանք առաջադել, թե՞ անմիջապես հետո:

- Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերն են մեղադրանք առաջադրել: Ժամը 17:00-ին գնացել ենք քննչական, ժամը 00:05-ին մեղադրանք են առաջադրել:

- Դուք նշում եք, որ ուղղորդված է, ո՞ւմ կողմից:

- Ամեն դեպքում իրենք չեն ցանկանում, որ նա լինի ՊՎԾ պետի պաշտոնում, որովհետեւ ակնհայտ է, որ հնարավոր է այնպիսի ստուգումներ, մշտադիտարկումներ եւ այնպիսի գործողություններ, որոնք ուղղակի ձեռնտու չեն շատ տարբեր մարդկանց:

- ՊՎԾ-ն ստուգումներ օրինակ ԱԱԾ-ում կատարե՞լ էր, կամ պատրաստվո՞ւմ էր սկսել:

- Գիտեք, օրենքով նախատեսված է եւ կարող էին ուսումնասիրություն կատարել նույնիսկ ԱԱԾ-ում, սակայն ես տվյալ չունեմ՝ այդ պահին պատրասվում էին, թե՝ ոչ:

- Այդ դեպքում կասկածանքերը որտե՞ղից են գալիս:

- Մի բան փաստ է, որ օրենքով նախատեսված է, որ կարող են իրականացնել, բայց կոնկրետ այդ ժամանակահատվածում պետք է իրականացնեին, թե՝ ոչ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ չգիտեմ:

- Դուք ասացիք՝ չէին ուզում տեսնել ՊՎԾ պետի պաշտոնում, գուցե ստուգումներ լինեին, այսինքն նախատեսվո՞ւմ էր, որ ստուգում պետք է լինի:

- Տեղյակ չեմ, ինֆորմացիա չունեմ:

- Դուք հայտարարություն էինք տարածել՝ նշելով, որ գործը սարքված է, կարված, ԱԱԾ-ի՞ն նկատի ունեիք, ո՞ւմ էր ձեռնտու գործ սարքել:

- Տվյալ պարագայում ԱԱԾ-ն է այս ամենը նախաձեռնել եւ այնտեղ հստակ էր, որ անձինք կան ցուցմունք տվող, երեւում էր նրանց կաշկանդվածությունը եւ մեզ համար պարզ էր, որ որոշակի ուղղորդվածություն կա:

- Ցուցմունքե՞րից է պարզ:

- Այո եւ այն, որ անտեսվում էր մեր ապացույցները եւ այդ հրատապությունը, որ նույնիսկ 7 օր սպասելու ժամանակ չունեին, այն դեպքում, երբ կային ապացույցներ եւ դրանք կարող էին հետազոտվել, ստուգվել եւ գնահատվել:

- Տիկին Պետրոսյան, վկաների հարցաքննելու ձեր միջնորդությունը ի վերջո ի՞նչ ճակատագիր է ունեցել, այն մերժվե՞լ է:

- Այդ միջնորդությունը բավարարվել է, չի մերժվել, բայց արդեն մեղադրանք առաջադրելուց հետո:

- Այսինքն՝ այդ վկաները արդեն հարցաքննվե՞լ են:

- Դեռեւս ես չունեմ նման տեղեկություն, հնարավոր է՝ ծանուցել են եւ հարցաքննել, բայց միջնորդությունը բավարարվել է, սակայն հարցն այն էր, որ նրանք այդ գործողությունները կարող էին ավելի արագ կատարել եւ հարցը չհասեր մեղադրանք առաջադրելու, նամանավանդ երբ երկու աշխատանքային օր ունեին:

- ԱԱԾ-ն նշում է, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Դավիթ Սանասարյանը, խմբային շահերից ելնելով, իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Ձեզ հայտնի՞ է՝ ինչ ապացույցների մասին է խոսքը:

- Նախաքննությունը գաղտնի է եւ ոչ բոլոր նյութերի ենք մենք՝ պաշտպաններս, տիրապետում: Մեզ հասանելի նյութերից ես կարող եմ ասել, որ բավարար ապացույցներ այստեղ չկային, դրանք ուղղակի մի քանի ուղղորդված, թելադրված եւ ինչ-որ բան խոստանալու դիմաց վերցված ցուցմունքներ են:

Դավիթ Սանասարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Տպել
6570 դիտում

Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Դուբայ-Մումբայ ինքնաթիռը բախվել է ֆլամինգոների երամին․ թռչունները սատկել են, հետադարձ չվերթը չեղարկվել է

Քասաղի կիրճում արշավախմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է․ հաշվառվում են հեղեղատարներ չունեցող փողոցները

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մյուս զոհերի մարմինները տեղափոխվել են Թեհրան (տեսանյութ)

Եկեղեցին Բագրատի սեփականությո՞ւնն է, այս գործողություններով կրակում են իրենց ոտքին. Դավիթ Ստեփանյան

Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը. Տուսկ

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ․ ԱՆ-ում ընդունել են Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը

Ինչու է Զելենսկին զանգել Ալիևին․ ինչ հարցեր են քննարկվել

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ազգային ժողովը պետք է նաև քննարկի ավագանու անդամներին աշխատավարձ տալու հնարավորությունը. Գալջյան

Քարերով հարվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

ՄԻՊ նախաձեռնությամբ ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել

Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ․ նախագահը՝ Ֆղանսուազ Ժակոբին

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Վազգեն Գալստանյանի հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում

Բարձր բնապահպանական նշաձողերի սահմանումը առաջնահերթություն է․ «Սևան» ազգային պարկի տնօրենին է հանձնվել կառավարման պլանը

Կա կամք երկու երկրների միջև համատեղ կառուցել իրավական կայուն համագործակցություն․ Բրենդոն Յոդերը՝ Աննա Վարդապետյանին

Շվեյցարական բանկում Գարեգին Երկրորդի անունով 1 մլն 100 հազար դոլար է եղել. գումարը ավելացե՞լ է, թե՞ ոչ

ԵՄ-ն պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել Մոլդովայի հետ

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը․ դրանք խիստ քայքայված և վնասված են (լուսանկարներ)

Արտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ վարչապետը որոշում է ստորագրել

ԱԽ քարտուղարն ու Դեյվիդ Քոհենը ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկի գումարտակի՝ շաբաթներ առաջ շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

2024-ին Հայաստանում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք

Սրբազանը, որը դարձավ շարժման Լաոն, հավաքեց սրբերին. սուրբ Վիտալի Բալասանյանին, սուրբ Շուշան Պետրոսյանին. Քոչարյան

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 21-ին

Մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը․ Սուրենյանը հայտնել է՝ երբ

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ

Ալիևը մանրամասնել է, թե ինչ են խոսել ինքն ու Ռաիսին վերջին անգամ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

Մոմ, «Կոկա-կոլա», գինի ծախել, ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել, ժամանակն է հասկանանք՝ ինչո՞ւ․ Սիմոնյան

Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին

Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ, միշտ էլ քայլելու եմ․ ինչու է Սիմոնյանը շրջում թիկնապահների հետ

3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է

«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

Պուտինը մեկնելու է Ուզբեկստան